«Կարմիր Շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 83. Տող 83.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=335}}

{{Մարտունու շրջան}}
{{Մարտունու շրջան}}

[[Կատեգորիա:Մարտունու շրջանի բնակավայրեր]]

13:07, 19 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Քաղաքատիպ ավան
Կարմիր շուկա
ադրբ.՝ Qırmızı Bazar[1]
Կարմիր շուկան իր մոտակայքից
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու
Այլ անվանումներՂիրմիզի բազար (Qırmızı Bazar)
ԲԾՄ670 մետր
Բնակչություն926 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկարմիրշուկեցի
Ժամային գոտիUTC+4
Կարմիր Շուկա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կարմիր Շուկա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Կարմիր շուկա, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 35 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 2375,33 հա տարածք, որից 1822,94 հա գյուղատնտեսական նշանակություն, 428,31 հա անտառային հողեր։ Կարմիր Շուկա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1113 մարդ, կա 275 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գերեզմանոց (17-18-րդ դարեր), խաչքար (12-13-րդ դարեր), Սխտորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցի (1731 թ.), գյուղատեղի Մալաս (12-13-րդ դարեր), Սբ. Գևորգ մատուռ-եկեղեցի (18-րդ դար), Երեք մանկուք վանական համալիր (17-րդ դար)։

Ենթակառուցվածքներ

2013 թ.-ին Հայաստան համահայկական հիմնադրամն իր ԱՄՆ Արևելյան շրջանի (Նյու Յորք) տեղական մարմնի ֆինանսավորմամբ Կարմիր Շուկայում կառուցել է խմելու ջրի համակարգ[2]։ Ներկայումս իր Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Հիմնադրամը գյուղում կառուցում է համայնքային կենտրոն (գյուղապետարան, բուժկետ, հանդիսությունների սրահ), որը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա գարնանը։

Արտաքին հղումներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 335