«Հոռոմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 77. Տող 77.


== Բնակչություն ==
== Բնակչություն ==
Նախնիների մի մասը եկել է [[1829]]-[[1830]] թթ.-ներին՝ [[Կարս]]ից և [[Արևմտյան Հայաստան]]ի տարբեր տեղերից։
Նախնիների մի մասը եկել է [[1829]]-[[1830]] թվականներին՝ [[Կարս]]ից և [[Արևմտյան Հայաստան]]ի տարբեր տեղերից։


Հոռոմի ազգաբնակչության փոփոխությունը.<ref name=hay_gyux>{{cite web|url=http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf |title=Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122|date= |accessdate=2014 Մայիսի 5}}</ref>
Հոռոմի ազգաբնակչության փոփոխությունը.<ref name=hay_gyux>{{cite web|url=http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf |title=Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122|date= |accessdate=2014 Մայիսի 5}}</ref>

20:21, 17 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Գյուղ
Հոռոմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՇրջանԱրթիկի շրջան
Մակերես29.8 կմ²
ԲԾՄ1570 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2531[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3015
Հոռոմ (Հայաստան)##
Հոռոմ (Հայաստան)

Հոռոմ, (Օրոմ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հարավ, Մանթաշ գետի ձախ և աջ ափին։ Գտնվում է Երևան-Գյումրի ավտոմայրուղու մոտ, շրջապատված արգավանդ հանդամասերով։

Տները տուֆակերտ են, թեք տանիքով ու հարմարավետ։ Խմելու ջուրը բերված է մոտ 20 կմ հեռավորությունից։

Կլիմա

Կլիման ցուրտ է։ Գյուղում կան դեկորատիվ ու մրգատու ծառեր։

Բնակչություն

Նախնիների մի մասը եկել է 1829-1830 թվականներին՝ Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր տեղերից։

Հոռոմի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1949 1970 1979 2001 2004
Բնակիչ 459 1939 1564 1867 1660 1949 1841 2166 1570

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ։

Օգտակար հանածոներ

Ունի բազալտի պաշարներ։

Պատմամշակութային կառույցներ

Հոռոմում՝ բլուրների վրա, գտնվում է «Արծնաբերդ» Կիկլոպյան ամրոցը (տեղացիների կոչմամբ՝ Ղալաչի), բարձունքների և լեռնալանջերի վրա նշմարվում են բնակարանների հետքեր։ Այստեղ պեղումներ են կատարել Թորոս Թորամանյանը (1914 թ.- ին), Բ. Պիստրովսկին, Ա. Աջյանը, Լ. Գյուզալյանը (1930 թ.-ին)։ Հոռոմում և շրջակայքում կան հին գերեզմաններ, դամբարաններ։

Հոռոմն ունի սուրբ Հռիփսիմե (1861) և սուրբ Աստվածածին (1868 թ.) եկեղեցիներ, XII-XIII դդ. «Թուխ Մանուկ» մատուռ։

Հասարակական կառույցներ

Ունի միջնակարգ դպրոց (իբրև տարրական դպրոց բացվել է 1868 թ.- ին), մշակույթի տուն, մանկապարտեզ և հիվանդանոց։

Դպրոցում գործում են արտադասարանային խմբակներ, որ ֆինանսսավորում է Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը՝ բանավեճի ակումբ, «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագիր, առողջ ապրելակերպի սեմինարներ։ Հիմնադրամն իրականացնում է նաև վերապատրաստումներ տեղի բուժաշխատողների համար։

2016 թվականին համայնքում ստեղծվել է մարզահրապարակ՝ խրախուսելու համայնքի առողջ ապրելակերպը։

Հայտնի Հոռոմեցիներ

Այստեղ են ծնվել Սովետական Միության հերոս, փոխգնդապետ Վ. Օգանեսովը (Հովհաննիսյան), բանասիրական գիտություննորի դոկտոր Գ. Վ. Աբգարյանը (1920

Արցախի ազատագրման ու պաշտպանությանը իրենց կյանքը նվիրած Հոռոմցիները

Հայրենիքի ազատագրության

Գևորգ Գասպարյանը

Էդուարդ Մնոյանը

Էդուարդ Հարոյանը

Հայրենիքի պաշտպանություն

Տիգրան Պողոսյան Հրամանատար

Արտակ Բիշարյան Հրամանատար

Ավանդություն

Գոյություն ունի անվանման ծագման երկու ավանդություն․

  • Անիի թագավորի Հռիփսիմե անունով աղջիկը ժամանակին եկել է այստեղ ամառանոց։ Ղալաչի լեռան վրա նա հիմնել է մի փոքրիկ ամրոց։ Այդ աղջկա անունով գյուղը կոչվել է Հոռոմ՝ Հռիփսիմե։
  • Պարսկաստանում ապրող մի հռոմեացի ժամանակին եկել է այստեղ, գյուղ հիմնել, որը նրա անունով կոչվել է Հոռոմ[4][5][6][7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 5-ին.
  4. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  5. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  6. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ