«Մոզամբիկ»–ի խմբագրումների տարբերություն
չ հեռացնում եմ geo-stub կաղապարը, քանի որ հոդվածը ունի 18303 բայթ ծավալ |
|||
Տող 278. | Տող 278. | ||
{{commons|Category:Mozambique|Մոզամբիկ}} |
{{commons|Category:Mozambique|Մոզամբիկ}} |
||
* [http://www.mozambique.mz/ Մոզամբիկի պաշտոնական կայք] |
* [http://www.mozambique.mz/ Մոզամբիկի պաշտոնական կայք] |
||
{{Արտաքին հղումներ}} |
|||
{{ՎՊԵ|Mozambique|Մոզամբիկ}} |
{{ՎՊԵ|Mozambique|Մոզամբիկ}} |
||
{{Աֆրիկայի երկրներ}} |
{{Աֆրիկայի երկրներ}} |
17:10, 16 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ
Մոզամբիկի Հանրապետություն República de Moçambique |
||||
---|---|---|---|---|
|
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Մապուտու | |||
Պետական լեզուներ | պորտուգալերեն | |||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 802 000 կմ² | ||
Բնակչություն | ||||
- | նախահաշիվը | 24 096 000 մարդ | ||
- | Խտություն | 30 /կմ² /մղոն² |
||
Արժույթ | մետիկալ (mzn) | |||
Ժամային գոտի | +2 | |||
Ազգային դոմեն | .mz | |||
Հեռախոսային կոդ | +258 |
Մոզամբիկ, աֆրիկյան երկիր է։ Նախկինում եղել է պորտուգալական գաղութ, անկախացել է 1975 թվականի հունիսի 25-ին։ Մակերեսը կազմում է 802,000 կմ²։ 2013 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 24,096,000[1]։ Հունվարի միջին ջերմաստիճանը Մոզամբիկի ցածրադիր վայրերում կազմում է 26 °C մինչև 30 °C, հուլիսին՝ 15 °C - 20 °C։ Հարթավայրերում ամառային և ձմեռային ջերմաստիճանը ցածր է 3-5 °C-ից։
Ըստ ինտերնետային World Gazeteer կայքի՝ Մոզամբիկում կա 24 000 և ավելի բնակիչ ունեցող 34 քաղաք[2]։
Աշխարհագրական դիրք
Մոզամբիկը գտնվում է Աֆրիկայի հարավ-արևելքում: Հյուսիսում սահմանակից է Տանզանիայի, արևմուտքում` Մալավիի, Զամբիայի, Զիմբաբվեի, հարավ-արևմուտքում և հարավում` ՀԱՀ-ի, Սվազիլենդի հետ։ Արևելքում ողողվում է Հնդկական օվկիանոսի ջրերով:
Բնական պայմաններ
Հյուսիսային ափերը բարձրադիր են, ժայռոտ ու զառիթափ, հարավայինը` ցածրադիր, տեղ-տեղ` ճահճոտ։ Ծովափի երկայնքով ձգվում են բուստային խութեր, որոնք դժվարացնում են նավարկությունը։ Երկրի արևմուտքում Ինյանգա սանդղափուլի գագաթներն են (առավելագույնը` 2436 մ, Բինգա լեռ), արևելքում Մոզամբիկի դաշտավայրն է, հարավում` Լեբոբմա լեռները։ Խոշոր գետերն են Զամբեզին, Լիմպոպոն, Սավին, Ռուվուման։ Մոզամբիկի սահմաններում են Նյասա և Շիրվա լճերի արևելյան ափերը։ Կլիման հյուսիսում մերձհասարակածային է, հարավում` արևադարձային։
Բնակչություն
Բնակչության ավելի քան 98 %–ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են։ Բնակվում են նաև եվրոպացիներ ու ասիական ծագում ունեցող ժողովուրդներ, արաբներ, հնդիկներ, մուլատներ և այլք։ Խոշոր քաղաքներն են Մապուտուն, Բեյրան, Կելիմանեն։
Բնակչության թիվը՝ 28,8 մլն (2016 թվականի տվյալներով)[3]:
Բնակչության տարեկան աճ՝ 2,8 %[3]:
Ծնելիություն՝ 5,27 (12-րդ տեղն աշխարհում):
Մանկական մահացություն՝ 72,42՝ 1000-ից (13-րդ տեղն աշխարհում):
Կյանքի միջին տևողություն՝ 51,85 տարեկան՝ տղամարդկանց, 53,37 տարեկան՝ կանանց համար, միջինը՝ 52,6 (214-րդ տեղն աշխարհում, 2014 թվականի տվյալներով)[4]:
Իմունային համակարգի թուլացման վիրուսով վարակվծներ (ՄԻԱՎ)՝ 10,75 % (2013 թվականի տվյալներով, 8-րդ տեղը աշխարհում): ՄԻԱՎ-ից մահացությունների թիվը՝ 82 400 հոգի մեկ տարում, (4-րդ տեղն աշխարհում):
Քաղաքաբնակներ՝ 31,8 % ( 2015 թվականի տվյալներ)[5]:
Էթնիկ կազմ՝ բնիկներ 99,66 % (մակուա, տսոնգա, լոմվե, սենա և այլն), մուլատներ՝ 0,2 %, հնդիկներ՝ 0,08 %, եվրոպացիներ՝ 0,06 %:
Կրոն
1997 թվականի տվյալների համաձայն, մոզամբիկցիները նշել են հետևյալ կրոնական պատկանելությունները՝
- չկողմնորոշվածներ՝ 24,25 %;
- կաթոլիկներ - 24,2 %;
- մուսուլմաններ - 17,8 %;
- քրիստոնյաներ, ո՛չ կաթոլիկ (հիմնականում բողոքականներ) - 11,45 %;
- Կրոնական սինկրետիզմ՝ 18,7 %;
- այլ - 3,6 %:
Քաղաքներ
World Gazeteer կայքի տվյալների համաձայն, Մոզամբիկուն ունի 34 քաղաքներ, որոնցից յուրաքանչյուրում բնակվում են շուրջ 24 000 մարդ[6]:
Ամենամեծ քաղաքներն են՝ Մապուտո (մայրաքաղաք) — 1,174 մլն, Մատոլա — 899 հազար (2014 թվական), Բեյրա (412 588 մարդ), Նապուլա (230 հազար մարդ), Ինյամբանե (150 հազար մարդ), Թեթե (100 հազար մարդ):
Գլխավոր նավահանգիստներն են՝ Բեյրա, Նակալա, Կելիմանե:
Քաղաքների ցանկ՝
Մոզամբիկի քաղաքներ | |||||
Քաղաքի անուն | Բնակչություն | ||||
Ռուսական | Պորտուգալական | 1997 | 2007 | 2012 | |
1. | Մապուտու | Maputo | 989 386 | 1 099 102 | 1 149 666 |
2. | Մաթոլա | Matola | 440 927 | 675 422 | 817 008 |
3. | Նամպուլա | Nampula | 314 965 | 477 900 | 575 587 |
4. | Բեյրա | Beira | 412 588 | 436 240 | 441 723 |
5. | Շիմոյո | Chimoio | 177 608 | 238 976 | 272 875 |
6. | Նակալա | Nacala Porto | 164 309 | 207 894 | 230 229 |
7. | Կելիմանե | Quelimane | 153 187 | 192 876 | 212 519 |
8. | Թեթե | Tete | 104 832 | 152 909 | 181 806 |
9. | Լիշինգա | Lichinga | 89 043 | 142 253 | 176 451 |
10. | Պեմբա | Pemba | 88 149 | 141 316 | 174 517 |
11. | Գարուէ | Garué | 101 367 | տվյ./չ | 132 834 |
12. | Գերյու | Gurué | տվյ./չ | տվյ./չ | 127 953 |
13. | Շաի-Շաի | Xai-Xai | 103 251 | 116 343 | 121 687 |
14. | Կուամբա | Cuamba | 59 396 | տվյ./չ | 110 474 |
15. | Մաշիշե | Maxixe (Moçambique) | 97 173 | 105 895 | 108 919 |
16. | Անգոշե | Angoche | 60 495 | տվյ./չ | 90 486 |
17. | Մոնտեպուէշ | Montepuez | 58 594 | տվյ./չ | 82 127 |
18. | Դոնդո | Dondo (Moçambique) | 63 757 | տվյ./չ | 81 913 |
19. | Մոկուբա | Mocuba | 55 923 | տվյ./չ | 73 283 |
20. | Ինյամբանե | Inhambane (cidade) | 54 157 | 63 837 | 68 138 |
21. | Մոզամբիկ | Ilha de Moçambique | 44 031 | տվյ./չ | 65 860 |
22. | Շոկվե | Chókwè | 51 635 | տվյ./չ | 64 751 |
23. | Շիբուտու | Chibuto | 47 963 | տվյ./չ | 60 146 |
24. | Մոատիզե | Moatize | տվյ./չ | 39 073 | 47 830 |
25. | Նամիալու | Namialo | տվյ./չ | տվյ./չ | 38 729 |
26. | Մուտուալի | Mutuali | տվյ./չ | տվյ./չ | 36 208 |
27. | Մանիկա | Manica | 20 662 | տվյ./չ | 35 302 |
28. | Գոնդոլա | Gondola | տվյ./չ | տվյ./չ | 33 979 |
29. | Մոսիմբոա դա Պրայա | Mocímboa da Praia | տվյ./չ | տվյ./չ | 32 158 |
30. | Կատանդիկա | Catandica | տվյ./չ | տվյ./չ | 31 793 |
31. | Մանժակազե | Manjacaze | տվյ./չ | տվյ./չ | 27 973 |
32. | Ուլոնգու | Ulongué | տվյ./չ | տվյ./չ | 27 697 |
33. | Մոնապո | Monapo | տվյ./չ | տվյ./չ | 26 256 |
34. | Վիլանկուլուշ | Vilanculos | տվյ./չ | տվյ./չ | 25 556 |
35. | Մաչիյա | Macia | տվյ./չ | տվյ./չ | 25 361 |
Վարչական բաժանում
Մոզաբիկն ունի 11 մարզեր, որոնք էլ ունեն 128 շրջաններ
№ քարտեզի վրա | Նահանգ | Վարչական կենտրոն | Մակերես, կմ² |
Բնակչություն, մարդ (2007) |
Խտություն, մարդ/կմ² |
---|---|---|---|---|---|
1 | Կաբու Դելգադու | Պեմբա | 82 625 | 1 632 065 | 19,75 |
2 | Գազա | Շաի- Շաի | 75 709 | 1 251 323 | 16,53 |
3 | Ինյամբանե | Ինյամբանե | 68 615 | 1 301 967 | 18,97 |
4 | Մանիկա | Շիմոյո | 61 661 | 1 438 476 | 23,33 |
5 | Մապուտու | Մապուտու | 602 | 1 120 360 | 1861,06 |
6 | Մապուտու (նահանգ) | Մատոլա | 25 756 | 1 233 143 | 47,88 |
7 | Նամպուլա | Նամպուլա | 81 606 | 4 049 082 | 49,62 |
8 | Նյասա | Լիշինգա | 129 056 | 1 182 393 | 9,16 |
9 | Սոֆալա | Բեյրա | 68 018 | 1 671 864 | 24,58 |
10 | Տետե | Տետե | 100 724 | 1 801 528 | 17,89 |
11 | Զամբեզիա | Կելիմանե | 105 008 | 3 897 064 | 37,11 |
Ընդամենը | 799 380 | 20 579 265 | 25,11 |
Սպորտ
Մոզամբիկում ամենատարածված սպորտաձևը ֆուտբոլն է: Տարածված սպորտաձև է նաև Ռոլեր հոկեյը: Այս մարզաձևում 2011 թ. աշխարհի առաջնությունում ազգային թիմը ցույց տվեց լավագույն արդյունքները:
Գյուղատնեսություն
Մոզամբիկը թույլ զարգացած ագրարային երկիր է։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է ինքնագործ բնակչության մոտ 70%–ը։ Մշակում են շաքարեղեգ, թեյ, բամբակ, սիզալ, բրինձ, մանիոկա, կոկոսյան արմավենի, եգիպտացորեն և այլն։ Անասնապահության զարգացմանը խանգարում է ցեցե ճանճը։ Զբաղվում են նաև փայտամթերմամբ ու ձկնորսությամբ։ Արդյունահանում է քարածուխ, բոքսիտներ, ոսկի, արծաթ, ուրանի և բերիլիումի հանքաքար, աղ, ասբեստ։ Կան ընկույզի մշակման, սննդի, ծխախոտի, բամբակազտիչ, ցեմենտի, փայտամշակման, ցեմենտի, կահույքի, կարի և այլ ձեռնարկություններ։
Ծանոթագրություններ
- ↑ Census.gov (2013). «Country Rank. Countries and Areas Ranked by Population: 2013». U.S. Department of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2013-05-09-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Mozambique: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «unpop2017
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/geos/mz.html Справочник ЦРУ The world factbook
- ↑ http://www.ine.gov.mz Национальный институт статистики Мозамбика
- ↑ «Mozambique: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 2011-05-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոզամբիկ» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոզամբիկ կատեգորիայում։ |
|