«Սուրբ Ղազար կղզի»–ի խմբագրումների տարբերություն
→top: Հոդվածում կատարվել են լեզվական սրբագրություններ, տեղեկությունների թարմացումներ։ |
|||
Տող 75. | Տող 75. | ||
* [http://www.slowtrav.com/italy/venice/re_islands.htm SlowTrav report on the island] |
* [http://www.slowtrav.com/italy/venice/re_islands.htm SlowTrav report on the island] |
||
* [http://maps.google.com/maps?q=venice,+italy&ll=45.411979,12.361422&spn=0.012021,0.041096&t=k&hl=en Google Maps-ի արբանյակային նկարներ] |
* [http://maps.google.com/maps?q=venice,+italy&ll=45.411979,12.361422&spn=0.012021,0.041096&t=k&hl=en Google Maps-ի արբանյակային նկարներ] |
||
{{Արտաքին հղումներ}} |
|||
[[Կատեգորիա:Վենետիկի Մխիթարյան միաբանություն]] |
[[Կատեգորիա:Վենետիկի Մխիթարյան միաբանություն]] |
||
[[Կատեգորիա:Իտալիայի կղզիներ]] |
[[Կատեգորիա:Իտալիայի կղզիներ]] |
18:39, 11 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ
Սուրբ Ղազար կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Վենետիկ |
Տեղադրություն | Վենետիկի ծովածոց |
Մակերես | 0,033 |
Սուրբ Ղազար կղզի (իտալ.՝ San Lazzaro degli Armeni, անգլ.՝ Saint Lazarus Island), փոքր կղզի Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում, հյուսիսային Իտալիա, Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այդ միաբանության մայրավանքն է։
Ընդհանուր տեղեկություններ
Կղզյակի մեկուսացումը, որոշ հեռավորության վրա գտնվելը Վենետիկ քաղաքը կազմող հիմնական կղզիներից, այն նպաստավոր վայր է դարձրել բորոտ գաղութ կարանտինի կայարանում։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում, ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր՝ սուրբ և բորոտավարակների։ Լքված է տասնվեցերորդ դարում, իսկ 1717ին Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։
Հիմնադիրների եռանդի և բարեգործության շնորհիվ, արևելագիտական ուսումնասիրությունների համար, հիմնվում է Մխիթարեան Կարգը։ Միաբանությունը հրատարակում է պատմական, բանասիրական և գրականագիտական աշխատություններ և դրանց վերաբերող նյութեր, որոնք հայտնի էին ինչպես իրենց գիտական մակարդակով և ճշգրտությամբ, այնպես և բազմալեզու հրատարակությունների գեղարվեստական արժեքով։ Տպագրատունը փակվեց 1991 թ, սակայն 18րդ դարի տպագրական մեքենան այժմ էլ կարելի է տեսնել։ Սուրբ Ղազար կղզու եկեղեցու պահոցներում կա շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000 ավել հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած և նվեր ստացած Արաբական, հնդկական և Եգիպտական արվեստի փաստաթղթերով հարուստ թանգարան։
Եկեղեցին և նրա պարտեզները, որոնք հայտնի են իրենց սիրամարգերով, կարելի է հասնել վապորետոյով (#20 Ս. Զաքարիայից, Սան Մարկո հրապարակի մոտ)։ Զբոսաշրջիկների խմբերը կարող են մասնավոր այց խնդրել համապատասխան ժամանակացույցով։ Հոգևորականներն ուղեկցում են այցելուներին և մի քանի լեզուներով ներկայացնում կղզու պատմությունը։ Սուրբ Ղազար կղզին՝ գիտնականների և ուսանողների հյուրընկալելու երկարաժամկետ ավանդույթ ունի։ Կղզում հյուրընկալվել է Լորդ Բայրոնը, ով 1816 թ. ընթացքում հայերեն էր ուսումնասիրում։ Ջորջ Բայրոնի հյուրընկալությունը հիշատակվում է մշտական ցուցադրությամբ։
Մշակութային
Հովհաննես Շիրազը կղզու մասին պոեմ ունի.
Օտար ջրերում հայացեալ Կղզի |
Պատկերասրահ
Արտաքին հղումներ
- Սուրբ Ղազար կղզու վանքը (պատկերներով ակնարկ)
- SlowTrav report on the island
- Google Maps-ի արբանյակային նկարներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ղազար կղզի» հոդվածին։ |
|