«Խեչո»–ի խմբագրումների տարբերություն
չ added Category:Առաջին համաշխարհային պատերազմում ռուսական ռազմական գործիչներ (CatCompleter via en:Category:Russian military personnel of World War I) using HotCat |
|||
Տող 14. | Տող 14. | ||
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր]] |
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր]] |
||
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]] |
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]] |
||
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային |
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ]] |
||
16:32, 11 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ
Խեչո | |
---|---|
Ծնվել է | 1872 |
Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիս 1915 |
Մահվան վայր | Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Վան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ակտիվիստ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Khetcho Վիքիպահեստում |
Խեչո Խաչատուր Ամիրյան (անհայտ - 1915, թաղված է Վանում), հայ ազգային-ազատագրական շարժման մարտիկ։ ՀՅԴ կուսակցության անդամ։ 1904 թվականին եղել է Իրանում, Նիկոլ Դումանի խմբում փորձել է անցնել Սասուն։ 1905-1906 թվականներին՝ Թիֆլիսում հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայերի ինքնապաշտպանությանը, 1908-1910 թվականներին՝ իրանական հեղափոխական շարժմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրաստամատ Կանայանի օգնական։ 1915 թվականին հեծյալ վաշտի գլուխն անցած մասնակցել է Վանի ազատագրական մարտերին (1915-ի մայիսի 5) և առաջինը մտել ազատագրված Վան։ Այնուհետև Խեչոյի վաշտն ուղղվել է դեպի Բաղեշ և Մուշ օգնելու Տարոնի և Սասունի ազատագրական և ինքնապաշտպանական համար կռվող ֆիդայիներին։ Զոհվել է մարտում՝ Բաղեշի մոտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|