«Ջենգիզ Ունդեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 241. Տող 241.
[[Կատեգորիա:Թուրքիայի երիտասարդական միջազգային կարգի ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի երիտասարդական միջազգային կարգի ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի լեգիոներ ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի լեգիոներ ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականի միջազգային ֆուտբոլիստներ]]

07:38, 8 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Ջենգիզ Ունդեր
Cengiz Ünder
Ունդերը Ռոմայի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 14, 1997(1997-07-14)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Sındırgı, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա
Հասակ 173 սմ
Քաշ 66 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 17
Պատանեկան կարիերա
2007-2013 Թուրքիա Բուջասպոր
2013-2015 Թուրքիա Ալտինորդու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Թուրքիա Ալտինորդու 51 (11)
2016-2017 Թուրքիա Բաշակշեհիր 32 (7)
2017-ներկա Իտալիա Ռոմա 31 (8)
Ազգային հավաքական
2014-2015 Թուրքիա Թուրքիա Մ18 6 (1)
2015-2016 Թուրքիա Թուրքիա Մ19 12 (6)
2016 Թուրքիա Թուրքիա Մ21 3 (0)
2016-ներկա Թուրքիա Թուրքիա 8 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 22-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 22-ի, 2018

Ջենգիզ Ունդեր (թուրքերեն՝ Cengiz Ünder, հուլիսի 14, 1997(1997-07-14)[1], Sındırgı, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա), թուրք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Թուրքիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա

Բաշակշեհիր

Ունդերը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ալտինորդուում[3]։ 2016 թվականին միացավ Իստանբուլ Բաշակշեհիրին։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ռիեկայի դեմ խաղում[4]։ Թուրքիայի Սուպեր Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Ֆեներբահչեի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ալանյասպորի դեմ խաղում[6]։ Հոկտեմբերի 30-ին՝ Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում Ունդերը դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[7]։ 2017 թվականի ապրիլի 26-ին՝ Թուրքիայի գավաթի Ֆեներբահչեի դեմ խաղում նա դուբլ ձևակերպեց, իսկ խաղն ավարտվեց 2-2 հաշվով[8]։ 4 օր անց՝ ապրիլի 30-ին՝ նա դուբլ ձևակերպեց Բեշիկթաշի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[9]։ 2016-17 մրցաշրջանում Ունդերը Բաշակշեհիրի կազմում անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[10]։

Ռոմա

2017 թվականի հուլիսի 14-ին Ունդերը տեղափոխվեց Ռոմա 13․4 միլիոն եվրոյի դիմաց[11][12][13]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 26-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[14]։ Իր առաջին հանդիպումը ակումբի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Վերոնայի դեմ խաղում[15]։ 2018 թվականի փետրվարի 4-ին՝ Վերոնայի դեմ խաղում Ունդերը խփեց իր առաջին գոլը Ռոմայի կազմում[16]։ 1 շաբաթ անց՝ փետրվարի 11-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[17]։ Փետրվարի 21-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Ունդերը խփեց իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում[18][19]՝ դառնալով ամենաերիտասարդ թուրք ֆուտբոլիստ, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայում[20][21]։

Միջազգային կարիերա

Ունդերը ներկայացրել է Թուրքիան մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։

Թուրքիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Ունդերը նշեց 2016 թվականի նոյեմբերի 12-ին՝ Կոսովոյի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մարտի 27-ին՝ Մոլդովայի դեմ ընկերական խաղում[23]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի ապրիլի 22-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ալտինորդու 2014–15 Առաջին Լիգա 20 5 6 0 26 5
2015–16 31 6 1 0 32 6
Ընդհանուր 51 11 7 0 0 0 58 11
Իստանբուլ Բաշակշեհիր 2016–17 Սուպեր Լիգա 32 7 7 2 4 0 43 9
Ռոմա 2017–18 Սերիա A 24 6 1 0 3 1 28 7
Կարիերայի ընդհանուր 107 24 15 2 7 1 129 27

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի ապրիլի 22-ի դրությամբ[24]

Թուրքիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 6 3
2018 1 1
Ընդհանուր 8 4

Միջազգային գոլեր

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 27, 2017 Նոր Էսքիշեհիր մարզադաշտ, Էսքիշեհիր, Թուրքիա Մոլդովա Մոլդովա 3–0 3–1 Ընկերական խաղ
2. Հունիսի 11, 2017 Լորո Բորիչի մարզադաշտ, Շկոդեր, Ալբանիա Կոսովո Կոսովո 2–1 4–1 ԱԱ 2018 Որակավորում
3. Նոյեմբերի 13, 2017 Անթալյա Արենա, Անթալիա, Թուրքիա Ալբանիա Ալբանիա 1–2 2–3 Ընկերական խաղ
4. Մարտի 27, 2018 Պոդգորիցա Սիթի մարզդաշտ, Պոդգորիցա, Չեռնոգորիա Չեռնոգորիա Չեռնոգորիա 1–0 2–2 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Turkey - C. Ünder - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  3. Jones, Dean. «Cengiz Under: The Rise of Serie A's New Scoring Sensation». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  4. «Basaksehir - HNK Rijeka, Jul 28, 2016 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  5. «Basaksehir - Fenerbahce SK, Aug 21, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  6. «Alanyaspor - Basaksehir , Oct 2, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  7. «Basaksehir - Akhisarspor, Oct 30, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  8. «Basaksehir - Fenerbahce SK, Apr 26, 2017 - Türkiye Kupasi - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  9. «Basaksehir - Besiktas JK, Apr 30, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  10. «Cengiz Under | Football Stats | Roma | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-04-22-ին.
  11. «Roma complete the signing of Cengiz Under». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  12. «Cengiz Under: Roma sign young Turkey star for €13.4m | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  13. «Roma sign Turkey international Under». ESPN.com. Վերցված է 2018-04-22-ին.
  14. «AS Roma - Inter Milan, Aug 26, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  15. «AS Roma - Hellas Verona, Sep 16, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  16. «Hellas Verona - AS Roma, Feb 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  17. «AS Roma - Benevento Calcio, Feb 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  18. «Shakhtar Donetsk - AS Roma, Feb 21, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  19. «Fantastic Fred gives Shakhtar edge over Roma». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  20. «The youngest Turkish player ever to have scored in the Champions League․․․». Twitter (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  21. «Cengiz Ünder out to become youngest Turk in Champions League final». DailySabah. Վերցված է 2018-04-22-ին.
  22. «Turkey - Kosovo, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  23. «Turkey - Moldova, Mar 27, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.
  24. 24,0 24,1 «Cengiz Ünder». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-04-22-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենգիզ Ունդեր» հոդվածին։