«Հաշտյանք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
Տող 19. Տող 19.


[[Կատեգորիա:Ծոփքի գավառներ]]
[[Կատեգորիա:Ծոփքի գավառներ]]
[[Կատեգորիա:Գամիրք]]

17:44, 7 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Հաշտյանք, գրաբար՝ Հաշտեանք, գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգում։

Աշխարհագրություն

Մեծ Հայքը Արշակունիների օրոք

Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Խորձյան, արևելքից՝ Տարոն, արևմուտքից՝ Պաղնատուն և Բալահովիտ գավառներին, հարավից ձգվում էր մինչև Հայկական Տավրոս լեռնաշղթան և Կղեսուրի լեռնանցքը։ Ընդգրկում էր Արևմտյան Տիգրիսի հյուսիսարևելյան ակունքների շրջանը, ինչպես նաև Արածանիի միջին հոսանքի ու նրա Գինեկ վտակի հովիտները։ Վաղ միջնադարում Հաշտեանքի բնակավայրերից հիշատակվում են Հանդիսյանքը, Ոլորը (այժմ՝ Օլոր), Շտյան կամ Ողինը (այժմ՝ Օղնուտ), Մուշեղան (Մուշեղամարդ), Գիրեհը (Կրեհ), Ալվարը։

Պատմություն

Հաշտեանքը եղել է հայ Արշակունիների սեպուհների ժառանգական տիրույթը։ 5-6-րդ դդ. բյուզանդական տիրապետության ներքո այն կազմել է Սատրապական Հայք վարչամիավորման հինգ սատրապություններից (նախարարություններ) մեկը։ Հաշտեանքի սատրապն իշխել է ժառանգական իրավունքով, ունեցել սեփական ռազմական ուժեր, ինքնուրույն վարչություն ևն։ Բյուզանդիան չի միջամտել նրա ներքին գործերին։ 479-ին, Սատրապական Հայքի ապստամբությունը ճնշելուց հետո, Զենոն կայսրը Հաշտեանքի իշխանին ևս զրկել է ժառանգաբար կառավարելու իրավունքից։ Հուստինիանոս I կայսրը 536-ի հրովարտակով վերացրել է Հաշտեանքի ներքին ինքնավարությունը, Սատրապական Հայքը վերածել բյուզանդական Չորրորդ Հայք նահանգի՝ Մարտիրոսուպոլիս կենտրոնով։ Բյուզանդական և պարսկական տիրապետությունների սահմանագծին գտնվող Կթառիճ բերդաքաղաքը (նույնանում է այժմյան Ճապաղջուր ավանին) վերածվել է զորակայանի։ 7-րդ դարի կեսին Հաշտեանքն ազատագրվել և միացվել է առժամանակ անկախացած Հայաստանին։ 8-9-րդ դդ. տիրել են արաբական զավթիչները։ 9-րդ դարի վերջից այն մտել է Բագրատունիների թագավորության մեջ։ 11-րդ դարի կեսից Հաշտեանքին տիրել են բյուզանդացիները, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, 16-րդ դարի՝ օսմանյան թուրքերը։ Հաշտեանքի (համապատասխանում էր Բիթլիսի նահանգի Ճապաղջրի գավառակին) հայերը գրեթե լիովին բնաջնջվել են 1915-ին, Մեծ Եղեռնի ժամանակ։

Տես նաև

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։