Changes

Jump to navigation Jump to search
[[Պատկեր:Moscow Malaya Dmitrovka Street 29.jpg|thumb|left|«Չեխովի տունը» Մալայա Դմիտրովկայում, 2008]]
[[Պատկեր:Anton Tschechow - Ölskizze von Lewitan.jpg|thumb|[[Իսահակ Լևիտան]], «Անտոն Չեխովի դիմանկարը» (1885-1886)]]
Սախալինյան ուղևորությունից Մոսկվա վերադառնալուց հետո՝ 1890 թվականից մինչև 1895 թվականը Չեխովը բնակություն է հաստատում [[Մալայա Դիմիտրովկա]]յում գտնվող երկհարկանի մի բակաշենքում: Այստեղ նա աշխատում էր «Սախալին կղզին» գրքի, «Թեթևսոլիկը», «Մենամարտ», «[[Հիվանդասենյակ № 6]]» պատմվածքների վրա, ինչպես նաև հանդիպում էր գրողներ [[Վլադիմիր Կորոլենկո]]յի, [[Դմիտրի Գրիգորովիչ]]ի, [[Վլադիմիր Գիլյարովսկի|Վլադիմիր Գիլյարովսկու]], [[Պյոտր Բոբորիկին]]ի, [[Դմիտրի Մերեժկովսկի|Դմիտրի Մերեժկովսկու]], [[Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո]]յի, նշանավոր դերասաններ [[Ալեքսանդր Լենսկի|Ալեքսանդր Լենսկու]] և [[Ալեքսանդր ՅուժնուՅուժին]]<nowiki/>ի, նկարիչ [[Իսահակ Լևիտան]]ի հետ: Բակաշենքը պահպանվել է մինչև մեր ժամանակները, նրա վրա տեղադրված է հուշատախտակ գրողի [[խորաքանդակ]]ով:
 
1892 թվականից մինչև 1899 թվականը Չեխովը բնակվել է մերձմոսկովյան [[Մելիխովո]] կալվածքում, որտեղ ներկայումս գործում է չեխովյան գլխավոր թանգարաններից մեկը: «Մելիխովյան նստավայրի » տարիներին գրվել են քառասունից ավելի ստեղծագործություններ: Հետագայում շատ է ճամփորդել [[Եվրոպա]]յում: 1899 թվականին գրահրատարակիչ [[Ադոլֆ Մարքս]]ին է վաճառել իր հեղինակային իրավունքը<ref>[http://feb-web.ru/feb/chekhov/texts/sp0/pi8/pi8-3402.htm Договор с книгоиздательством А. Ф. Маркса]</ref>այն երկերի համար, որ արդեն գրվել էին և պետք է գրվեին հետագա քսան տարիներին: 1898 թվականի վերջին գրողը [[Յալթա]]յում հողակտոր գնեց, որտեղ ճարտարապետ Լ. Ն. Շապովալովի նախագծով տուն կառուցեց և հիմնեց այգի: Վերջին տարիներին Չեխովը, որի մոտ [[տուբերկուլյոզ]]ի սրացումներ էին սկսվել, առողջությունը կարգի բերելու նպատակով մշտապես բնակվում էր [[Չեխովի տուն (Յալթա)|Յալթայի իր բնակարանում]], միայն հազվադեպ էր լինում Մոսկվայում, որտեղ ապրում էր (1901 թվականից) նրա կինը`կինը՝ արտիստուհի [[Օլգա Կնիպպեր-Չեխովա|Օլգա Լեոնարդովնա Կնիպպերը]], որը կարևոր տեղ էր զբաղեցնում 1898 թվականին հիմնված [[Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն|Մոսկվայի գեղարվեստական թատրոնում]]:
 
1900 թվականին գիտությունների ակադեմիայի ռուսաց լեզվի և գրականության բաժանմունքի գեղարվեստական գրականության բնագավառում առաջին իսկ ընտրության ժամանակ Չեխովն ընտրվեց պատվավոր ակադեմիկոս: 1902 թվականին, այն բանից հետո, երբ կայսր [[Նիկոլայ II]]-ի հրամանով չեղյալ համարվեց [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] պատվավոր ակադեմիկոս ընտրվելը, Չեխովը, ի նշան բողոքի, Վ. Գ. Կորոլենկոյի հետ միասին հրաժարվեց այդ պատվավոր, բարձր կոչումից:
 
== Չեխով գրող ու Չեխով բժիշկ ==

Նավարկման ցանկ