«Օնոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
 
Տող 49. Տող 49.
[[Կատեգորիա:Ռուսաստանի գետեր]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի գետեր]]
[[Կատեգորիա:Մոնղոլիայի գետեր]]
[[Կատեգորիա:Մոնղոլիայի գետեր]]
[[Կատեգորիա:Ասիայի միջազգային գետեր]]

Ընթացիկ տարբերակը 10:35, 6 Սեպտեմբերի 2019-ի դրությամբ

Օնոն
Բնութագիր
Երկարություն1032
Ավազանի մակերես96 200 կմ²
ԱվազանՇիլկա / Ամուր
Ջրի ծախս191 (12 կմ գետաբերանից)
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՀենտեյ լեռ
ԳետաբերանՇիլկա
Գետաբերանի տեղակայումՇիլկա
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերAga River?, Borzya River?, Unda?, Kyra?, Agutsa?, Baldzha?, Ilya? և Turga?
ԵրկիրՄոնղոլիա Մոնղոլիա
Ռուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԽենթիի և Անդրբայկալյան երկրամաս
ՋրահավաքԱմուրի ավազան

Օնոն (բուրյաթերեն՝ Онон гол, մոնղ.՝ Онон гол)՝ գետ, հոսում է հյուսիսարևելյան Մոնղոլիայի և Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի տարածքում և կազմում է Շիլկայի աջ մասը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի երկարությունը 1032 կմ է (որից 298 կմ-ը գտնվում է Մոնղոլիայի տարածքում), ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 96 200 կմ²։ Սկիզբ է առնում արևելյան Մոնղոլիայում Հենտեյ լեռնաշխարհի Հենտիյն-Նուրրու և Իհ-Հենտեյ լեռնանցքների բաժանման շրջաններում՝ Հան-Հենտեյ-Նուրրու ազգային պարկում։ Հոսում է Հենտեյ-Չիկոյսկական լեռնաշխարհում (կղզում), Մոգոյտույսկական և Բորշովական լեռնանցքների միջև՝ ստորին հոսանքի վայրերում։ Միանալով Ինգոդայի հետ՝ առաջացնում է Շիլկա գետը։ Անդրբայկալյան երկրամասի տարածքում գետահովիտ է։

Հիմնական վտակները աջ կողմում՝ Հուրահ-Գոլ, Բորզյա, Ունդա, ձախ կողմում՝ Ագուցա, Կըռա, Իլյա, Ագա։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնումը հիմնականում ձնային է[1]։ Հեղեղաջրերը իրար հետևից առաջացնում են ամառային գետավարարումներ։ Ջրի միջին տարեկան ծախսը գետաբերանից մոտ 12 կմ հեռավորության վրա կազմում է 191մ³/վ, ամենաշատը՝ 2810մ³/վ, նվազագույնը՝ 1,22 մ³/վ։ Սառչում է նոյեմբերին, ծանծաղուտներում ամբողջությամբ սառչում է։ Հալվում է ապրիլին և մայիսի սկզբին։ Օգտագործվում է ոռոգման և արդյունաբերական ջրամատակարարման համար։

Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնոնի վերին հոսանքը (Դելյուն-Բոլդոկ բնասահմանը) այն հավանական վայրերից մեկն է, որտեղ ծնվել և մեծացել է Չինգիզ խանը։ Ըստ ավանդույթի՝ այստեղ էլ թաղվել է նա։ Այդպիսի պնդումը հայտնվել է 20-րդ դարի վերջում։ Մինչև 1930-ական թվականները Ռուսական կայսրության քարտեզների վրա Չինգիզ խանի ծննդավայրը նշված է եղել Օնոնի միջին մասում՝ Ներքին Ցաուսչեյ ավանում[2]։ Ռուսական հետազոտողները անգամ շեշտում էին, որ այդ տեղեկությունները ստացել են մոնղոլ պատմաբաններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Онон — статья из Большой советской энциклопедии.
  2. ЭСБЕ: Делюн-Болдок

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Онон, река Забайкальской области». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնոն» հոդվածին։