«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8. Տող 8.


[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Հայեր բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Հայ բանաստեղծներ]]

21:59, 7 Հուլիսի 2007-ի տարբերակ

Կենսագրություն

Աստվածաբան-մեկնիչ, քերական, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ։ Ծննդյան տարին հավանորեն ընկնում է 660-ական թվականների մեջ։ Եղել է Սյունիքից, Դվինի ավագ երեցի որդին։ Նախնական կրթությունը ստացել է կաթողիկոսարանի դպրանոցում, այնուհետև աշակերտել նախ՝ Մաքենյաց վանքի վանահայր Սողոմոնին, ապա Սյունիքի վարդապետարանում՝ Մովսես Քերթող եպիսկոպոսին։ Թերևս վերջինից էլ ստացել է վարդապետության աստիճանը։ Մովսես եպիսկոպոսի մահվանից հետո տեղափոխվել է Դվին և որպես ուսուցիչ` գործել կաթողիկոսարանի դպրանոցում։ Մի առիթով վիճել է Սմբատ Բագրատունի ասպետի հետ և իր հայացքների համար հալածվել նրանից։ Գիտակցելով իմաստասիրական գիտության մեջ իր անկատար լինելը՝ ուղևորվել է Կոստանդնուպոլիս, խորացրել իր իմացությունը աստվածաբանության, մատենագրության մեջ, յուրացրել երաժշտական արվեստը, հունարեն և լատիներեն լեզուները։ Ուսման նպատակով եղել է նաև Հռոմում և Աթենքում։ Դեռևս Կոստանդնուպոլիսում Սյունեցին եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին։ Գրական-թարգմանչական աշխատանքը շարունակել է նաև հայրենիքում։ Սյունյաց եպիսկոպոս դարձած նշանավոր եկեղեցականը սպանվել է 735 թ. Եղեգնաձորի Մոզն ավանում, քնած ժամանակ, մի կնոջ ձեռքով, որին անառակ վարքի համար քարոզի ժամանակ հանդիմանել էր։ Թաղված է Թանահատի վանքում։

Աշխատություններ

Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս Արեոպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։