«Մարկոս Ուլպիուս Տրայանոս»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ ավելացվեց Կատեգորիա:Հռոմեական կայսրության կոնսուլներ (CatCompleter via bg:Category:Имперски римски консули) ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 5. | Տող 5. | ||
{{Bio-stub}} |
{{Bio-stub}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Հռոմեական կայսրության կոնսուլներ]] |
15:21, 3 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ
Առաջարկվում է այս և Տրայանոս հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Մարկոս Ուլպիուս Տրայանոս | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 30 |
Ծննդավայր | Իտալիկա |
Մահացել է՝ | մոտ 100 |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Ulpii Traiani? |
քաղաքական գործիչ | |
Հայր | Marcus Ulpius? |
Մայր | անհայտ |
Երեխաներ | Տրայանոս[1][2] և Ուլպիա Մարցիանա |
Մարկոս Ուլպիուս Տրայնոս, (Marcus Ulpius Traianus) (53–117), հռոմեական կայսր 98 թվականից։ Անտոնինոսների դինաստիայից։ Հաջորդել է Ներվային։ Նրա օրոք Հռոմեական կայսրությունը հասել է իր սահմանների առավելագույն ընդարձակմանը։ 101–102 և 105–106 թվականների ընթացքում նվաճել է դակերի երկիրը (կազմվել է Դակիա պրովինցիան), 106 թվականին՝ Նաբատեայի թագավորությունը (կազմվել է Արաբիա պրովինցիան), 117 թվականին՝ Միջագետքը (Տրայնոսի մահից հետո նրա նվաճած տարածքները, բացի Դակիայից և Արաբիայից, անջատվել են կայսրությունից)։ Կառավարել է ծերակույտի հետ համաձայնեցված, լայնորեն հռոմեական քաղաքացիության իրավունք է շնորհել պրովինցիաների բնակչությանը։ Միջին և մանր հողատերերի ու քաղաքացիների քայքայման ընթացքը կասեցնելու նպատակով տարածել է ալիմենտացիայի (չունևոր ծնողների անչափահաս զավակներին դրամական օգնություն պետական միջոցներից) համակարգը։ Ծավալել է լայն շինարարություն Հռոմում (Տրայնոսի ֆորումը) և պրովինցիաներում։ Տրայնոսը 114 թվականին գրավել է Հայաստանը և հայտարարել պրովինցիա, սակայն նրա հաջորդ Ադրիանոս (Հադրիանոս) կայսրը, չկարողանալով պահպանել հռոմեական գերիշխանությունը, հարկադրված ընդունել է (117) Հայաստանի անկախությունը և թագավոր ճանաչել Վաղարշ Ա–ին։ 1966-ին ՀԽՍՀ տարածքում, Փոքր Վեդի գյուղում, հայտնաբերվել է Տրայնոսի լատիներեն արձանագրությունը, որը նա թողել է Արտաշատում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Ուլպիուս Տրայանոս» հոդվածին։ |
|
- ↑ Любкер Ф. Ulpii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1431—1432.
- ↑ Н. О. Ульпии (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXIVа. — С. 705—706.