«Կալիֆոռնիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հեռացնում եմ ԱՄՆ-անավարտ կաղապարը, քանի որ հոդվածը ունի 6517 բայթ ծավալ
Տող 8. Տող 8.
}}
}}


'''Կալիֆորնիա''', նահանգ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի արևմտյան մասում։ Տարածքը 423 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ [[Սակրամենտո]]։ Կոչվել է հարևան թերակղզու անունով, որը պատկանում է [[Մեքսիկա]]յին։ Նահանգից տարբերելու համար թերակղզին հաճախ անվանում են Ստորին կամ Հին Կալիֆորինիա։ Կալիֆորնիան [[Ալյասկա]]ից և [[Տեխաս]]ից և հետո իր մեծությամբ [[ԱՄՆ]] երրորդ [[նահանգ]]ն է։
'''Կալիֆորնիա''', նահանգ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ի արևմտյան մասում։ Տարածքը 423 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ [[Սակրամենտո]]։ Կոչվել է հարևան թերակղզու անունով, որը պատկանում է [[Մեքսիկա]]յին։ Նահանգից տարբերելու համար թերակղզին հաճախ անվանում են Ստորին կամ Հին Կալիֆորինիա։ Կալիֆոռնիան [[Ալյասկա]]յից և [[Տեխաս]]ից և հետո իր մեծությամբ [[ԱՄՆ]] երրորդ [[նահանգ]]ն է։


== Պատմություն ==
== Պատմություն ==

19:50, 1 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս հոդվածը ԱՄՆ-ի նահանգի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կալիֆորնիա (այլ կիրառումներ)։
Կալիֆոռնիա
անգլ.՝ California
flag of California?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնI Love You, California
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՍակրամենտո
Ամենաբարձր կետMount Whitney?
ԲԾՄ884 մետր
Օրենսդրական մարմինԿալիֆոռնիայի լեգիստրատուրա
Դատական մարմինԿալիֆեռնիայի գերագույն դատարան
Միության մուտքսեպտեմբերի 9 1850 (31-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն[1]
Բնակչություն
39 538 223 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (1 տեղ)
Տարածք423 970 կմ²  (3 տեղ)
Հիմնադրված էսեպտեմբերի 9, 1850 թ.
Սահմանակցում էՕրեգոն, Արիզոնա, Նևադա և Ստորին Կալիֆոռնիա
Ժամային գոտիUTC-8, PDT?, Ամերիկա/Լոս Անջելես և UTC-7
ՀապավումCA[3]
ՓոխարինեցԿալիֆոռնիայի հանրապետություն և Վերին Կալիֆոռնիա
ISO 3166-2 կոդUS-CA
Անվանված էThe Californias?
ՄականունThe Golden State, الولاية الذهبية, Y Dalaith Aur և El Estado Dorado
Միության մուտքսեպտեմբերի 9 1850 (31-րդ)
ca.gov(անգլ.)

Կալիֆորնիա, նահանգ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան մասում։ Տարածքը 423 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Սակրամենտո։ Կոչվել է հարևան թերակղզու անունով, որը պատկանում է Մեքսիկային։ Նահանգից տարբերելու համար թերակղզին հաճախ անվանում են Ստորին կամ Հին Կալիֆորինիա։ Կալիֆոռնիան Ալյասկայից և Տեխասից և հետո իր մեծությամբ ԱՄՆ երրորդ նահանգն է։

Պատմություն

Ժամանակին Կալիֆորնիան Ամերիկայի նվաճողների համար եղել է բաղձալի երկիր։ Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերով նավարկելով դեպի հյուսիս՝ իսպանացիները 16-րդ դարում հասան Կալիֆորնիայի ափերին։ Այդ ժամանակավանից Կալիֆորնիան դարձավ իսպանական գաղութ և այդպես մնաց մինչև 1821 թվականը։ Սակայն, երբ Մեքսիկան Իսպանիայից անջատվեց, Կալիֆորնիան մտավ Մեքսիկայի կազմի մեջ։ 1846 թվականին ԱՄՆՄեքսիկայից խլեց Կալիֆորնիան, երբ այնտեղի գետերից մեկում ոսկի հայտնաբերվեց։ Այդ ժամանակ մարդկային մի հեղեղ հոսեց դեպի Կալիֆորնիա. մարդիկ գնում էին բախտ որոնելու։ Ոսկու տենդով էր բռնվել նաև Կալիֆորնիայի խաղաղ կյանքով ապրող բնակչությանը։ Կարճ ժամանակամիջոցում առափնյա մասը փաստորեն ամայացավ։ Այնտեղ խարիսխ գցած նավերն անտեր մնացին, որովհետև ոսկու տենդով բռնված անձնակազմը ձգտում էր դեպի երկրի խորքերը, դեպի Սիերա-Նևադա։ Սիերա-Նևադայի լանջերում նորանոր բնակավայրեր, ավելի ճիշտ՝ ճամբարներ էին ստեղծվում։ Սակայն շուտով ոսկին սպառվեց, դրա հետ էլ կամաց-կամաց թուլացավ ոսկու տենդը։ Երկրի խորքերը հասած մարդկանց մի մասը ետ դարձավ, մյուս մասը հրապուրվեց Կալիֆորնիայի բնությամբ։ Կազմակերպվեցին ֆերմաներ, աստիճանաբար զարգացավ գյուղատնտեսությունը, կառուցվեցին գործարաններ, ստեղծվեցին աշխույժ նավահանգիստներ, հայտնի դարձան նավթային մեծ պաշարներ և այլն։ 1850 թվականին Կալիֆորնիան պաշտոնապես ինքնուրույն նահանգ հայտարարվեց և մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ։

Բնակչություն

Կալիֆորնիա նահանգի մոտ տասներկու միլիոնանոց բնակչությունը խայտաբղետ է։ Դեռ 16-րդ դարից գաղթած իսպանական վերաբնակիչների թվին ավելացան նորանոր ժողովուրդներ թե եվրոպական և թե ասիական երկրներից։ Կալիֆորնիայի բնիկների մի մասն անհետացել է, իսկ մյուս մասը քշվել է լեռների խորքերը։

Հայերը Կալիֆորնիայում

Իր ժամանակին այնտեղ են գաղթել նաև հայերը։ Կալիֆորնիայի հայ գաղութն ունի տասնամյակների պատմություն։ Առաջին անգամ հայերը այստեղ են եղել 1881 թվականին։ Պարբերաբար, հատկապես առաջին համաշխարհային պատերազմից հետո, նրանց համալրվել են նորանոր գաղթականներով, որոնք բնակություն են հաստատել Լոս-Անջելեսում, Ֆրեզնո քաղաքում ու նրա շրջակայքում։ 1926 թվականին Կալիֆորնիայում կար մոտ 20000 հայ, իսկ մեր օրերում Կալիֆորնիայում է բնակվում ամերիկահայության մոտ 40 տոկոսը, 1.000.000 ամերիկահայ։ Կալիֆորնիա նահանգի նշանավոր քաղաքներից են Սան-Ֆրանցիսկոն և Լոս Անջելեսը։

Քաղաքներ

Հոլիվուդ

Տրանսպորտ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Արևմտյան կիսագնդի երկրները, Կ. Ավետիսյան

Արտաքին հղումներ

  • CA.gov – Պաշտոնական կայք