«Պատյանով մարդը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 38. Տող 38.
Սակայն Մենշիկովի և Բելիկովի նմանությունը կարելի է նշել միայն արտաքնապես<ref name=autogenerated1 />: Չեխովը գրել է իր եղբոր՝ Իվան Չեխովի մասին:
Սակայն Մենշիկովի և Բելիկովի նմանությունը կարելի է նշել միայն արտաքնապես<ref name=autogenerated1 />: Չեխովը գրել է իր եղբոր՝ Իվան Չեխովի մասին:
{{քաղվածք|«Նա Իվանն է, մի քիչ ճերմակել է, ամեն ինչ շատ էժան է և շահավետ է գնում, և նույնիսկ լավ եղանակին վերցնում է իր հետ հովանոց»<ref>Письмо Ал. П. Чехову, 22 или 23 сентября 1895 г.</ref>|}}:
{{քաղվածք|«Նա Իվանն է, մի քիչ ճերմակել է, ամեն ինչ շատ էժան է և շահավետ է գնում, և նույնիսկ լավ եղանակին վերցնում է իր հետ հովանոց»<ref>Письмо Ал. П. Чехову, 22 или 23 сентября 1895 г.</ref>|}}:
Այս բոլոր փաստերից կարելի է եզրակացնել, որ հունական լեզվի ուսուցչի՝ Բելիկովի կերպարը հավաքական է<ref name=autogenerated1 />.<br />:
Այս բոլոր փաստերից կարելի է եզրակացնել, որ հունական լեզվի ուսուցչի՝ Բելիկովի կերպարը հավաքական է<ref name=autogenerated1 />:
Հիմա «Պատյանով մարդը» արտահայտությունը ռուսերեն լեզվում դարձել է հասարակ` կարևորելով միայնակ մարդուն, որը փակվում է ամբողջ աշխարհից, ստեղծելով իր շուրջը կմախք, «պատյան»:
Հիմա «Պատյանով մարդը» արտահայտությունը ռուսերեն լեզվում դարձել է հասարակ` կարևորելով միայնակ մարդուն, որը փակվում է ամբողջ աշխարհից, ստեղծելով իր շուրջը կմախք, «պատյան»:



19:02, 1 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Պատյանով մարդը
ռուս.՝ Человек в футляре
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1898
ՏեսարանՌուսական կայսրություն
Հրատարակվել է1898
ԹարգմանիչՍերգո Պայազատ
ՎիքիքաղվածքՊատյանով մարդը

«Պատյանով մարդը»՝ (ռուս.՝ Человек в футляре), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքներից է, որը գրվել է 1898 թվականի մայիսին:

Այն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականին «Ռուսական միտք» ամսագրի 7-րդ համարում: «Փոքրիկ եռապատման» առաջին հատված[1]:

Ստեղծման պատմություն

Այս ստեղծագործության գաղափարը Չեխովի մոտ առաջացավ ամռանը: «Փոքրիկ եռապատում» շարքը, որը բաղկացած է երեք պատմվածքներից՝ «Պատյանով մարդը», «Հաղարջը», «Սիրո մասին», չպետք է ավարտվեր «Սիրո մասին» պատմվածքով: Պատմվածքները գրելու ժամանակ Չեխովի մոտ ստեղծագործական անկում էր, իսկ ավելի ուշ նրան շեղեց տուբերկուլոզով հիվանդանալը: Պատմվածքի վրա Չեխովը աշխատել է 1898 թվականի մայիս-հունիսին Մելիխովոյում: 1898 թվականի հունիսի սկզբին պատմվածքը պատրաստվում էին հրատարակել, իսկ 1898 թվականի հունիսի 15-ին ձեռագիրը ուղարկեցին ամսագիր: Չեխովը այս պատմվածքի մասին գրել է իր նոթատետրում[2]:

«Պատյանով մարդը»՝ նրա ամեն ինչը պատյանում էր, թվում էր, ժպտում է, գտել է իր իդեալին:

Նախատիպը

Բելիկովի ճշգրիտ նախատիպը անհայտ է: Որոշ ժամանակակիցներ (այդ թվում՝ Վլադիմիր Բոգորազը և Միխայիլ Չեխովը) կարծում են, որ «պատյանով մարդու» նախատիպը եղել է տագանրոգի գիմնազիայի տեսուչ Ալեքսանդր Դյակոնովը, մյուսները նկարագրում էին Դյակոնովի բնավորության գծերը` առաջինների կարծիքները հերքելու համար: Այսպես Պավել Ֆիլևսկին նշել է Դյակոնովի մեծահոգությունը և գրել.

«Ես պնդում եմ, որ «Պատյանով մարդը» Դյակոնովի հետ ընդհանուր կապ չունի և Անտոն Չեխովի այս ստեղծագործությունում որևէ տեղական կոլորիտ չենք կարող գտնել»[3]

Յուրի Սոբոլևը կարծում էր, որ Չեխովի ստեղծագործության հավանական նախատիպը կարող էր դառնալ հայտնի հրապարակախոս Միխայիլ Մենշիկովը: Չեխովը իր օրագրերից մեկում գրել է նրա մասին:

«Մ.-ն, չոր եղանակին քայլում է կրկնակոշիկներով, կրում է հովանոց, որպեսզի չմահանա արևի հարվածից, վախենում է լվացվել սառը ջրով, բողոքում է սրտի դադարումից»[4]

Սակայն Մենշիկովի և Բելիկովի նմանությունը կարելի է նշել միայն արտաքնապես[3]: Չեխովը գրել է իր եղբոր՝ Իվան Չեխովի մասին:

«Նա Իվանն է, մի քիչ ճերմակել է, ամեն ինչ շատ էժան է և շահավետ է գնում, և նույնիսկ լավ եղանակին վերցնում է իր հետ հովանոց»[5]

:

Այս բոլոր փաստերից կարելի է եզրակացնել, որ հունական լեզվի ուսուցչի՝ Բելիկովի կերպարը հավաքական է[3]: Հիմա «Պատյանով մարդը» արտահայտությունը ռուսերեն լեզվում դարձել է հասարակ` կարևորելով միայնակ մարդուն, որը փակվում է ամբողջ աշխարհից, ստեղծելով իր շուրջը կմախք, «պատյան»:

Գործող անձինք

«Փոքրիկ եռպատման» հերոսները

  • Իվան Իվանիչ Չիշմա-Հիմալայսկի ՝ անասնաբույժ, ազնվական: Բարձրահասակ նիհար մարդ երկար բեղերով:
  • Բուրկին՝ գիմնազիայի ուսուցիչ և Ի. Ի. Չիշմա-Հիմալայսկու ընկերը: Պատմում է Բելիկովի մասին պատմությունը:
  • Բելիկով՝ հին հունարենի ուսուցիչ: Աշխատել է Բուրկինի հետ գիմնազիայում: Նրա սիրելի արտահայտությունն է «Որքան էլ ոչինչ չստացվի»:
  • Խոհարար Աֆանասի՝ 60 տարեկան ծերունի: Բելիկովի պակասամիտ և հարբած ծառան:
  • Միխայիլ Սավիչ Կովալենկո՝ աշխարհագրության և պատմության ուսուցիչ: Երիտասարդ,թուխ, բարձրահասակ տղամարդ:
  • Վարենկա՝ 30 տարեկան, Բելիկովի սիրելին: Կովալենկոյի քույրը, բարձրահասակ, բարեկազմ, սևահոն, կարմրաթուշ մի աղջիկ:

Սյուժե

Պատմությունը սկսվում է երկու որսորդների՝ Իվան Իվանիչ Հիմալայսկու և Բուրկինի գիշերային նկարագրությունից: Նրանք մնացել էրն գյուղի ղեկավարի մառանում և միմյանց պատմում էին տարբեր պատմություններ: Զրույցը ընթանում էր «բնույթով միայնակ» մարդկանց մասին, որոնք մենակյաց խեցգետնի կամ խխունջի նման փորձում են մտնել իրենց պատյանի մեջ: Բուրկինը պատմում է ինչ-որ Բելիկովի մասին, ով վերջերս է մահացել իր քաղաքում:

Անտոն Չեխով, «Պատյանով մարդը» պատմվածք, ԽՍՀՄ դրոշմանիշ, 1959

Բելիկովը եղել է «Պատյանով մարդ»: Նա նույնիսկ տաք եղանակին դուրս էր գալիս վերարկույով, կրկնակոշիկներով և հովանոցով: Նրա դեմքը, թվում էր, նույնպես պատյանի մեջ էր, նա միշտ թաքցնում էր այն օձիքի հետևում: Այս մարդը ուներ անդիմադրելի ցանկություն՝ ստեղծել իր համար մի պատյան, որտեղ նա կարող էր թաքնվել իրականությունից: Անգամ մի փոքր շեղումը կամ խախտումը կանոններից նրան ստիպում էին անհանգստանալ: Մանկավարժական խորհուրդի ժամանակ նա բոլորին ճնշում էր իր կասկածներով ու զգուշությամբ: Իր հոգոցներով և հոտառությամբ նա ճնշում էր բոլորին, և բոլորը նրան զիջում էին ու վախենում նրանից: Բելիկովը ուներ տարօրինակ սովորություն՝ քայլում էր ուսուցիչների սենյակներում, նա գալիս էր, նստում և լռում էր: Այսպես նա «պահպանում էր լավ հարաբերությունները իր ընկերների հետ»: Մի անգամ դպրոցում նշանակեցին պատմության և աշխարհագրության նոր ուսուցիչ, որը մենակ չէր եկել, այլ իր քրոջ Վարենկայի հետ: Նա տնօրենի ծննդյան օրը գերեց բոլորին, անգամ Բելիկովին: Եվ այդ ժամանակ բոլորը որոշեցին նրանց ամուսնացնել: Վարենկան դեմ չէր ամուսնանալ: Սակայն Բելիկովը կասկածում էր, նա անընդմեջ խոսում էր Վարենկայի մասին, ընտանեկան կյանքի մասին, այն մասին, որ ամուսնությունը դա լուրջ քայլ է: Վարենկայի եղբայրը նրանց ծանոթության առաջին իսկ օրվանից ատում էր Բելիկովին[6]: Մի անգամ ինչ-որ մեկը նկարել էր Բելիկովի ծաղրանկարը: Գնում է Բելիկովը Վարենկայի ձեռքը բռնած, իսկ ներքևում մակագրություն է՝ «Սիրահարված նախամարդ»: Այդ ծաղրանկարը ստացան բոլոր ուսուցիչները և պաշտոնյաները: Բելիկովը դեռ չէր վերջացրել ծաղրանկարի պատմությունը, այդ պահին հեծանիվով գալիս է Վարենկան եղբոր հետ: Բելիկովը սառում և գունատվում է, նրան անպատշաճ է թվում հեծանվավազքը: Հաջորդ օրը առավոտյան նա գալիս է Կովալենկոյի մոտ և սկսում է խոսել այդ մասին: Հանդիպումը ավարտվում է վեճով: Կովալենկոն հրում է Բելիկովին աստիճաններից: Այդ պահին ներս է մտնում Վարենկան ը տեսնում է ջարդված Բելիկովին: Նա մտածում է, որ Բելիկովը ինքն է ընկել աստիճաններից և սկսում է ծիծաղել: Այդ ծիծաղով ամեն ինչ ավարտվում է՝ և խնամախոսությունը, և Բելիկովի կյանքը: Բելիկովը գնում է տուն, պառկում է և այլևս վեր չի կենում: Մեկ ամիս անց Բելիկովը մահանում է: Նրան թաղում են, իսկ թաղումից հետո ոչ թե տխրում են, այլ թեթևություն են զգում: Պատմվածքի վերջում ընկերները քննադատում են «պատյանով մարդկանց» և պառկում քնելու:

Հետաքրքիր փաստեր

«Պատյանով մարդը» քանդակը (Տագանրոգ)

2010 թվականին ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում տեղադրվել է «Պատյանով մարդը» քանդակագործական կոմպոզիցիան, որը ստեղծել է հայազգի քանդակագործ Դավիթ Բեգալովը։

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. Российская государственная библиотека
  2. Паперный З. С. Записные книжки Чехова — Москва: Советский писатель, 1976, с. 389
  3. 3,0 3,1 3,2 Человек в футляре. Примечания
  4. Ю. Соболев. Чехов. Статьи. Материалы. Библиография. М., 1930, стр. 163—165
  5. Письмо Ал. П. Чехову, 22 или 23 сентября 1895 г.
  6. «Глитай, або ж павук» (укр.) («Мироед, или паук») — название пьесы Марка Кропивницкого
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատյանով մարդը» հոդվածին։