«Ձևաբանություն (լեզվաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 3203 բայթ ծավալ
Տող 20. Տող 20.
[[Կատեգորիա:Լեզվաբանության բաժիններ]]
[[Կատեգորիա:Լեզվաբանության բաժիններ]]
[[Կատեգորիա:Քերականություն]]
[[Կատեգորիա:Քերականություն]]


{{Անավարտ}}

19:56, 31 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Ձևաբանությունը լեզվաբանության մեջ զբաղվում է բառի, նրա ձևերի և այդ ձևերի (արմատներ, ածանցներ և այլ խոսքի մասեր) արտահայտած քերականական իմաստների ուսումնասիրությամբ։ Այն վերլուծում և բացատրում է խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունները։

Ձևաբանությունը կարևոր տեղ է զբաղեցնում հնչունաբանության, քերականության, պատմական լեզվաբանության և լեզվի տիպաբանության մեջ։

Ընդհանուր տեղեկություններ

Յուրաքանչյուր լեզու ունի երեք բաղադրիչ տարրեր՝ հնչյունական համակարգ,բառապաշար և քերականական կառուցվածք։ Լեզվի հնչյունական համակարգի ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյունաբանությունը,բառապաշարի ուսումնասիրությամբ՝ բառագիտությունը,իսկ քերականական կառուցվածքի ուսումնասիրությամբ՝ քերականությունը։ Քերականությունն ունի երկու բաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն[1]։ Ձևաբանություն տերմինը առաջացել է հունարեն մորֆոլոգիա (հուն․՝ μορφολογία) բառից, որն առաջացել է μορφο-ձև և λογοσ-ուսմունք բառերից։ Ձևաբանությունը ուսումնասիրում է լեզվի ձևաբանական կառուցվածքը, բացահայտում բառերի ձևաբանական փոփոխությունները, նրանց խոսքիմասային պատկանելիությունը, քերականական կարգերը, քերականական ձևերի և իմաստների հարաբերությունները։ Ձևաբանության ուսումնասիրության առարկան բառն է իր ձևերի և քերականական իմաստների մասին, խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունների մասին։

Գրականություն

  • Ալեքսանդր Մարգարյան, Հայոց լեզվի քերականություն: Ձևաբանություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 626 էջ:

Ծանոթագրություններ