«Բոլոն լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Լիճ |հայերեն անվանում = Բոլոն լիճ |բնօրինակ անվանում = Болонь |պատկեր = Lake Bolon NASA.jpg |պա...»:
(Տարբերություն չկա)

10:59, 28 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Բոլոն լիճ
Болонь

'
Կոորդինատներ
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Մուրսկայի և Տորոցկոյի շրջաններ
Ավազանի մակերեսը 338 կմ²
Ամենամեծ խորությունը 4 մ

Բոլոն, լիճ Ռուսաստանում, Խաբարովսկի երկրամասի Ամուրսկի և Տրոիցկոյի շրջաններում, Միջին ամուրյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում:

Ընդհանուր տեղեկություններ

Լճի մակերեսը 338 կմ քառ․ է, խորությունը՝ մինչև 4 մ։ Տեղակայված է Ամուրի գետահովտում, գետի ձախ ափից ամենաամենակարճ հեռավորությունը մոտ 10 կմ է: Ամուրսկ քաղաքից հեռու է մոտավորապես 40 կմ։ Սնուցվում է ձնով և անձրևով: Սիմմի, Հարփի և Սյումնյուր գետերը թափվում են այս լիճ: Լճից սկիզբ է առնում է Սի [1] վտակը, որը թափվում է Ամուր գետի Սերեբրյաննի վտակ։ Վերջինս իր անունը ստացել է հարևանությամբ գտնվող սոպկաում արծաթի հանքաքար գտնելու անհաջող փորձերից:

Լճում կան մի քանի կղզիներ, որոնցից երկուսը առավել ուշագրավ են՝ Յադասենը և Գյուդելգենը:

  • Յադասեն կղզին, որը գտնվում է լճի կենտրոնում, հայտնի է որպես հնագույն հանգած հրաբուխ: Կղզու վրա կան չժուրչժեն ցեղերի կրոնական շենքերի մնացորդներ:
  • Գյուդելգեն կղզին ունի հրաբխային ծագում և ծածկված է անտառով: Գտնվում է հյուսիսարևելյան ափի մոտ:

Յադասեն և Գյուդելգեն կղզիների մասին կան շատ նանայական լեգենդներ և ավանդույթներ։

Մնացած ցածրադիր կղզիները ավազա-տղմային եմ, կարող են հեշտությամբ ջրի տակ անցնել։

Լճի հարավային մասը հարում է Բոլոնյան պետական բնական արգելոցին, որը հիմնադրվել է 1998 թվականին:

1994 թվականին Բոլոն լիճը և Սելգոն ու Սիմմի գետաբերանները ներառվել են միջազգային նշանակության ջրա-ճահճային տարածքների ցանկում, ըստ Ռամսարի համաժողովի որոշումների[2]:

Ամռան ամիսներին լճի ջուրը կարող է տաքանալ մինչև +30 ° C:

Բնակավայրեր

Սիի վտակի ձախ ափին, լճից երեք կմ հեռավորության վրա գտնվում է Խաբարովսկի երկրամասի Ամուրի շրջանի Աչան նանայական գյուղը:

Հյուսիսային ափին Թեիսին բնակավայրն է, որտեղից սկսվում է Թեյիս կայարան տանող ճանապարհը։

Հյուսիս-արևմտյան ափին (Սամնիրի ծով) գտնվում է Ժուեն գյուղը, որտեղից սկիզբ է առնում դեպի Բոլոն գյուղ և նույնանուն կայարան տանող ճանապարհը։

Ամուր գետի աջ ափին Սերեբրյաննի վտակի դիմաց գտնվում են Տրոիցկոյի շրջանի Մալմիժ և Վերխնի Ներգեն գյուղերը:

Սերեբրյաննի վտակի ափին, ենթադրաբար, գտնվել է Երոֆեյ Խաբարովի աչանյան բերդագյուղը (1651-1652 թվականներին):

Նավարկություն

Լիճը մակերեսային է, հասանելի է միայն փոքր նավակների համար:

Մինչև 1990-ականների կեսերը ամռանը Ամուրսկից մինչև Աչան ազգային գյուղ իրականացվել են կանոնավոր ուղփոխադրումներ «Զարյա» ջերմանավի միջոցով։

Բուսական և կենդանական աշխարհ

Լճի տարածքում ապրում են երկկենցաղների և սողունների 11 տեսակներ, 179 տեսակ թռչուններ և 40 տեսակ կաթնասուներ:

Բոլոն լիճը հարուստ է ձկներով, այստեղ ապրում են 52 տեսակ ձուկ:

Լճի մակերեսային խորության և տաք ջրի պատճառով ամռանը ակտիվորեն զարգանում են ջրիմուռները:

Լճի ափիերին տեղակայված ժայռերում ապրում են օձեր, այդ թվում՝ նաև թունավոր:


Բոլոնիայի լճի համայնապատկեր
Բոլոնիայի լճի համայնապատկեր


Ծանոթագրություններ

  1. Также употребляется название протока Болонь или Болоньская протока.
  2. [1] Информация о водно-болотных угодьях на официальном сайте Рамсарской конвенции: ramsar.org

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլոն լիճ» հոդվածին։