«Հովհաննես Չմշկիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Յովհաննէս Չմշկիկ}}
Տող 16. Տող 16.
[[Կատեգորիա:Հայ զորավարներ]]
[[Կատեգորիա:Հայ զորավարներ]]
[[Կատեգորիա:Հայ պետական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ պետական գործիչներ]]
[[Կատեգորիա:Ստամբուլում ծնված անձինք]]

09:18, 25 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Հովհաննես Չմշկիկ
հուն․՝ Ιωάννης «Τσιμισκής» Κουρκούας
Դիմանկար
Ծնվել էմոտ 925[1][2][3][…]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհունվարի 10, 976(0976-01-10)[4]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ԳերեզմանԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունկառավարիչ
ԱմուսինTheodora?
Զբաղեցրած պաշտոններԲյուզանդիայի կայսր
ԵրեխաներTheophano Kourkouas?
 Ioannes I Tzimiskes Վիքիպահեստում

Հովհաննես Ա Չմշկիկ (հուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής; մոտ 925[1][2][3][…], Կոստանդնուպոլիս - հունվարի 10, 976(0976-01-10)[4], Կոստանդնուպոլիս), հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր՝ 969-976 թթ, հայկական Կուրկուասների ընտանիքից։ Ծագումով հայ։ Ըստ Մաթևոս Ուռհայեցու տվյալների՝ ծնվել է ներկայիս Դերսիմի նահանգի Չմշկածագ ավանում[5]։ 949-ին մասնակցել է Կարինի գրավմանը։ Իր քեռի Նիկեփորոս II Փոկաս կայսրից նշանակվել է արևելյան զորքերի սպարապետ, խոշոր ճակատամարտում ջախջախել արաբներին։ 969-ին կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը։ 971-ին պարտության է մատնել Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին և Բուլղարիայի հյուսիսարևելյան մասը կցել կայսրությանը։ 972-ին, դաշինք կնքելով Հռոմեական սրբազան կայսրության հետ, արշավել է արաբների դեմ, գրավել Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հյուսիսային Միջագետքը, 974-975-ին՝ Էմեսսան (Հոմս), Բաալբեկը, մտել Պաղեստին և Լիբանան։

Արաբական խալիֆայության դեմ պատերազմների ժամանակ փորձել է գրավել Բագրատունյաց Հայաստանի մի շարք շրջաններ, բայց Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 80 հազարանոց բանակով շարժվել է ընդառաջ և երկու միապետների միջև կնքվել է հաշտություն։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 British Museum person-institution thesaurus
  3. 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Մաթևոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991, էջ 25:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Չմշկիկ» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։