«Միքայել Չամչյան»–ի խմբագրումների տարբերություն
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Հայերը Օսմանյան կայսրությունում → Կատեգորիա:Հայերն Օսմանյան կայսրությունում |
չ added Category:Սուրբ Ղազար կղզու միաբանության շրջանավարտներ (CatCompleter via en:Category:Alumni of San Lazzaro degli Armeni) using HotCat |
||
Տող 50. | Տող 50. | ||
[[Կատեգորիա:Հայ մանկավարժներ]] |
[[Կատեգորիա:Հայ մանկավարժներ]] |
||
[[Կատեգորիա:Հայերն Օսմանյան կայսրությունում]] |
[[Կատեգորիա:Հայերն Օսմանյան կայսրությունում]] |
||
[[Կատեգորիա:Սուրբ Ղազար կղզու միաբանության շրջանավարտներ]] |
16:53, 24 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Միքայել Չամչյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4 (15), 1738 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1823 (84 տարեկան) |
Կրթություն | Մխիթարյան վարժարաններ |
Մասնագիտություն | պատմաբան և լեզվաբան |
Mikayel Chamchian Վիքիպահեստում |
Միքայել վարդապետ Չամչյան (դեկտեմբերի 4 (15), 1738, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1823), հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ Մխիթարյան միաբանության անդամ է եղել։
Կենսագրություն
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում, ապա՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին։ 1762 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։ 1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» (3 հատոր, 1784-1786 թվականներին) աշխատությունը։ Մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ։ «Մեկնութիւն սաղմոսաց» (10 հատոր, 1815-1823 թվականներին) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է։ Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ...» ծավալուն դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թվականին, Կալկաթայում)։ Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով՝ բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրել է խորհրդակցություններ, պատրաստել «Հրաւէր սիրոյ» հատուկ շրջաբերականը, սակայն նախաձեռնությունը դատապարտել են թե' Էջմիածինը, թե' Վատիկանը։
Մահացել է 1823 թվականին Կոստանդնուպոլսում[1]։
Աշխատություններ
- Միքայէլ Չամչեանց, Քերականութիւն Հայկազեան Լեզուի, Վենէտիկ, 1779։
- Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Ա, Վենէտիկ, 1784։
- Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Բ, Վենէտիկ, 1785։
- Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Գ, Վենէտիկ, 1786։
- Միքայէլ Չամչեանց, Խրախճան պատմութեան Հայոց, Վենետիկ-Ս. Ղազար, 1811։
- Միքայէլ Չամչեանց, Պատկեր տօնից սուրբ Աստուածածնի, Վենետիկ, Ս. Ղազար, 1805, 529 էջ։
- Միքայէլ Չամչեանց, Հրահանգ եօթնեկի, Վենետիկ, Ս. Ղազար, 1802։
- Միքայէլ Չամչեանց, Նուագարան օրհնութեանց, Վենետիկ, Ս. Ղազար, 1801, 673 էջ։
- Միքայէլ Չամչեանց, Մեկնութիւն Սաղմոսաց, Վենետիկ, Ս. Ղազար, 1815-1823, 6504 էջ։
- հատոր Ա, 1823։
- հատոր Բ, 1815։
- հատոր Գ, 1817։
- հատոր Դ, 1818։
- հատոր Ե, 1819։
- հատոր Զ, 1819։
- հատոր Է, 1820։
- հատոր Թ, 1821։
- հատոր Ժ, 1823։
Գրականություն
- Հ. Սահակ Ճեմճեմեան, Հ. Միքայէլ Չամչեան և իր Հայոց Պատմութիւնը, Վենետիկ-Սբ. Ղազար, 1983 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» 20)։
- Աղավնի Ութուջյան, Միքայել Չամչյանի պատմագիտական հայացքների գնահատման հարցի շուրջ, - «Բանբեր Երեւանի համալսարանի», 1981, N 2, էջ 144-151։
- Ութուջյան Ա. Ա., Միքայել Չամչյան (կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1988, № 9, էջ 71-85։
Տես նաև
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Չամչյան» հոդվածին։ |
|