«Խաչքար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Levonoun (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Martin Urbanec մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում SWViewer [1.3]
Տող 69. Տող 69.
* [http://www.khachkar.am/ Khachkar.am Ամեն ինչ խաչքարների մասին]
* [http://www.khachkar.am/ Khachkar.am Ամեն ինչ խաչքարների մասին]
* [http://www.djulfa.com/ Ջուլֆայի վիրտուալ թանգարան]
* [http://www.djulfa.com/ Ջուլֆայի վիրտուալ թանգարան]
* [https://www,shnorhali.com/history/  Khachkars  - "խաչքարեր" The Armenian Cross-Stones ]


{{ՎՊԵ}}
{{ՎՊԵ}}

21:07, 23 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչքար (այլ կիրառումներ)
Խաչքար Գոշավանքում, փորագրված 1291-ին Պողոսի կողմից
Նկարիչ Մարտիրոս Սարյանը (ներքևում, ձախից երկրորդը) Սանահինում 1902-ին
Երկու խաչքար, տեղափոխված Ջուղայի գերեզմանոցից, մինչև վերջինիս ավերումը Ադրբեջանի կողմից
Սվաստիկաներով խաչքար Սանահինի վանքում, ~1050 թ․

Խաչքար, միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ, ճարտարապետական մանր կոթողային ձև, որի հիմնական բովանդակությունը կազմում է պատվանդանի (խարսխի) վրա կանգնեցված սալաձև խաչարձանը՝ ճակատով դեպի արևմուտք ուղղված:

Չնայած հեռվից նրանց պատկերը գրեթե միշտ սիմետրիկ է երևում, շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերը իրարից տարբերվում են։ Տարածված կարծիք է, որ խաչքարերը կողմնորոշվում են ըստ աշխարհի կողմերի։

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ։ Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։ Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին։ IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին։ Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի (1998–2006 թվականներին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը։ Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ։ Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (12-րդ դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (16–17-րդ դարեր) և ուրիշներ։ 10-13-րդ դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր։ Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թվական, Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թվական, Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը։ Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն։ Խաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն։ Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ։ Խաչքարի արվեստը խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն։ Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները։

Վաղ շրջանի կոթողները

Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են։ Ուղղաձիգ դիրքով առանձին կանգնեցված քարե հուշակոթողներից հնագույնները մենհիրներն են, որոնք բավականին մեծ քանակությամբ հանդիպում են Հայաստանում։ Նրանք ունեցել են պաշտամունքային նշանակություն։ Նույն կարգի հուշարձաններ են նաև «վիշապ» կոչվող կերտվածքները։ Սրանք իրենց վրա կրում են մշակման հետքեր՝ գաղափարագրերի և քանդակների ձևով, ունեն հսկա ձկան տեսք և կապվում են հայերի նախահայրերի մոտ տարածված ջրի աստվածուհու՝ Աստղիկ Դերկետոյի պաշտամունքի հետ ։

Եթե վերոհիշյալները դեռևս ուղղակիորեն չեն առնչվում խաչքարերի հետ, ապա ուրարտական կոթողները (մ.թ.ա. 8-7 դդ.), որոնք բաղկացած են պատվանդանից ու նրա վրա կանգնեցված ուղղաձիգ քառակող սյունից կամ սալից՝ սեպագիր արձանագրությամբ, կարող են դիտվել որպես խաչքարերի ծավալա-տարածական հորինվածքի նախօրինակներ։ Այսպիսի կոթողները շարունակել են կիրառություն ունենալ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում։ Նրանք տեղադրվել են ճանապարհներին, քաղաքներում՝ ամենատարբեր առիթներով։ Դրանց մի մասը հասել է 4-5 դդ.։

Արագած լեռան փեշերին գտնվել են քառակող սյունաձև կոթողներ, որոնք իրենց վրա կրում էին խաչի նշան։ Սրանք բաղկացած էին երկու մասից՝ պատվանդանից և ուղղաձիգ մարմնից։

Վաղ քրիստոնեական շրջանի առավել զարգացած օրինակները բաղկացած են երեք մասից։ Այս դեպքում արդեն աստիճանաձև հիմք, պատվանդան և ուղղաձիգ մարմին։

Քարե խաչքարի համար նախօրինակ են ծառայել փայտյա խաչերը, որոնք կանգնեցվում էին հատկապես քանդված հեթանոսական մեհյանների տեղում։ Ըստ ավանդության, Հայաստանում փայտյա խաչեր են կանգնեցված եղել Սևանա կղզում, Սանահինում, ինչպես նաև հարևան Վրաստանում՝ Մցխեթի մոտ, Մծիրե լեռան վրա, որտեղ յոթերորդ դարում կառուցվել է Ջվարի (որ վրացերեն նշանակում է խաչ) եկեղեցին։ Փայտակերտ խաչը քարե խաչով փոխարինելու վաղագույն փորձերը վերաբերվում են 4-7 դդ.։ Դրանք ներկայացված են Դվինի պեղումների ժամանակ գտնվածներով։ Սերվելով փայտակերտ խաչերից՝ «թևավոր խաչերը» միևնույն ժամանակ հիմք են ծառայել հայկական մի նոր և ինքնատիպ արվեստի կազմավորման համար։ Այսպիսի թևավոր խաչեր գտնվել են Դվինի պեղումների ժամանակ[1]։

Խաչքարերի հիմնական տեսակներ

Խաչքարների պատ Կեչառիսի վանքային համալիրում
Երկու ամենամեծ խաչքարերը Ս․Հովհաննես եկեղեցու մոտ,

11-12-րդ դարերում հիմնականում ավարտվում է խաչքարային հորինվածքի և ոճական առանձնահատկությունների զարգացումը։ Եվ արդեն իսկ տիպականորեն ձևավորված խաչքարերը «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։»[2] գրքի հեղինակները բաժանում են հետևյալ խմբերի․

  1. Միակտուր քարերից կերտված խաչքարեր, որոնք իրենց ստորին մասով ամրացվում են գետնին, հիմնականում ունենում են ուղղանկյուն գագաթ, երբեմն նաև հանդիպում է կամարաձև գագաթ, վերևում՝ մի փոքր ավելի լայն, հիմքը համեմատաբար ավելի նեղ։
  2. 11-րդ դարից սկսած խաչքարերը սկսում են կանգնեցվել ոչ միայն միակտուր, այլև աստիճանաձև պատվանդանի վրա։
  3. 11-րդ դարի երկրորդ կեսից սկսած երևան են գալիս ճարտարապետական ավելի բարդ ու համեմատաբար խոշոր չափերի օրինակներ, այսպես կոչված որմնափակ խաչքարերը, որոնք սովորաբար ունենում են սովորական խաչքարի ձևերը, սակայն ամբողջովին առնվում են սրբատաշ քարով և կրաշաղախով շարված խորշաձև ճարտարապետական հորինվածքի մեջ։ Վերջինս իր մեջ ընդգրկում է մեկ կամ ավելի խաչքար և ունենում է երկթեք կամ միաթեք ծածկ։ Որմնափակ խաչքարերը երբեմն զետեղվել են նաև հուշարձանների պատերի մեջ։ Հատկապես լայն տարածում գտան 11-14-րդ դարերում, իսկ արդեն 14-րդ դարից սկսած նրանց շինարարությունը գրեթե դադարում է։
  4. 11-12-րդ դարերում առաջանում են քիվավոր խաչքարերը, իսկ երբեմն էլ քիվը պատրաստվում էր առանձին քարից և ամրացվում էր խաչքարի վրա երկաթե գամերի օգնությամբ։ Շատ հաճախ քիվերը ամրացվում էին խաչքարին նրա գագաթին արված հատուկ ելուստների օգնությամբ։ Քարերի միացման այս երկու ձևն էլ Հայաստանում հայտնի էին դեռևս անտիկ ժամանակաշրջանից։ Քիվի վրա հաճախ արվում էին տարբեր բնույթի փորագրություններ՝ բուսազարդեր, պատկերաքանդակներ, կենցաղային գեղեցիկ դրվագներ և այլն։
  5. 12-րդ դարից սկսած հանդես են գալիս խմբական խաչքարերը։ Սրանք երբեմն կանգնեցվում են մեկ ընդհանուր կամ կողք-կողքի դրված պատվանդանների վրա։ Կան դեպքեր երբ խաչքարերը կանգնեցվել են հանգուցյալների հիշատակին մի խումբ մարդկանց կողմից (Հավուց Թառ, Կեչառիս, Հադրութ, Մարց և այլուր)։
  6. Բնական ժայռաբեկորներից կերտված և երբեմն էլ ավելի խոշոր ժայռերի վրա քանդակված խաչքարերի օրինակներ հանդիպում ենք Փառիտոսում, Արուճում, Ն. Թալինում, Վայոց ձորում, Վարդենիսի շրջանում, Գեղարդում, Գառնիում և այլ վայրերում սկսած 11-րդ դարից մինչև ուշ միջնադար։
  7. Մեզ են հասել մի քանի շրջանաձև խաչքարեր, որոնցից ուշադրության արժանի են Թալինի «Սանդուխը կույս» կոչված վայրի փոքրիկ պատվանդանավոր տեսակները և այլն։
  8. Խաչքարային հուշարձանների առանձին տեսակ են կազմում այսպես կոչված «Ամենափրկիչ» խաչքարերը, որոնց վրա սովորաբար պատկերվել է Քրիստոսի խաչելությունը, որի համար էլ այս խաչքարերին տրվել է ամենափրկիչ պայմանական անունը։ Կան արձանագրությամբ «Ամենափրկիչ» կոչված խաչքարեր, որոնց վրա ամենևին էլ պատկերված չէ խաչելության տեսարան։ Այդպիսիք են օրինակ Սանահինի 1161, 1125 և Վանեվանի 1285 թվական թվակիր խաչքարերը։ Ինչպես նշում է «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները IX-XIII դարերի խաչքարերը» գրքի հեղինակը, «Ամենափրկիչը» խաչքարերին կառուցողների տված լոկ սովորական անուն է, այդ իսկ պատճառով ճիշտ կլիներ պարզապես «խաչելության խաչքարեր»։ Շատ հաճախ այս տիպի խաչքարերին ուղեկցում են լուսնի և արեգակի պատկերներ[3]։

Միջնադարում սովորություն է եղել խաչքարերը ներկել կարմիր գույնով։ Այն դեպքում, երբ քարերը շատ ծակոտիներ են ունեցել, դրանց մակերեսը նախապես կրաշաղախի բարակ շերտով ծեփում էին և ապա ներկում։ Խաչքարերը ներկելու սովորությունը գալիս է հնուց։ Կարմիր գույնով ներկված են եղել Թալինի 8-10-րդ դարերի մի քանի խաչքարեր, Կողբի երկու որմնափակ խաչքարերը (12-13րդ դդ.), Հովհաննավանքի գավիթի ներսում դրված մի շարք խաչքարեր, Հռիփսիմե տաճարի բակում դրված 16-17-րդ դարերի խաչքարերը և այլն։ Հիմքեր կան կարծելու, որ երբեմն խաչքարերը ներկվել են բազմագույն ներկով. դրա ապացույցը Հաղպատավանքի Ամենափրկիչ խաչքարն է (1273 թվական), առայժմ միակը իր տեսակի մեջ[4]։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈԻՆԵՍԿՕ
ոչ նյութական համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 00434[1]

Средневековые хачкары

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչքար» հոդվածին։