«Նիկոլայ Բասով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 40. Տող 40.
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ]]
[[Կատեգորիա:20-րդ_դարի_ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:20-րդ_դարի_ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ_ԳԱ_լրիվ_անդամներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ]]

16:37, 20 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Նիկոլայ Բասով
ռուս.՝ Николай Басов
Ծնվել էդեկտեմբերի 14, 1922(1922-12-14)[1][2][3][…]
Ուսման, Տամբովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհուլիսի 1, 2001(2001-07-01)[2][3][4] (78 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Պ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ և Ազգային հետազոտական միջուկային համալսարան
Գործունեության ոլորտՌադիոֆիզիկա, ֆիզիկա[5] և քվանտային էլեկտրոնիկա[5]
Պաշտոն(ներ)տնօրեն և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[6], Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԱզգային հետազոտական միջուկային համալսարան (1950)
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[5]
Գիտական ղեկավարՄիխայիլ Լեոնտովիչ և Ալեքսանդր Պրոխորով
Եղել է գիտական ղեկավարVladilen Letokhov? և Oleg Krokhin?
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Ksenia Tikhonovna Basova?
Երեխա(ներ)Dmitri N. Basov?
 Nicolay Basov Վիքիպահեստում

Նիկոլայ Գենադիևիչ Բասով (ռուս.՝ Николай Геннадиевич Басов, դեկտեմբերի 14, 1922(1922-12-14)[1][2][3][…], Ուսման, Տամբովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 1, 2001(2001-07-01)[2][3][4], Մոսկվա, Ռուսաստան), սովետական ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964)։

Ավարտել է Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտը (1950)։ 1950-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում (1958-1972-ին՝ տնօրենի տեղակալ, իսկ 1973-ից՝ տնօրեն)։ 1963-ից՝ Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր էր։

Աշխատանքները նվիրված են քվանտային ռադիոֆիզիկայի և նրա բազմազան կիրառությունների հիմնահարցերին։

Հայտնագործել է քվանտային համակարգերի գեներացիայի և ուժեղացման սկզբունքը, մշակել հաճախությունների նմուշների ֆիզիկական հիմունքները, առաջադրել է մի շարք գաղափարներ քվանտային կիսահաղորդչային գեներատորների բնագավառում, կատարել է հետազոտություններ լույսի հզոր աղբյուրների ստացման և նրանց ուժեղացման ուղղությամբ, մշակել է պլազմայի տաքացման մեթոդը կառավարվող ջերմամիջուկային սինթեզի համար, զգալի աշխատանքներ ունի հզոր գազային քվանտային գեներատորների ստեղծման բնագավառում։ Ստեղծել է քվանտային լազերներ, առաջադրել է օպտիկաէլեկտրոնիկայի բնագավառում լազերների կիրառության նոր առաջադիմական գաղափարներ։

1954-ին, Ալեքսանդր Պրոխորովի, ստեղծել է առաջին քվանտային գեներատորը ամիակի մոլեկուկների փնջի օգտագործումով, իսկ 1955-ին առաջարկել է անհավասարակշռված քվանտային համակարգի եռամակարդակ մեթոդը, որը շատ լայն կիրառություն է ստացել քվանտային գեներատորներում և ուժեղացուցիչներում։

Գիտնականի այդ աշխատանքներով, ինչպես նաև ամերիկացի ֆիզիկոս Չարլզ Հարդ Թաունսի հետազոտություններով, փաստորեն, հիմք դրվեց նոր գիտական ուղղության, որն այսօր ողջ աշխարհում հայտնի է քվանտային էլեկտրոնիկա անվանումով։

1959-ին Բասովը և Պրոխորովը արժանացան Լենինյան, իսկ 1964-ին, Թաունսի հետ, լազերների և մազերների ստեղծման համար՝ Նոբելյան մրցանակի։

Բասովին է պատկանում լազերներում կիսահաղորդիչների օգտագործման գաղափարը, նա է զարգացրել կիսահաղորդչային լազերների ստեղծման զանազան մեթոդները։ 1961-ին Բասովը ուշադրություն է դարձրել ջերմամիջուկային սինթեզների օգտագործման հնարավորությունների վրա և նրա հետագա աշխատանքներով ստեղծել է լազերային ջերմամիջուկային սինթեզի մեթոդը։

1978-ից եղել է «Գիտելիք» համամիութենական ընկերության նախագահ, արժանացել է Վոլտայի անվան մեդալի։

Նա «Քվանտային էլեկտրոնիկա» և «Պրիրոդա» հանրահայտ գիտական ամսագրերի գլխավոր խմբագիրն էր։

Աղբյուրներ

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 210-211։

Ծանոթագրություններ