«Միխայիլո Հրուշևսկի»–ի խմբագրումների տարբերություն
added Category:ԽՍՀՄ_ԳԱ_լրիվ_անդամներ (CatCompleter via ru:Category:Действительные члены АН СССР) |
հեռացվել է Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԱ լրիվ անդամներ, ավելացվեց Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 12. | Տող 12. | ||
{{DEFAULTSORT:Գրուշևսկի, Միխայիլ}} |
{{DEFAULTSORT:Գրուշևսկի, Միխայիլ}} |
||
[[Կատեգորիա:Ուկրաինացի պատմաբաններ]] |
[[Կատեգորիա:Ուկրաինացի պատմաբաններ]] |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ]] |
16:22, 20 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Միխայիլ Սերգեևիչ Գրուշևսկի (ուկրաիներեն՝ Михайло Сергійович Грушевський, սեպտեմբերի 17, 1866, Խելմ (այժմ Լեհաստանում) - նոյեմբերի 25, 1934, Կիսլովոդսկ), ուկրաինական բուրժուական պատմաբան։
Կենսագրություն
1890 թվականին ավարտել է Կիևի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1894-1897 թվականներին վարել է Լվովի համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնը։ 1890-ական թվականին եղել է Կիևյաև Գրոմադայի գործուն անդամներից, 1899 թվականին՝ Գալիցիայի ազգային դեմոկրատական կուսակցության կազմակերպիչներից։ Գերմանական կողմնորոշում ունենալու համար 1914 թվականին ձերբակալվել է և աքսորվել Սիմբիրսկ։ 1917 թվականին մարտին հարել է ուկրաինական Էսեռներին և ղեկավարել բուրժուանացիոնալիստական ուկրաինական Կենտրոնական ռադան։ Գերմանական օկուպացիայի ձախողումից հետո Գրուսևսկին վտարանդվել է (1919) Ավստրիա։ 1924 թվականին նրան թույլատրվել է վերադառնալ Ուկրաինա։ Այդ նույն թվին էլ ընտրվել է Ուկրաինա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա, 1929 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիաի ակադեմիկոս։ 1930 թվականին աշխատել է Մոսկվայում։ Գլխավոր աշխատություններն են «Ուկրաինա-Ռուսիայի պատմությունը» (հ.1 - 10, 13 գրքով, 1898-1936), «Ուկրաինական ժողովրդի պատմության ակնարկ» (1904), «Ուկրաինական գրականության պատմություն» (հ.1 - 5, 1923-1927)։ Գրուշևսկին թշնամաբար է վերաբերվել մարքսիզմին։ Պատմության մեջ գլխավորը համարել է ազգային հարցը՝ պնդելով, որ ազգային շահերը բարձր են դասակարգային շահերից, իսկ դասակարգային պայքարը խանգարում է ազգային շահերի համար պայքարին։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ SNAC — 2010.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://dlibra.kul.pl/dlibra/publication/62728/edition/57511/content — P. 4.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 239)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլո Հրուշևսկի» հոդվածին։ |
|