«Զաքարիա Փալիաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 57. Տող 57.
[[Կատեգորիա:Վրացի երաժիշտներ]]
[[Կատեգորիա:Վրացի երաժիշտներ]]
[[Կատեգորիա:Օրհներգերի հեղինակներ]]
[[Կատեգորիա:Օրհներգերի հեղինակներ]]
[[Կատեգորիա:Վրացի կոմպոզիտորներ]]

14:25, 20 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Զաքարիա Փալիաշվիլի
Զաքարիա Փալիաշվուլի
Բնօրինակ անունზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი
Ի ծնե անունվրաց.՝ ზაქარია ფალიაშვილი
Ծնվել էօգոստոսի 16, 1871
Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրՎրաստան,  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 6, 1933 (62 տարեկանում)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹիֆլիս
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
 Zacharia Paliashvili Վիքիպահեստում

Զաքարիա Պետրի Փալիաշվիլի, (վր.` ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი, 1871, Քութայիս - 1933, Թիֆլիս), Վրաստանի ժողովրդական արտիստ, վրացական դասական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչ, վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից:

Վաղ կյանքը

Զաքարիա Փալիաշվիլին 8 տարեկանից երգել է եկեղեցում: Երաժշտական կրթությունն ստացել է կաթոլիկական եկեղեցու դպրոցում, որտեղ սովորել է երգեցողություն և երգեհոն նվագել: Դաշնամուրի դասեր է առել Ֆելիքս Միզանդարիից: 1895-1899 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1900-1903 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայում: 1905 թվականին Փալիաշվիլին մասնակցել է Թիֆլիսում Վրացական ֆիլհարմոնիկ ընկերության հիմնադրմանը, 1908-1917 թվականներին ղեկավարել է իր ստեղծած երգչախումբը, նվագախումբը, երաժշտական դպրոցը, 1919 թվականից Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, 1919, 1923, 1929-1932 թվականներին՝ տնօրենը:

Բուն կյանքը

Փալիաշվիլու առաջին՝ «Աբեսալոմ և Էթերի» ողբերգաէպիկական օպերան (լիբրետոյի հիմքը «Էթերիանի» էպոսն է) համազգային երևույթ էր, իսկ «Դաիսի» քնարադրամատիկական և «Լատավրա» հերոսական օպերաները վրացական երաժշտության մեջ նոր դարաշրջանի հիմքն են։ Փալիաշվիլին իր օպերաներում ընդհանրացրել է ժողովրդական բանահյուսության ազգագրական տարբեր ճյուղերի ոճական առանձնահատկությունները և ստեղծել միասնական համազգային երաժշտական լեզու, որը դարձել է վրացական դասական երաժշտության հիմքը։

Փալիաշվիլին գրել է մի շարք ռոմանսներ, խմբերգային ստեղծագործություններ, «Վրացական սյուիտը»՝ նվագախմբի համար, «Հանդիսավոր կանտատը», մշակել է վրացական պատարագը (երգչախմբի համար) և ժողովրդական երգեր։ Հավաքել և գրառել է շուրջ 300 ժողովրդական երգեր, որոնցից 40-ը հրատարակել է «Վրացական երգերի ժողովածուում» (1910 թվական)։

Զաքարիա Փալիաշվիլու պատվին

1937 թվականին Փալիաշվիլու անունով կոչվել է Վրաստանի օպերայի և բալետի թատրոնը, 1971 թվականին Փալիաշվիլու պատկերով թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ, սահմանվել է Վրաստանի պետական մրցանակ, Թբիլիսիում և Քութայիսում գործում են նրա տուն-թանգարանները։ Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է «Դաիսի» օպերան (1943 և 1985 թվականներին)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Палиашвили Захарий Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Աղբյուրներ

  • Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարիա Փալիաշվիլի» հոդվածին։