«Թովմաս Նազարբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 49. Տող 49.
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր]]
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր]]
[[Կատեգորիա:Ստալինյան բռնաճնշման զոհեր Հայաստանում]]
[[Կատեգորիա:Ստալինյան բռնաճնշման զոհեր Հայաստանում]]
[[Կատեգորիա:Անձինք Թբիլիսիից]]

12:56, 18 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Նազարբեկյան Թովմաս Հովհաննեսի
Назарбекян Товмас Ованесович
1855 ապրիլի 4 - փետրվարի 13, 1931(1931-02-13) (տարիքը 75)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ծառայության տարիներ18771928
Կոչումգեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էր2-րդ Կովկասյան հրաձգային կորպուս
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878),
Ռուս-ճապոնական պատերազմ,
Առաջին համաշխարհային պատերազմ (Կովկասյան ճակատ)
ԿրթությունՄոսկվայի երկրորդ կադետական կորպուս
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան թրերով, Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան թրերով, Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Order of St. Anna 2nd class with swords, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Order of St. Anne 3rd class with swords and bow, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Order of Saint Stanislaus (House of Romanov), Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Ոսկե զենք «Քաջության համար» և «Ի հիշատակ Ռոմանովների արքայատոհմի գահակալման 300-ամյակի» մեդալ

Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյան (ապրիլի 4, 1855(1855-04-04), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1931(1931-02-19), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ։ 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերը տեղի են ունեցել նրա ընդհանուր հրամանատարությամբ։

Կենսագրություն

Ծնվել է 1855 թվականին։ Ավարտել է ռազմական գիմնազիան։ 1877-1878 թվականներին մասնակցել է ռուս-թուրքական, իսկ 1904-1905 թվականներին ռուս-ճապոնական պատերազմներին։ 1907-1914 թթ. պաշտոնաթող է գեներալ-մայորի աստիճանով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում, 1914 թվականի հոկտեմբերի 22-ից եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի, իսկ 1916 թվականի նոյեմբերի 18-ից Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1915 թվականի ապրիլի 16-18-ին Դիլմանի մոտ պարտության է մատնել Խալիլ բեյի դիվիզիային, որի համար արժանացել է Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի։

1917 թ. նշանակվել է նոր կազմավորված Հայկական բանակային կորպուսի հրամանատար։ Թովմաս Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը 1918 թ-ի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը Վանաձորի (Ղարաքիլիսա) ուղղությամբ։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Հանրապետության բանակում։

1919 թվականի մարտի 25-ից ՀՀ-ն Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի հրամանատար։ 1919 թվականի հուլիսի 15-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թ. հունվարին մի խումբ հայ և ռուս սպաների հետ աքսորվել է սկզբում Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար։ Վերադարձել է 1921 թվականին։ Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Գրել է հուշեր։ Մահացել է 1931 թվականին Թիֆլիսում։ ՀՀ-ում զորավարի անունով կոչվել է թաղամաս, իսկ պաշտպանության նախարարությունը սահմանել է մեդալ։

Պարգևներ

  • 1877 թ. Ս. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1878 թ. Ս. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1892 թ. նոյեմբերի 26-ին Ս. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով
  • 1901 թ. սեպտեմբերի 22-ին Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով
  • 1904 թ. «Ոսկյա զենքով քաջության համար»
  • 1905 թ. մարտի 3-ին Ս. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1915 թ. մարտի 25-ին Ս. Ստանիսլավ 1-ին աստիճանի շքանշանով
  • 1915 թ. մարտի 15-ին Ս Աննայի 1-ին աստիճանի շքանշանով
  • 1915 թ. հունիսի 15-ին Ս. Գեորգիի շքանշանի 4-րդ աստիճանի շքանշանով
  • 1916 թ. հունիսի 10-ին Ս. Վլադիմիրի շքանշանի 2-րդ աստիճանի շքանշանով

Երկեր

  • Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի (1917 թվականի նոյեմբեր-1918 թվականի հուլիս), Երևան, 1994:

Արտաքին հղումներ