«Ջակարտա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Ճաքարթա}}
չ Ռոբոտ․ Ավելացվել է 1527 թվականին հիմնադրված բնակավայրեր կատեգորիան
Տող 98. Տող 98.
[[Կատեգորիա:Ասիական քաղաքներ]]
[[Կատեգորիա:Ասիական քաղաքներ]]
[[Կատեգորիա:Ինդոնեզիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Ինդոնեզիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:1527 թվականին հիմնադրված բնակավայրեր]]

21:54, 14 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Քաղաք
Ջակարտա
Jakarta
Դրոշ Զինանշան


Jaya Raya
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ԵնթարկումՄայրաքաղաք
Ներքին բաժանում5 շրջաններ
ՔաղաքապետՋոկո Վիդոդո
Հիմնադրված է1527 թ.
Առաջին հիշատակում397
Այլ անվանումներմինչ 1527 — Սունդա Կելապա
մինչ 1619 — Ջայակարտա
մինչ 1942 — Բատավիա
Տվյալ կարգավիճակում1580 թվականից
Մակերես664 կմ²
ԲԾՄ8 մ
Պաշտոնական լեզուինդոնեզերեն
Բնակչություն 9 607 787 մարդ (2010)
Խտություն14469,56 մարդ/կմ²
Ագլոմերացիա25 267 156
Ժամային գոտիUTC+7
Հեռախոսային կոդ+62 21
Փոստային դասիչ10110–14540 և 19110–19130
Ավտոմոբիլային կոդB
Պաշտոնական կայքjakarta.go.id
Ջակարտա (Ինդոնեզիա)##
Ջակարտա (Ինդոնեզիա)
Ջակարտայի գիշերային համայնապատկերը
Քաղաքի փողոցները՝ ամենամյա ,,Օր՝ առանց ավտոմեքենայի,, միջոցառման ժամանակ

Ջակարտա[1] (ինդոն.՝ Jakarta; մինչև 1527 թ.՝ Սունդա Կելապա, մինչև 1619 թ.՝ Ջայկարտա, մինչև 1942 թ.՝ Բատավիա), Ինդոնեզիայի մայրաքաղաքն է, նաև երկրի ամենամեծ քաղաքը։

Գտնվում է Ճավա կղզու հյուսիս արևմտյան մասում, բաժանված է 5 շրջանների։

Հիմնադրվել է 1527 թվականին, 1580 թ. ստացել է քաղաքի կարգավիճակ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 664 կմ², բնակչությունը ըստ 2010 թ. մարդահամարի տվյալների 9 607 787 մարդ[2]։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է ընդամենը 8 մ։

Հակիրճ տեղեկատվություն

Գտնվելով աշխարհի ամենախիտ բնակեցված կղզու՝ Ճավայի հյուսիս-արևմուտքում՝ Ջակարտան ժամանակի ընթացքում դարձել է Ինդոնեզիայի տնտեսական, մշակութային, քաղաքական կենտրոնը, որը 2014 թվականի տվյալներով ուներ 10 միլիոնից ավելի բնակիչ[3]: Մեծ Ջակարտա մետրոպոլիան, որն զբաղեցնում է 6,392 քառակուսի կիլոմետր տարածություն, հայտնի է նաև Ջաբոդետաբեկ անվանումով. դա հապավում է, որ կազմվել է Ջակարտա, Բոգոր, Դեպոք, Տանգերանգ և Բեկաս բնակավայրերի անուններից: Համարվում է մեծությամբ աշխարհի երկրորդ քաղաքային ագլոմերացիան (Տոկիոից հետո)՝ 30.214.303 բնակչությամբas of 2010[4]: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին Ջակարտան կունենա 35.6 միլիոն բնակիչ՝ դառնալով աշխարհի ամենամեծ քաղաքը[5]: Նրա ընձեռած բարենպաստ բիզնես հնարավորությունները, ինչպես նաև՝ առաջարկած ապրուստի բարձր չափանիշների ներուժը շատ-շատերին են գրավում, հրապուրում Ինդոնեզական կղզեխմբում, որի արդյունքում քաղաքում խմբվել են բազմաթիվ հանրույթներ ու մշակույթներ[6]: Բնակիչների 85,5 տոկոսը մուսուլմաններ են, 5,2 տոկոսը՝ բողոքականներ, 4,8 տոկոսը՝ կաթոլիկներ, 3,5 տոկոսը՝ բուդդայականներ, 1 տոկոսը՝ հնդուիզմ դավանողներ:

Հիմնադրված լինելով 4-րդ դարում Սունդա Կելապա անվանումով՝ քաղաքը կարճ ժամանակամիջոցում դարձել է Սունդա թագավորության առևտրական կարևոր նավահանգիստը: Հետագայում, արդեն Բաթավիա անունով, եղել է Հոլանդական Հնդկաստանի փաստացի մայրաքաղաքը: Ինչպես հայտնի է, Նյու Յորքին տրվել է Մեծ խնձոր մականունը: Դրա նմանությամբ՝ Ջակարտային տրվել է Մեծ դուրիան մականունը՝ Ճավա կղզում լայնորեն տարածված փշոտ, խիստ տհաճ հոտով, բայց անուշահամ յուրօրինակ մրգի անունով[7]:

Ջակարտան աշխարհի առաջնակարգ քաղաքներից մեկն է համարվում[8] և լինելով ԱՍԵԱՆ-ի (Association of Southeast Asian Nations|ASEAN) ղեկավար մարմնի՝ քարտուղարության նստավայրը՝ դարձել է նաև միջազգային դիվանագիտության տեսանկյունից կարևորագույն քաղաք[9]: Այստեղ են գտնվում նաև համաինդոնեզական և միջազգային նշանակության ֆինանսատնտեսական հաստատություններ՝ Bank of Indonesia-ն, Ինդոնեզիայի ֆոնդային բորսան Indonesia Stock Exchange-ը, ինդոնեզական ու միջազգային բազմաթիվ կորպորացիաների գլխավոր գրասենյակներ: 2017 թվականի դրությամբ Ջակարտայում իրենց կեցավայրն ունեին Forbes Global 2000-ի վեց, Fortune 500-ի երկու և Unicorn-ի ֆինանսական չորս ընկերություններ[10][11][12]: 2014 թվականին քաղաքում ստեղծված համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն գնահատվել է 321.3 միլիարդ ամերիկյան դոլար[13] և տնտեսական աճի տեմպերով աշխարհի 200 խոշորագույն քաղաքների շարքում զբաղեցրել է 34-րդ տեղը[14]: Ջակարտան ֆինանսատնտեսական ավելի արագ աճ է ապահովել, քան մալայզիական Կուալա Լումպուրը, թայլանդական Բանգկոկը և չինական Պեկինը[15]:

Ներկայումս քաղաքին նետված գլխավոր մարտահրավերներն են բնակչության չափազանց արագ աճը, դրա հետ կապված բնապահպանական ու տրանսպորտային լուրջ հիմնախնդիրները, բնակչության մի ստվար զանգվածի աղքատությունը, անհավասարությունը, ինչպես նաև՝ ջրհեղեղի վտանգը [16]: Բանն այն է, որ Ջակարտան ամեն տարի «նստում» է, ընկղմվում մոտավորապես 17 սանտիմետր, որով էլ ավելի ու ավելի խոցելի է դառնում ծովային տարերքի առաջ[17]:

Գրականություն

  • Fauzi Bowo: Grundlagen und Leitlinien für die Entwicklung des Metropolraumes Jakarta. Indonesien. Universität Kaiserslautern, Dissertation im Fachbereich Architektur/Raum- und Umweltplanung/Bauingenieurwesen. 1999.
  • Bernd Brunnengräber: Stadtverkehr in Jakarta: Eine Untersuchung von Akteuren und Entscheidungsbedingungen, Verlag für Entwicklungspolitik, Saarbrücken, 2001, ISBN 3-88156-749-6.
  • Martin Heintel, Heinz Nissel, Christof Parnreiter, Günter Spreitzhofer, Karl Husa (Herausgeber), Helmut Wohlschlägl (Hrsg.): Megastädte der Dritten Welt im Globalisierungsprozess. Mexico City, Jakarta, Bombay — Vergleichende Fallstudien in ausgewählten Kulturkreisen. Universität Wien, 2000, ISBN 3-900830-40-1.
  • Jacqueline Knörr: Kreolität und postkoloniale Gesellschaft. Integration und Differenzierung in Jakarta. Campus Verlag, Frankfurt am Main & New York 2007, ISBN 978-3-593-38344-6.
  • Marion Markham: Höflichkeit und Hierarchie bei den in Jakarta lebenden Javanern. Peter-Lang-Verlag, Frankfurt am Main, 1995, ISBN 3-631-47744-9.
  • Bodo Schulze: Nicht-staatliche Akteure und territoriale Kontrolle. Zur Produktion von (Un-)Sicherheit in Jakarta (PDF) Universität Hamburg, Forschungsstelle Kriege, Rüstung und Entwicklung, 2009.
  • Günter Spreitzhofer, Martin Heintel: Metro-Jakarta: Zwischen Nasi und Nike. Peter Lang, Europäischer Verlag der Wissenschaften, 2000, ISBN 3-631-35992-6.

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Ինդոնեզիա կենտրոնական վիճակագրական ծառայության կայք
  3. «Jumlah Penduduk Provinsi DKI Jakarta». Dinas Kependudukan dan Catatan Sipil. Արխիվացված է օրիգինալից 27 December 2013-ին. Վերցված է 27 February 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Indonesia: Java. «Regencies, Cities and Districts - Population Statistics, Charts and Map». www.citypopulation.de (անգլերեն).
  5. «These are the megacities of the future». Վերցված է 11 October 2018-ին.
  6. Markus Taylor, Tales from the Big Durian, 2009
  7. «Sojourn in the Big Durian». ThingsAsian. Վերցված է 14 March 2011-ին.
  8. «The World According to GaWC 2016». GaWC. 24 April 2017. Վերցված է 1 November 2018-ին.
  9. «ASEAN, an important regional and global partner». VOV - VOV Online Newspaper. 5 August 2017.
  10. «Six Indonesian Companies Make Forbes Global 2000 List».
  11. «Fortune 500».
  12. «Indonesia expects to have more than 5 unicorns by 2019: minister». Reuters. Վերցված է 22 June 2018-ին.
  13. «Global city GDP 2014». Brookings Institution. Վերցված է 8 May 2015-ին.
  14. «Global Metro Monitor» (ամերիկյան անգլերեն). Brookings Institution. 22 January 2015. Վերցված է 8 October 2016-ին.
  15. «Foke lebih yakin lembaga survei asing». Waspada Online (ինդոնեզերեն). 24 April 2012. Արխիվացված է օրիգինալից 31 August 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Jakarta – Urban Challenges Overview – Human Cities Coalition». www.humancities.co (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-12-03-ին.
  17. Ruggeri, Amanda (1 December 2017). «The ambitious plan to stop the ground from sinking». BBC. Վերցված է 2017-12-03-ին.