«Արևադարձային գոտիներ»–ի խմբագրումների տարբերություն
Գրականություն` Հայկական սովետական հանրագիտարան |
(Տարբերություն չկա)
|
10:28, 4 փետրվարի 2012-ի տարբերակ
Արևադարձային գոտիները երկրի երկու բնական գոտիներ են հյուսիսային և հարավային կիսագնդերում , մոտ 20° և 30° լայնությունների միջև: Բնութագրվում է օդի բարձր ջերմաստիճաններով (ամսական միջինը 10° -ից բարձր) , պասատային շրջանառության տիրապետությամբ և տեղումների սակավությամբ ` տարեկան 200 մմ-ից պակաս (բացառությամբ մայրցամաքների արլ. լեռնային շրջանների):Արևադարձային գոտիների ցամաքային մասում տիրապետում են անապատներն ու կիսանապատները , որոնք առավել խոնավ շրջաններում փոխարինվում են սավաննային և անտառային լանդշաֆտներով : Այստեղ առանձնացվում են արևադարձային խոնավ անտառների , արևադարձային նոսր անտառների , չոր անտառների և սավաննաների , արևադարձային կիսանապատների և արևադարձային անապատների զոնաները : Արևադարձային գոտիների սահմաններում օվկիանոսը բնութագրվում է ջրի բարձր ջերմաստիճանով և աղիությամբ , թթվածնի սակավությամբ և դրանցով պայմանավորված կենսաքիմիական առանձնահատկություններով :