«Բերքլի (Կալիֆոռնիա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
չ Ռոբոտ․ Ավելացվել է 1866 թվականին հիմնադրված բնակավայրեր կատեգորիան
Տող 80. Տող 80.
[[Կատեգորիա:1878 թվականին հիմնադրված բնակավայրեր]]
[[Կատեգորիա:1878 թվականին հիմնադրված բնակավայրեր]]
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի համալսարանական քաղաքներ]]
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի համալսարանական քաղաքներ]]
[[Կատեգորիա:1866 թվականին հիմնադրված բնակավայրեր]]

07:39, 14 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Բնակավայր
Բերքլի
անգլ.՝ Berkeley
Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1866 թ.
Մակերես45,821691 կմ², 45,83335 կմ²
ԲԾՄ52±1 մետր
Բնակչություն124 321 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիPDT?, UTC-8 և UTC-7
Հեռախոսային կոդ510
Փոստային դասիչ94704, 94703 և 94702
Պաշտոնական կայքberkeleyca.gov(անգլ.) և ci.berkeley.ca.us(անգլ.)
CountryԿաղապար:Flagu
StateԿաղապար:Country data California
County Alameda
Բերքլի (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Բերքլի (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Բերքլի (/ˈbɜːrkliː/ burk-lee)- քաղաք Սան Ֆրանցիսկոյի արևելյան ափին, Ալամեդա վարչաշրջանի հյուսիսում, Կալիֆորնիա։ Այն անվանվել է ի պատիվ 18-րդ դարի անգլո-իռլանդական եպիսկոպոս և փիլիսոփա Ջորջ Բերկլիի։ Սահմանակից քաղաքներն են Օքլենդը եւ Էմերիվիլլը հարավից , Օլբանի շրջան (Նյու Յորք)-ը և Քենսինգտոնի չկազմավորված համայնքը հյուսիսից ։ Կոնտրա-Կոստա շրջանի հետ սահմանը ընդհանուր առմամբ հետևում է Բերքլիի բլուրներին։2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 112,580 մարդ։

Բերքլին համարվում է Կալիֆորնիայի համալսարանական համակարգի՝ Կալիֆորնիայի համալսարանի, Բերքլիի և Բերքլիում Լոուրենսի Ազգային Լաբորատորիայի ամենահին ճամբարը, որը կազմակերպվել և գործարկվել է համալսարանի կողմից։ Այն համարվում է նաև կրոնական թեմաներով դասավանդվող ամենամեծ համալսարանն աշխարհում։ Բերքլին Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականապես ամենալիբերալ քաղաքն է։ 

Պատմություն

Վաղ պատմությունը

Բերքլի քաղաքի ներկայիս տարածքը եղել է Chochenyo/Huchiun-ի, Ohlone մարդկանց խմբերի տարածքը, երբ եվրոպացիները առաջին անգամ եկել են այստեղ։ Այդ տարածքում նրանց գոյություն մասին վկայում են ժայռերում արված փոսերը, որոնք նրանք օգտագործել են կաղին աղալու համար , եւ որոնք ներկայումս հարթվել և ծածկվել են Սան Ֆրանցիսկոյի նեղուցի երկայնքով, որը գտնվում է Strawberry Creek-ի «բերանին»։ Այլ գտածոներ հայտնաբերվել են 1950-ական թվականներին քաղաքի կոնտրոնում՝ առվի վերին հունի մոտակայքում՝ առևտրի շենքի վերակառւցման ժամանակ։

Այս փոսը Հնդկական Ժայռային Զբոսայգի-ի ժայռի մակերեսին տիպիկ օրինակ է, որն օգտագործվել է Ohlone հնդիկների կողմից՝ կաղին աղալու համար։

Եվրոպական ծագման առաջին մարդիկ (որոնց մեծ մասը ծնվել են Ամերիկայում, եւ որոնցից շատերը խառը ծագման էին) 1776 թվականին եկել են արշավախմբի Դե Անզայի հետ[2]։ Այսօր այդ փաստը նշվում է ցուցանակների վրա միջնահանգային ավտոմայրուղու երկայնքով, որը ձգվում է Սան Ֆրանցիսկոյից մինչև Բերքլի: Դե Անզայի աշավը հանգեցրել է  իսպանական բերդի առաջացմանը Սան-Ֆրանցիսկոյում, Սան-Ֆրանցիսկոյի մուտքի մոտ ( "Ոսկե Դարպասներ"), որը գտնվում է Բերքլիի արևմտյան հատվածում: Լուիս Պերալտան այդ բերդի զինվորների թվում էր: Իսպանիայի թագավորին մատուցած ծառայությունների համար նա ստացել է մի հսկայական հողատարածք ագարակի համար, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ծոցի արևելյան ափին( հակա-Կոստա, "հակառակ ափը"),  ներառյալ այն մասը, որն այժմ մտնում է Բերքլիի կազմի մեջ:

Լուիս Պերալտան իր տարածքն անվանում է ՙՙՌանչո Սան Անտոնիո՚՚: Ագարակի հիմնական գործունեության տեսակը անասնապահությունն էր, սակայն որսորդությամբ և գյուղատնտեսությամբ նույնպես զբաղվում էին։ Ի վերջո, Պերալտան իր ագարակը տվել է իր չորս որդիներին: Բերքլիում է գտնվում հիմնական այն հատվածը, որն անցել է Պերալտայի որդիներից Դոմինգոյին, և այն փոքր հատվածը, որն անցել է մյուս որդուն՝ Վիսենտին: Նրանց անուններն են կրում Բերքլիի փողոցները՝ Վիսենտ, Դոմինգո և Պերալտա:

Պերալտայի ՙՙՌանչո Սան Անտոնյոն՚՚ շարունակեց պահպանել իր գոյությունը, երբ Կալիֆոռնիան անցավ Իսպանա-Մեքսիկական ինքնիշխանության՝ Մեքսիկական Անկախության Պատերազմից հետո: Այնուամենայնիվ, Ամերիկյան ինքնիշխանության հաստատումից հետո, որը տեղի է ունեցել Մեքսիկա-Ամերիկյան պատերազմից հետո, Պերալտայի հողերը բնակչության կողմից ոտնձգությունների ենթարկվեցին և կրճատվեցին կասկածելի դատական կարգով: Դոմինգո և Վիսենտ եղբայրների հողատարածքները արագորեն վերապահումներով կրճատվեցին:

Քաղաքականապես, տարածքը, որը դարձել է Բերկլի, ի սկզբանե եղել է  հսկայական Կոնտրա Կոստա երկրի մասը: 1853 թվականի մարտի 25-ին Ալամեդա երկիրը ստեղծվել է Կոնտրա Կոստայի սահմանների երկպառակտումից, ինչպես նաև Սանտա Կլառայի մի փոքր հատվածից:

Ինչպես երևում է հնդկական ժայռային զբոսայգուց, Հյուսիսում Բերքլին է

Աշխարհագրություն

Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի արբանյակային քարտեզ

Ըստ ԱՄՆ մարդահամարի Բյուրոյի,  քաղաքի 17,7 քառակուսի մղոն տարածքը, որը կազմում է 46 քառակուսի կմ, բաղկացած է 27 քառակուսի կմ ցամաքային և 19 քառակուսի կմ ջրային տարածքներից, որի հիմնական մասը Սան Ֆրանցիսկոյի ծովածոցն է:

Բերքլինգտնվում հեռախոսային կոդի ներքո (մինչև 1991 թվականի սեպտեմբերի 2-ը Բերքլին գտնվում էր 415 հեռախոսային կոդի ներքո, որը ներկայումս գործում է միայն Սան Ֆրանցիսկոյում և Մարինում) և 94720 փոստային կոդի ներքո, ինչպես նաև 94710, 94712 և 94720 կոդերի, որոնք Կալիֆոռնիայի Համալսարանի ճամբարի համար են:

Կլիման

Բերքլին ունի զով ամառային միջերկրյածովյան կլիմա՝ չոր ամառներով և թաց ձմեռներով: Բերքլիի տարածքը գտնվում է Ոսկե Դարպասի հակառակ կողմում, ինչի պատճառով էլ այստեղ ավելի շատ է մառախուղ լինում, քան հարևան քաղաքներում: Ամռանն ավելի զով է, քան տիպիկ միջերկրյածովյան կլիման է, ինչը պայմանավորված է օվկիանոսային հոսանքներով, որոնք ձգվում են Կալիֆոռնիայի ափի երկայնքով:

Ձմռանը դիտվում են տարբեր աստիճանի և տևողության անձրևային տեղատարափներ, դիտվում են նաև պայծառ արևային օրեր և պայծառ, ցուրտ գիշերներ: Գարունը և աշունը համարվում են անցումային և միջանկյալ եղանակներ՝ փոփոխական ջերմաստիճանով: Ամենատաք և չոր ամիսները հունիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածն է, ընդ որում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվում է Սեպտեմբեր ամսին:

Օդի միջին ջերմաստիճանը հունվար ամսին առավելագույնը կազմում է 13.6 °C և նվազագույնը՝ 6.4 °C: Ամենատաք ամսի՝ սեպտեմբերի առավելագույն միջին ջերմաստիճանը 22.1 °C է և նվազագույնը՝ 13.3 °C: Ռեկորդային ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 42 °C 2000 թվականի հունիսի 15-ին և 1993 թվականի հուլիսի 16-ին, իսկ ռեկորդային ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1990 թվականի դոկտեմբերի 22-ին՝ −4 °C:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բերքլի (Կալիֆոռնիա)ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Ժողովրդագրություն

Ըստ 2010 թվականի ԱՄՆ մարդահամարի՝ Բերքլին ուներ 112,580 բնակչություն: Բնակչության խտությունը կազմում էր 10, 752 մարդ մեկ քառակուսի մղոնում: Ռասայական կազմը հետևյալն էր. 59.5% սպիտակամորթներ, 10.0% սևամորթներ կամ աֆրիկյան ամերիկացիներ, 0.4% բնիկ ամերիկացիներ, 19.3% ասիացիներ, 8.4% չինացիներ, 2.4% հնդկացիներ, 2.1% կորեացիներ, 1.6% ճապոնացիներ, 1.5% ֆիլիպինցիներ, 1.0% վիետնամցիներ, 0.2% Խաղաղ Օվկիանոսի կղզիների բնակիչներ, 4.4% այլ ռասայի ներկայացուցիչներ և 6.2% երկու կամ ավելի ռասայի ներկայացուցիչներ: Քաղաքի բնակչության 6.8% ունեին մեքսիկական ծագում:

Մարդահամարը հայտնել է, որ բնակչության 88.6% ապրում է տնային տնտեսություններում, 11.0%-ը՝ ոչ ինստիտուցիոնացված խմբերով, 0.4%-ը՝ ինստիտուցիոնացված:

Ժողովրդագրական տեսք[3] 2010
Ընդհանուր Բնակչությունը 112,580 – 100.0%
Մեկ ռասա 105,586 – 93.8%
Ոչ իսպանախոս կամ Լատինո 100,371 – 89.2%
Միայն սպիտակամորթ 61,539 – 54.7%
Միայն սևամորթ կամ աֆրիկյան ամերիկացիներ 10,896 – 9.7% 
Ամերիկյան հնդկացիների և Ալյասկայի բնիկներ 228 – 0.2%
Միայն Ասիացիներ 21,499 – 19.1% 
Հավայան կամ այլ այլ Խաղաղ Օվկիանոսի կղզիների բնակիչներ 170 – 0.2%
Այլ մեկ ռասայի բնակիչներ 503 – 0.4%
Երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ 5,536 – 4.9% 
Իսպանախոս կամ Լատինո(ցանկացած ռասայի) 12,209 – 10.8%

Ծանոթագրություններ

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. National Park Service. «Juan Bautista de Anza». Borrego Springs Chamber of Commerce.
  3. «Demographic Profile Bay Area Census». Bayareacensus.ca.gov. Վերցված է 21 January 2015-ին.