«Սառույցի արքայադուստրը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 139. Տող 139.
[[Կատեգորիա:Դիսնեյյան ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Դիսնեյյան ֆիլմեր]]
[[Կատեգորիա:2005 ֆիլմեր]]
[[Կատեգորիա:2005 ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Տորոնտոյում նկարահանված ֆիլմեր]]

15:29, 12 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Սառույցի արքայադուստրը
անգլ.՝ Ice Princess
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
 Կանադա
Ժանրկատակերգություն
դրամա
ընտանեկան
Թեմագեղասահք
Թվական2005
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԹիմ Ֆայվելլ
ՊրոդյուսերԴեյվիդ Բլեքմեն
Կրիստին Բարր
Ռիչարդ Կաուեն
Սցենարի հեղինակՄեգ Կեբոտ (պատմվածք)
Հեդլի Դեվիս
ԴերակատարներՄիշել Տրախտենբերգ
Ջոան Կյուսակ
Էմի Ստյուարտ
Սթիվ Ռոսս
Հեյդեն Փեյնթիեր
ՕպերատորԴեյվիդ Հեննինգս
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
ՄոնտաժՋենիս Հեմփթոն
Նկարահանման վայրՏորոնտո
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն98 րոպե
IMDbID 0396652
Պաշտոնական կայքէջ

«Սառույցի արքայադուստրը» (անգլ.՝ Ice Princess), Թիմ Ֆայվելլի կատակերգական ֆիլմը:

Սյուժե

Թինա Հերվուդը գեղասահքի չեմպիոն է եղել, բայց նրա աստղը վաղուց խամրել էր: Այժմ նա իր դստեր՝ Ջենի մարզիչն է, ում հետ հույսեր է փայփայում, որ վերջինիս կհաջողվի կյանքի կոչել իր այն սպորտային համարձակ երազանքները, որոնք ինքը չէր կարողացել իրագործել:

Բայց շուտով պարզ է դառնում, որ գեղասահորդի նշանակալի տվյալներ ունի ոչ թե Ջենը, այլ նրա սաներից մեկ ուրիշը՝ դպրոցական գերազանցիկ, սուսիկ-փուսիկ Քեյսի Կարլայլը: Արդյոք Թինան կկարողանա դեմ դուրս գալ մայրական բնազդին և սկսել դեպի փառքի պատվանդան առաջ տանել իրեն օտար այդ աղջկան...

Եվ Քեյսին արդյոք խիզախ կլինի այնքան, որ դեմ գնա մոր կամքին՝ ընդունվելու Հարվարդի համալսարան և պայքարելու «Սառույցի արքայադուստր» թագի համար:

Դերերում

Դերասան Դեր
Միշել Տրախտենբերգ Քեյսի Քարլայլ
Ջոան Կյուսակ Ջոան Քարլայլ
Էմի Ստյուարտ Էնն
Սթիվ Ռոսս միստր Բեսթ
Հեյդեն Փեյնթիեր Ջեն Հերվուդ
Քիմ Կետրոլլ Թինա Հերվուդ
Թրևոր Բլումաս Թեդի Հերվուդ
Կերստեն Օլսոն Նիկի
Դիեգո Կլատենհոֆ Կայլ Դեյթոն
Կվան Միշել ESPNի թղթակից

Նկարահանող խումբ և արտադրություն

Ռեժիսոր՝

  • Թիմ ֆեյվելլ (Tim Fywell)

Պրոդյուսերներ՝

  • Դեյվիդ Բլեքման (David Blackman)
  • Կրիստին Բարր (Kristin Burr)
  • Ռիչարդ Կաուեն (Richard Cowan)
  • Կարեն Գլասս (Karen Glass)
  • Բրիջեթ Ջոնսոն (Bridget Johnson)
  • Ուիլյամ Բ. Ուիլսոն III (William W. Wilson III)

Սցենարիստներ՝

  • Մեգ Կեբոթ (Meg Cabot) (պատմվածք)
  • Հեդլի Դեվիս (Hadley Davis)

Օպերատոր՝

  • Դեյվիդ Հեննինգս (David Hennings)

Կոմպոզիտոր՝

  • Քրիստոֆ Բեկ (Christophe Beck)

Ֆիլմի սաունդթրեքներ

Հետաքրքիր փաստեր

  • Գլխավոր դերակատարուհի Միշել Տրախտենբերգը մինչ ֆիլմը երբեք չէր սահել չմուշկներով: Նա 10 ամսվա ընթացքում պրոֆեսիոնալ գեղասահք է ուսանել հատուկ այս ֆիլմի համար[1]:
  • «Արհեստական լճակը», որի վրա սահում է Քեյսի Կարլայլը, իրականում սահադաշտ է՝ պատրաստված Custom Ice Inc ընկերության պատվերով:
  • Երկու մայր-դուստր զույգերի ծննդյան օրերը համընկնում են: Միշել Տրախտենբերգը և Ջոան Կյուսակը ծնվել են հոկտեմբերի 11-ին, Քիմ Քետտրոլլը և Հայդեն Պանետտյերին՝ օգոստոսի 21-ին:

Ծանոթագրություններ

  1. «Putting A Brain On Ice». MTV Networks. 2007. Վերցված է 2009-03-09-ին.

Արտաքին հղումներ