«Հրանտ Ավետիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{այլ|Հրանտ Ավետիսյան (այլ կիրառումներ)}}
{{այլ|Հրանտ Ավետիսյան (այլ կիրառումներ)}}
{{Այլ/ազգանուն|Ավետիսյան}}
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ
| ամբողջական անուն = Հրանտ Լևոնի Ավետիսյան
| ամբողջական անուն = Հրանտ Լևոնի Ավետիսյան

02:34, 6 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Լևոնի Ավետիսյան
1911 - ապրիլի 19, 1945
ԾննդավայրԱխալքալաք Ախալքալաք
Մահվան վայրԼեհաստան Լեհաստան, Ցիբինկա Ցիբինկա
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Զորատեսակհետևազոր
Ծառայության տարիներ1942-1945
Կոչում
ԽՍՀՄ ԶՈՒ ավագ սերժանտ
ԽՍՀՄ ԶՈՒ ավագ սերժանտ
Զորամաս526-րդ հրաձգային գունդ,
89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
Հրամանատարն էր3-րդ գնդացիրային վաշտի ջոկի փոխհրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
Պարգևներ«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Փառքի III աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան

Հրանտ Լևոնի Ավետիսյան (1911 թ., Ախալքալաք - ապրիլի 19, 1945 թ., Լեհաստան, Ցիբինկա), ԽՍՀՄ զինված ուժերի ավագ սերժանտ, Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մասնակից, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կարմիր դրոշակակիր, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի, 526-րդ հրաձգային գնդի, 3-րդ գնդացիրային վաշտի ջոկի փոխհրամանատար։ Փառքի III աստիճանի շքանշանի ասպետ[1][2], Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան[3][4][5][5], Խիզախության մեդալներ[6][7][7][8][9]։

Կենսագրություն

1942 թվ. կամավոր մեկնել է ռազմաճակատ։

  • Թաման թերակղզու ազատագրման ճակատամարտի ժամանակ իր գնդացիրի դիպուկ կրակով ճնշել է թշնամու 2 կրակակետերը, որի համար պարգևատրվել է Խիզախության մեդալով (18 հոկտեմբերի, 1943 թ.)։
  • Գերմանական պաշտպանության ճեղքման ժամանակ, հրամանատար Ավետիսյանը մոտենալով հրաձիգներին, Հրաձգային ստորաբաժանումների հանձնարարությամբ, իր գնդացիրի կրակով լռեցրել է թշնամու մի քանի կրակակետեր, ինչը հնարավորություն է տվել հրաձիգներին շատ արագ առաջ շարժվել, ներխուժել թշնամու պաշտպանական դիրքերը և գերի վերցնել 51 գերմանացու, որի համար պարգևատրվել է Խիզախության մեդալով (29 փետրվար, 1944 թ.)։
  • Սևաստոպոլի ազատագրման ճակատամարտում, «Գոռնի» լեռան տակ, վնասազերծել է դզոտ և թշնամու երկու կրակակետեր, Խերսոնես հրվանդանի մոտ ոչնչացրել է թշնամու հակատանկային թնդանոթը, որի համար առաջադրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով (13 հունիս, 1944
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անունից, մարտական առաջադրանքների օրինակելի կատարման, գերմանական զավթիչների դեմ պայքարում ցուցաբերած համարձակություն և քաջություն համար պարգևատրվել է Փառքի III աստիճանի շքանշանով (6 հուլիսի, 1944 թիվ.)։

Հրանտ Լևոնի Ավետիսյանը վիրավորվել է մարտական առաջադրանքը կատարելիս Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքում, այդտեղից տեղափոխվել է Ցիբինգեն (Ցիբինկա) մահացել է ապրիլի 19-ին, 1945 թվ.։ Նրա ավագ եղբայրը՝ Մարտիրոս Լևոնի Ավետիսյանը, նույնպես գնացել է ռազմաճակատ, որպես կամավոր և չի վերադարձել։

Պարգևներ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ