«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 15. Տող 15.
}}
}}


'''Պապ Արշակունի''' ({{ԱԾ}}), [[Արշակունյաց Հայաստան]]ի արքա, որը գահակալել է 368 (370)-374 թվականներին, [[Արշակ Բ]]-ի և [[Փառանձեմ Սյունի|Փառանձեմի]] որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա [[Մեծ Հայք]]ում որպես արքա հաստատվեց [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] օգնությամբ։ Սպարապետ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանի]] ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողանում է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։
'''Պապ Արշակունի''' ({{ԱԾ}}), [[Արշակունյաց Հայաստան]]ի արքա, որը գահակալել է 368 (370)-374 թվականներին, [[Արշակ Բ]]-ի և [[Փառանձեմ Սյունի|Փառանձեմի]] որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա [[Մեծ Հայք]]ում որպես արքա հաստատվեց [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] օգնությամբ։ Սպարապետ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանի]] ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։


Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիություն մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել է եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և [[Ներսես Մեծ]]ի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե [[Կեսարիա]]յում, այլ հենց [[Հայաստան]]ում։ Նա օրոք հայոց զորքի թիվը հասավ 90 հազարի<ref name="Զորքի—թիվ">{{Cite web|url=http://armenianhouse.org/sargsyan/razmarvest/8.html Հայ ռազմական արվեստի պատմություն|title=Հայ ռազմական արվեստի պատմությու|last=|first=|date=|website=armenianhouse.org|publisher=|language=hy|accessdate=2019-04-08}}</ref>։
Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիություն մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և [[Ներսես Մեծ]]ի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե [[Կեսարիա]]յում, այլ հենց [[Հայաստան]]ում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի<ref name="Զորքի—թիվ">{{Cite web|url=http://armenianhouse.org/sargsyan/razmarvest/8.html Հայ ռազմական արվեստի պատմություն|title=Հայ ռազմական արվեստի պատմությու|last=|first=|date=|website=armenianhouse.org|publisher=|language=hy|accessdate=2019-04-08}}</ref>։


Պապը փորձում էր ազատվել [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ նա շատ էր խառնվում Պապի պետական գործերին<ref>Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975</ref>։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ Երկարակյացի]] հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է [[Տարսոն]] և փորձում հսկողության տակ առնել, սակայն Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է [[Տրայանոս]]ը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է<ref name="ReferenceA">Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր երկրորդ, Երևան, 1984 թ., էջ 102-106:</ref><ref name="ReferenceB">Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թվական:</ref><ref name="archive.org">https://archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n51/mode/2up</ref>։
Պապը փորձում էր ազատվել [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին<ref>Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975</ref>։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ Երկարակյացի]] հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է [[Տարսոն]] և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է [[Տրայանոս]]ը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է<ref name="ReferenceA">Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր երկրորդ, Երևան, 1984 թ., էջ 102-106:</ref><ref name="ReferenceB">Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թվական:</ref><ref name="archive.org">https://archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n51/mode/2up</ref>։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
=== Արտագերսի պաշտպանություն ===
=== Արտագերսի պաշտպանություն ===
[[Պատկեր:General_(Sparapet)_Mushegh_Mamikonian_(right),_the_King_Pap_and_Armenian_cavalry_soldiers._Miniature_from_the_16th_century..jpg|alt=|ձախից|մինի|[[371]] թվականին, [[Ձիրավի ճակատամարտ|Ձիրավի ճակատամարտում]][[Սասանյան Պարսկաստան|Պարսից]] [[Շապուհ Բ]]-ին հաղթանակած [[Մեծ Հայք|Հայոց արքա]] [[Պապ Արշակունի|Պապ Արշակունին]] (ձախից), [[սպարապետ]][[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանը]] (աջից) և հայոց [[Այրուձի|այրուձին]]. [[16-րդ դար|16-րդ դարի]] մանրանկար:]]
[[Պատկեր:General_(Sparapet)_Mushegh_Mamikonian_(right),_the_King_Pap_and_Armenian_cavalry_soldiers._Miniature_from_the_16th_century..jpg|alt=|ձախից|մինի|[[371]] թվականին, [[Ձիրավի ճակատամարտ|Ձիրավի ճակատամարտում]][[Սասանյան Պարսկաստան|Պարսից]] [[Շապուհ Բ]]-ին հաղթանակած [[Մեծ Հայք|Հայոց արքա]] [[Պապ Արշակունի|Պապ Արշակունին]] (ձախից), [[սպարապետ]][[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանը]] (աջից) և հայոց [[Այրուձի|այրուձին]]. [[16-րդ դար|16-րդ դարի]] մանրանկար:]]
[[Արշակ Բ]] արքայի և սպարապետ [[Վասակ Մամիկոնյան]]ի ձերբակալությունից հետո [[Մեծ Հայք]]ում սկսվեց թշվառ իրավիճակ։ Չնայած իր մեծ տարիքին՝ [[Շապուհ Բ Երկարակյաց]]ը շարունակում էր իր ծավալապաշտական քաղաքականությունը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=471}}</ref>։ Նա փորձում էր Մեծ Հայքը և Վիրքը հանել [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ազդեցության գոտուց։ Այդ պատճառով նա 368 թվականի ձմռանը զորք է ուղարկում Մեծ Հայք, որոնք ըստ Ամմիանոս Մարկելլինոսի ղեկավարվում էին երկու հայ դավաճաններ ներքինի Կիրալի և զորավար Արտավանի կողմից։ Հայոց զոքրը [[Փառանձեմ Սյունի|Փառանձեմ]] թագուհու և դեռևս անչափահաս Պապ թագավորի հետ միասին ամրանում է անառիկ [[Արտագերս (բերդ)|Արտագերս ամրոցում]], որը [[Արշակունիներ]]ը խլել էին [[Կամսարականներ]]ից։ Անհար էր գրոհով վերցնել բերդը, այդ պատճառով պարսիկները բերդը պաշարում են։ Ըստ [[Լեո]]յի հայոց զորքի թիվը հասնում էր շուրջ 11 հազարի։
[[Արշակ Բ]] արքայի և սպարապետ [[Վասակ Մամիկոնյան]]ի ձերբակալությունից հետո [[Մեծ Հայք]]ում սկսվեց թշվառ իրավիճակ։ Չնայած իր մեծ տարիքին՝ [[Շապուհ Բ Երկարակյաց]]ը շարունակում էր իր ծավալապաշտական քաղաքականությունը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=471}}</ref>։ Նա փորձում էր Մեծ Հայքը և Վիրքը հանել [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ազդեցության գոտուց։ Այդ պատճառով նա 368 թվականի ձմռանը զորք է ուղարկում Մեծ Հայք, որոնք, ըստ Ամմիանոս Մարկելինոսի, ղեկավարվում էին երկու հայ դավաճաններ ներքինի Կիրալի և զորավար Արտավանի կողմից։ Հայոց զոքրը [[Փառանձեմ Սյունի|Փառանձեմ]] թագուհու և դեռևս անչափահաս Պապ թագավորի հետ միասին ամրանում է անառիկ [[Արտագերս (բերդ)|Արտագերս ամրոցում]], որը [[Արշակունիներ]]ը խլել էին [[Կամսարականներ]]ից։ Անհնար էր գրոհով վերցնել բերդը, այդ պատճառով պարսիկները բերդը պաշարում են։ Ըստ [[Լեո]]յի՝ հայոց զորքի թիվը հասնում էր շուրջ 11 հազարի։


[[Փառանձեմ]] թագուհին որոշում է որ Պապը պետք է դուրս գա ամրոցից և ճեղքելով հռոմեական պաշարումը՝ անցնի Հռոմեական կայսրություն, ներկայանա Վաղես կայսրին և նրանից օգնություն խնդրել։ Պապը լսում է թագուհուն և կատարում է նրա պատվերը։ Տարբեր մարդկանց միջոցով նա հաճախ լուր է ուղարկում թագուհուն, որ շուտով կգա հռոմեական կայազորի օգնությամբ, սակայն Վաղես կայսրը մտորումների մեջ էր և չէր կարողանում որոշում ընդունել։
[[Փառանձեմ]] թագուհին որոշում է որ Պապը պետք է դուրս գա ամրոցից և ճեղքելով հռոմեական պաշարումը՝ անցնի Հռոմեական կայսրություն, ներկայանա Վաղես կայսրին և նրանից օգնություն խնդրել։ Պապը լսում է թագուհուն և կատարում է նրա պատվերը։ Տարբեր մարդկանց միջոցով նա հաճախ լուր է ուղարկում թագուհուն, որ շուտով կգա հռոմեական կայազորի օգնությամբ, սակայն Վաղես կայսրը մտորումների մեջ էր և չէր կարողանում որոշում ընդունել։

17:03, 4 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պապ թագավոր (այլ կիրառումներ)
Պապ
Մեծ Հայքի Արքա
Պատկեր:Pap tagavor.jpg
Պապ թագավոր
Ծնվել է՝353 թվական
Մահացել է՝374 թվական
Երկիր Մեծ Հայք
Ազգությունհայ
ՆախորդԱրշակ Բ
ՀաջորդողՎարազդատ
ՏոհմԱրշակունիներ
գերիշխան
ՀայրԱրշակ Բ
ՄայրՓառանձեմ Սյունի
ԵրեխաներԱրշակ Գ և Վաղարշակ

Պապ Արշակունի (353 - 374), Արշակունյաց Հայաստանի արքա, որը գահակալել է 368 (370)-374 թվականներին, Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիություն մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի[1]։

Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին[2]։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է[3][4][5]։

Կենսագրություն

Արտագերսի պաշտպանություն

371 թվականին, Ձիրավի ճակատամարտումՊարսից Շապուհ Բ-ին հաղթանակած Հայոց արքա Պապ Արշակունին (ձախից), սպարապետՄուշեղ Մամիկոնյանը (աջից) և հայոց այրուձին. 16-րդ դարի մանրանկար:

Արշակ Բ արքայի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի ձերբակալությունից հետո Մեծ Հայքում սկսվեց թշվառ իրավիճակ։ Չնայած իր մեծ տարիքին՝ Շապուհ Բ Երկարակյացը շարունակում էր իր ծավալապաշտական քաղաքականությունը[6]։ Նա փորձում էր Մեծ Հայքը և Վիրքը հանել Հռոմեական կայսրության ազդեցության գոտուց։ Այդ պատճառով նա 368 թվականի ձմռանը զորք է ուղարկում Մեծ Հայք, որոնք, ըստ Ամմիանոս Մարկելինոսի, ղեկավարվում էին երկու հայ դավաճաններ ներքինի Կիրալի և զորավար Արտավանի կողմից։ Հայոց զոքրը Փառանձեմ թագուհու և դեռևս անչափահաս Պապ թագավորի հետ միասին ամրանում է անառիկ Արտագերս ամրոցում, որը Արշակունիները խլել էին Կամսարականներից։ Անհնար էր գրոհով վերցնել բերդը, այդ պատճառով պարսիկները բերդը պաշարում են։ Ըստ Լեոյի՝ հայոց զորքի թիվը հասնում էր շուրջ 11 հազարի։

Փառանձեմ թագուհին որոշում է որ Պապը պետք է դուրս գա ամրոցից և ճեղքելով հռոմեական պաշարումը՝ անցնի Հռոմեական կայսրություն, ներկայանա Վաղես կայսրին և նրանից օգնություն խնդրել։ Պապը լսում է թագուհուն և կատարում է նրա պատվերը։ Տարբեր մարդկանց միջոցով նա հաճախ լուր է ուղարկում թագուհուն, որ շուտով կգա հռոմեական կայազորի օգնությամբ, սակայն Վաղես կայսրը մտորումների մեջ էր և չէր կարողանում որոշում ընդունել։

Բանակցություններ է սկսվում պաշարվածների և պարսիկների միջև։ Հայր մարդպետը մտնում է բերդ և սկսում բանակցել Փառանձեմի հետ, նա անպատվում է թագուհուն և պահանջում դադարեցնել պաշտպանությունը, քանի որ այն անիմաստ է, սակայն Փառանձեմը անդրդվելի էր[7]։ Փառանձեմի մոտ բանակցությունների են գալիս նաև ներքինի Կիրալը և զորավար Արտավանը, ովքեր նույնպես հորդորում են թագուհուն անձնատուր լինել, սակայն տեսնելով Փառանձեմի արցունքները՝ խղճում են նրան և նորից դառնում դավաճան, բայց այս անգամ նրանք դավաճանում են Շապուհին։ Նրանք քննարկում են և որոշում վերադառնալ պարսկական բանակ և հայտնել, որ հայերը երկու օր ժամանակ են խնդրում անձնտուր լինելու համար։ Պարսիկները թուլացնում են պաշարումը, իսկ բերդապահները միանգամից հարձակվում են պարսիկների վրա և ջարդում նրանց։

Իմանալով այս ամենի մասին՝ Վաղես կայսրը ոգևորվում է և որոշու է օգնական զորք ուղարկել Մեծ Հայք։ Երբ պարսից Շապուհ արքան իմանում է իր զորքի պարտության մասին, ինչպես Ամմիանոսն է նշել, ընկավ «գազանային կատաղության մեջ»[8]։ Նա հսկայական զորք է հավաքում և անձնամբ արշավում դեպի Մեծ Հայք, իսկ դավաճան ներքինի Կիրալը և զորավար Արտավանը, ինչպես նաև Պապը անմիջապես փախչում են Տայոց աշխարհի անտառներ, որտեղ թաքված են մնում մի ամբողջ 5 ամիս։ Շապուհը միանգամից գնում է Արտագերսի վրա պաշարում այն և գրավում։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ բերդը թույլ էր, քանի որ ներսում ինչ-որ համաճարակ էր տարածվել՝ հավանաբար ժանտախտ։ Գերի է ընկնում նաև Փառանձեմ թագուհին, ամբողջ արշակունյաց գանձերի հետ միասին, սակյան Շապուհին դա չի բավարարում։ Նա ավերում է Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարիշատը և Զարեհավանը։

Փառանձեմը գերեվարվում է Պարսկաստան[9]

Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհ... և թագավորի առաջը հանեցին...Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին... և այդ բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին։
- Փավստոս Բուզանդը Փառանձեմի սպանության մասին

Հայստանում ասպատակություններն էին շարունակում հայ դավաճան նախարարներ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը, սակայն Վահան Մամիկոնյանը ազգին դավաճանելու պատճառով սպանվում է իր որդու՝ Սամվել Մամիկոնյանի կողմից[10]։

Գահակալական շրջան

Ներսես Մեծ կաթողիկոսը

Պապ թագավորը սկսում է իր գահակալությունը շատ դժվարին ժամանակաշրջանում։ Իր հոր նման նա փորձում էր արշակունյաց խարխուլ գահը նորոգել երկու կարևորագույն սյուների օգնությամբ՝ սպարապետություն և կաթողիկոսություն։ Սպարապետ է դառնում Վասակ Մամիկոնյանի որդին՝ Մուշեղ Մամիկոնյանը։ Պապ թագավորը, դիմելով Ներսես Մեծին, կարողանում է վերացնել Արշակունյաց և Լուսավորչական տոհմերի միջև գտնվող ատելությունը և Ներսես Մեծը նորից սկսում է երևալ արքունիքում։ Մյուս կարևոր ձեռքբերումը, որը պետք է կատարեր Պապ թագավորը՝ ռազմական ուժը մեծացնելն էր։ Իր գահակալաման սկզբում հայոց զորքի թիվը հասնում էր ընդհամենը 10 հազարի։ Այդպիսի ուժերով անհնար էր դիմագրավել պարսից հսկայական ռազմական ուժին, այդ պատճառով Վաղես կայսրը ուղարկում է մի հռոմեական կայազոր, որը ապահովում էր հայոց խաղաղությունը որպեսզի պարսիկները նորից չավիրեն Մեծ Հայքը։

Այս պատճառով Շապուհը դիմում է խորամանկ քայլի և փորձում է դիվանագիտական ուղիներով փպատակեցնել Պապին[11], սակայն Պապը՝ չնայած իր տարիքին, հասկանում է, որ Շապուհի հետ դաշինքը Մեծ Հայքի շահերից չէր բխում և մերժում է Շապուհին, սակայն նրան էլ էր դուր գալիս այդ միտքը և նա բանակցությունների ընթացքում Շապուհի համար կատարում է մի շատ հաճո քայլ․ նա սպանել է տալիս Կիրալին և Արտավանին ու գլուները ուղարկում Շապուհին։

Շապուհը ցանանում էր արշավել Մեծ Հայք, սակայն հայ-պարսկական սահմանում հերթապահում էր Արինթեոսի հռոմեական կայազորը։ Շապուհը պատվիրակություն է ուղարկում Վաղեսի մոտ և խնդրում հավատարիմ մնալ 363 թվականին հռոմեա-պարսկական պայմանագիրը, որը Ամմիանոսը անվանել է «ամոթալի պայմանագիր», սակայն Վաղեսը մերժում է նրան և նույնիսկ զգուշացնու, որ արշավելու է Վիրք և դուրս քշի Վիրքի պարսից դրածո արքային։ Շապուհը կատաղում է այս պատսախանից և 371 թվականին սկսում է արշավանքը ընդեմ հայ-հռոեմականան ուժերի[12]։

Ձիրավի ճակատամարտ

Պատկեր:170.gif
Ձիրավի ճակատամարտի սխեման

Իմանալով պարսից ներխուժման մասին՝ Վաղես կայսրը Մեծ Հայք է ուղարկում Տրայանոս կոմսին։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում, որը գտնվում էր Նպատ լեռան հյուսիսային ստորոտին, Արածանիի գետահովտում։ Պարսիկներին օժանդակում էին աղվանները և լեզգիները, որոնց թագավորներն էին Ուռնայրը և Շերգիրը։ Պարսիկներին օգնում էր նաև Մերուժան Արծրունին, որը հավակնում էր հայոց գահին[13]։

Պապը ցանկանում էր անձամբ մասնակցել ճակատամարտին, սկայան կոմս Տրայանոսը պնդում է, որ նա բարձրանա Նպատ լեռ և Ներսես Մեծի հետ միասին այնտեղից հետևի ճակատամարտին։ Ճակատարտի ժամանակ Սպանդարատ Կամսարականի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախում և փախուստի է մատնում նրան։ Լեզգիների արքա Շերգիր թագավորը մարտում զոհվում է, իսկ աղվանների արքա Ուռնայրը՝ վիրավորվում։ Սմբատ Բագրատունին հետապնդում է ճակատամրտից ճողոպրած Մերուժան Արծրունուն և նրան բռնում Կոգովիտ գավառում և մահապատժի ենթարկում նրան։ Նա Մերուժանին ասում է, որ թագադիր ասպետությունը Բագրատունիների ժառանգական գործակալությունն է և եթե նա ցանկանում է դառնալ հայոց արքա, ապա ինքը կթագադրի Մերուժանին։ Սմբատը շիկացրած երկաթը դնելով Մերուժանի գլխին՝ սպանում է նրան։ Ի վերջո պարսիկները չեն դիմանում հայ-հռոմեական զորքի գրոհներին և փախոստի են դիմում։ Հայոց զորքերը հակառակորդին հալածում են միչև Ատրպատականի սահման։ Հաղթությունը հայոց կողմն էր[13]։

Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ Բ Երկարակյացը ստիպված է լինում հաշտության պայմանագիր կնքել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն և Պապի գահը[13]։

Բարեփոխումների շրջան

Պապի գահակալման շրջանում, երբ Ներսես Մեծը նորից սկսում է արքունիք անցուդարձ անել, կաթողիկոսը սկսում է վերականգնել այն հասարակական կառույցները, որոնք գոյություն ունեին մինչև պարսիկների կատարած ավերածությունները։ Այդպիսի կառույցներ էին բորոտների խնամքի վայրերը, աղքատանոցները, միաբանությունները, կուսանոցները։

Արտաքին գործերը ավարտելուց հետո Պապ թագավորը սկսեց անդրադառնալ ներքին խնդիրներին։ Նա հասկանում էր, որ 70 տարվա ընթացքում ժողովրդի մեջ դեռևս չէր արմատավորվել բուն քրիստոնեությունը, այլ ուղակի արտաքինից ընդուվել էր այն։ Ուրեմն այդ կառույցները, որոնք պետական գանձարանի լուրջ մաս էին կազմում, անիմաստ էին, քանի որ նրանց նպատակը քրիստոնեական բարոյագիտության տարածումն էր։ Փոխարենը նրանց պատճառով տարածվում էր ծուլություն, կուսանոցների պատճառով կրճատվում էր բնակչության աճը[14]։

Շահակ Ա Մանազկերտցի կաթողիկոսը Աղբիանոսյանների տոհմից

Պապը սկում է կրճատել Տրդատ Գ-ի ժամանակ եկեղեցիներին շնորհված ահռելի հողերը և տալ զինվորականներին։ Այդ պատճառով հակասություններ են սկսվում Պապի և Ներսես Մեծի միջև։ 372 թվականին Պապը հրավիրում է Ներսես Մեծին խնջույքի, որից փոքր անց Ներսես Մեծը սկսում է արյուն թքել և ի վերջո մահանում է։ Եկեղեցականությունը սկսում է քարկոծել Պապ թագավորին, կարծելով, որ նա է թունավորել Ներսես Մեծին։ Մի շարք բացասական առասպելներ է ձուլվում Պապի անվան շուրջ, որ տարածվում է նաև Հայքի սահմաններից դուրս[15]։

Ներսե Մեծի մահից հետո Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Նա վերացնում է նաև տասանորդի և պտղի հարկերը, որոնք ռամիկներից տրվում էին եկեղեցուն։ Զուգահեռ կրճատվեց նաև հոգևորականների թիվը։ Ներսե Մեծին հաջորդում է Շահակ Ա Մանազկերտցին, որը Պապի հրամանով այլևս չի մեկնում Կեսարիա, որպեսզի կաթողիկոս ձեռնադրվի, նա հայրենի հողում եպիսկոպոսների կողմից ձեռնադրվում է Հայքի կաթողիկոս, ումից հետո այլևս բոլոր կաթողիկոսները սկսում են ձեռնադրվել Հայաստանում։ Շահակի կաթողիկոս նշանակվելը նույնպես վատ է ընդունվում հոգևորականության կողմից, քանի որ դրանով վերջ էր տրվում Լուսավորչի տոհմին և կաթողիկոսական աթոռը անցնում է հին քրմական Աղբիանոսի տոհմին։ Սպանդարատ Կամսարականին է վերադարձնում հայրենի Շիրակ և Արշարունիք գավառները, որոնք նրանցից խլվել էին նախորդ Արշակունիների ժամանակաշրջանում:

Պապը հստակ արձանագրում է, որ Հռոմից անկախ քաղաքականություն է վարելու, այդ պատճառով սկսվում է հալածվել Վաղես կայսրի կողմից[16]։

Տարածքային բարեփոխում

Արշակ Բ-ի գերեվարությունից հետո մի շարք հայկական իշխանություններ սկսեցին անջատողական քաղաքականություն վարել և ապստամբել։ Այդ պատճառով մի շարք տարածքներ առանձնացան։ Պապը իր առջև նպատակ էր դրել վերագրավել և միացնել իր պետությանը այն տարածքները, որոնք գրավված էին Տիգրան Մեծի և Արտաշես Բարեպաշտի ժամանակաշրջաններից՝Ուտիքը, Գուգարքը, Կորճայքը, Աղձնիքը և այլ նահանգներ։ Նա հանձնարարում է այդ գերկարևոր առաջադրանքը Մուշեղ Մամիկոնյանին։ Դրա համար նախ հարկավոր էր վերակազմել հզոր բանակ։ Արհեստավարժ զորքի թիվը հասցվում է շուրջ 90 հազարի[17]։

Մուշեղը ամենայն պատասխանատվությամբ սկսում է հայկական նահանգների վերամիավորումը։ Կայն նահանգներ, որոնք առանց արյունահեղության հանձնվեցի, իսկ չհանձնվողները ամենայն կատաղությամբ ջաղջախվեցին Մուշեղի կողմից։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ նույնիս մի քանիսին նա խաչ է բարձրացրել։ Պարսիկներից տարածք գրավելու ժամանակ Մուշեղի զինվորները պարսից ձիավորներին գետնին տապալելիս ասում էին՝ «Գնա՛ քաջ Արշակի մոտ», իսկ հետևակի զինվորի սպանելիս գոչում էին՝ «Զո՛հ եղիր Արշակին»։ Սակայն Մուշեղը մեծ հարգանք ուներ թագի և կանանց հանդեպ։ Երբ նա մի անգամ պատերազմում է Շապուհի հետ և նրան փախուստի մատնում, պարսիկ կանանոցը գերի է մնում Մուշեղի մոտ։ Նա ամենայն հարգանքով է վարվում Շապուհի հարեմի հետ և նրանց հետ է ուղարկում Շապուհի մոտ։ Այս քայլը բարձր է գնահատվում Շապուհի կողմից և նա իր գինու բաժակի վրա պատկերել է տալիս սպիտակ ձիու վրա նստած Մուշեղին և ամեն անգամ գինի խմելիս նա ի պատիվ Մուշեղի ասում էր՝ «Ճերմակաձին գինի խմե»։ Մուշեղ Մամիկոնյանը ազատագրում է նաև Ատրպատականի հայկական մասը[18]։

Ի վերջո ամբողջ Մեծ Հայքի նահանգները նորից միավորվում են ինչպես եղել էր Տիգրան Մեծի և Արտաշես Բարեպաշտի ժամանակաշրջանում։

Սպանություն

Պապի վարած անկախ քաղաքականության պատճառով Հռոմը հալածանքներ է սկսում նրա հանդեպ, դրա հիմնական պատճառներից մեկը Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի հրամանատար Տերենտիոսն էր, որը, ըստ Ամմիանոսի՝ «արտաքուստ մի համեստ և լուրջ մարդ էր, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում գրգռում էր երկպառակություններ»[19]։ Նա ամեն անգամ Վաղեսին նամակ գրելիս հիշեցնում էր, որ Պապը սպանել է տվել Կիլակին և Արտավանին ու ներկայումս էլ հակված էր պարսից կողմը։ Հայաստանում գործող հունասեր կուսակցությունը սկսում է դավ կազմակերպել Պապի դեմ։

Բանակցությունների պատրվակով Հռոմի կայսր Վաղեսը Պապին հրավիրում է Տարսոն, որտեղ փորձում է նրան կալանավորել, սակայն Պապն իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է խույս տալ բանտարկությունից և վերադառնալ Հայք։ Այստեղ տեղի էր ունեցել հռոմեական կայազորի հրամանատարի փոփոխություն։ Հրամանատար էր նշանակվել Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը։ 374 թվականն էր, երբ նա Պապին հրավիրում է խնջույքի, որի ժամանակ Պապը դավադրաբար թունավորվում է[20]։

Հռոմեացի պատմիչ Ամմիանուս Մարցելինուսը Պապի թունավորման մասին
Այս անազնիվ գործով խաբված եղավ վստահությունը․ օտարականի արյունը, որ ցայտում էր փառահեղ սփռոցի վրա հյուրընկալության աստծո աչքի առաջ, հյուսրասիրության միջոցին, հյուրասիրության, որ հարգանք վայելում նույնիսկ Եվքսինյան Պոնտոսի կողմերում, այդ արյունը եկավ ավելանալու խնջոյքի մասնակիցների հագեցման, որոնք և փախան մեծ սարսափով բռնված։

Տես նաև

Գրականություն

  • Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր II, Երևան, 1984 թ., էջ 102-106։
  • Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թ.։
  • Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Երևան, 2001 թ.։
  • Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, Երևան, 1947 թ.։
  • Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1977 թ.։
  • Եղիազար Մուրադեան, Քննական Պատմութիւն Արշակ Երկրորդի և անոր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, Արաքս տպարան, 1900 թ.։
  • Ստեփան Զորյան, Պապ թագավոր, ակադեմիկոս Սուրեն Երեմյանի պատմական ակնարկ-հոդվածով, Երևան, 1944 թ.։
  • Գևորգ Հովհաննիսյան, Հայոց Տերերը, Երևան, 2012 թ.։

Ծանոթագրություններ

  1. Հայ ռազմական արվեստի պատմություն «Հայ ռազմական արվեստի պատմությու». armenianhouse.org. Վերցված է 2019-04-08-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975
  3. Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր երկրորդ, Երևան, 1984 թ., էջ 102-106:
  4. Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թվական:
  5. https://archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n51/mode/2up
  6. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 471.
  7. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 472.
  8. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 473.
  9. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 474.
  10. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 475.
  11. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 476.
  12. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 477.
  13. 13,0 13,1 13,2 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 477.
  14. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 479.
  15. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 482.
  16. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 483.
  17. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 478.
  18. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 480.
  19. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 483.
  20. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 486.

Արտաքին հղումներ