«Քնած արքայադուստրը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն}}
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն
|բնօրինակ անվանում = «Спя́щая царе́вна»
}}
[[Պատկեր:Спящая царевна.jpg|մինի|275px|[[Վիկտոր Վասնեցով|Վ. Վասնեցովի]] «Քնած արքայադուստրը» նկարը]]
[[Պատկեր:Спящая царевна.jpg|մինի|275px|[[Վիկտոր Վասնեցով|Վ. Վասնեցովի]] «Քնած արքայադուստրը» նկարը]]
'''«Քնած արքայադուստրը»''' ({{lang-ru|«Спя́щая царе́вна»}}), [[Վասիլի Ժուկովսկի|Վասիլի Ժուկովսկու]] հեքիաթը՝ գրված 1831 թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 12-ը [[Պուշկին (քաղաք)|Ցարսկոյե Սելոյում]]<ref>[https://rvb.ru/19vek/zhukovsky/02comm/301.htm Спящая царевна // В. А. Жуковский Собр. соч. в 4-х тт. Т. 3 Примечания]</ref>: Գեղարվեստական ինքնուրույն հեղինակային ստեղծագործություն է, որ գրվել է «[[Քնած գեղեցկուհին]]» ({{lang-de|Dornröschen}}) գերմանական ժողովրդական հեքիաթի (գտել է [[Գրիմ եղբայրներ]]ի մոտ) և «[[Քնած գեղեցկուհին|Անտառում քնած գեղեցկուհին]]» ({{lang-fr|La Belle au Bois Dormant}}, մշակվել է [[Շառլ Պերո]]յի կողմից) ֆրանսիական հեքիաթի սյուժեների մոտիվներով: Հեքիաթն առաջին անգամ տպագրվել է «Европеец» ամսագրի 1832 թվականի № 1-ում (հունվար, էջ 24-37)՝ «Հեքիաթ քնած գեղցկուհու մասին» վերնագրով:

15:58, 27 Հուլիսի 2019-ի տարբերակ

Քնած արքայադուստրը
Տեսակբանաստեղծություն
ԺանրՌուսական հեքիաթ
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՎասիլի Ժուկովսկի
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1831
Հրատարակվել է1832
 Sleeping princess
Վ. Վասնեցովի «Քնած արքայադուստրը» նկարը

«Քնած արքայադուստրը» (ռուս.՝ «Спя́щая царе́вна»), Վասիլի Ժուկովսկու հեքիաթը՝ գրված 1831 թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 12-ը Ցարսկոյե Սելոյում[1]: Գեղարվեստական ինքնուրույն հեղինակային ստեղծագործություն է, որ գրվել է «Քնած գեղեցկուհին» (գերմ.՝ Dornröschen) գերմանական ժողովրդական հեքիաթի (գտել է Գրիմ եղբայրների մոտ) և «Անտառում քնած գեղեցկուհին» (ֆր.՝ La Belle au Bois Dormant, մշակվել է Շառլ Պերոյի կողմից) ֆրանսիական հեքիաթի սյուժեների մոտիվներով: Հեքիաթն առաջին անգամ տպագրվել է «Европеец» ամսագրի 1832 թվականի № 1-ում (հունվար, էջ 24-37)՝ «Հեքիաթ քնած գեղցկուհու մասին» վերնագրով:

Ստեղծման պատմություն

1831 թվականի ամառը Ժուկովսկին և Պուշկինն անցկացրել են Ցարսկոյե Սելոյում: Այնտեղ նրանք մի յուրօրինակ վիճաբանություն են ունեցել. ով ավելի լավ հեքիաթ կգրի, որը նման կլինի ռուսական ժողովրդական ոճին: Երկու բանաստեղծների կյանքի այդ կողմի մասին Գոգոլը, որը նրանց հետ էր, հիշել է. «Ամբողջ ամռանը ես ապրեցի Պավլովսկում և Ցարսկոյե Սելոյում... Գրեթե ամեն երեկո հավաքվում էինք մենք՝ Ժուկովսկին, Պուշկինը և ես: Որքա՜ն հրաշալիքներ դուրս եկան այդ մարդկանց գրիչներից: Պուշկինի... հեքիաթները ռուսական ժողովրդական են... Ժուկովսկին նույնպես ունի ռուսական ժողովրդական հեքիաթներ են... Զարմանահրաշ աշխատանք: Ժուկովսկունն անճանաչելի է»[2]:

Ժուկովսկին այդ թվականին գրել է «Հեքիաթ Բերենդեի թագավորի մասին» և «Քնած արքայադուստրը» հեքիաթները, իսկ Պուշկինը՝ «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ստեղծագործությունը:

Սյուժե

Թագավորն ու թագուհին երկար ժամանակ երեխա չէին ունենում, այնուհետև ծնվեց երկար սպասված նրանց աղջիկը: Փոքրիկ արքայադստեր ծննդյան պատվին մեծ խնջույք է կազմակերպվում, որին հրավիրվում են թագավորությունում ապրող 12 կախարդուհիներից տասնմեկը: Տասներկուերրորդը, որին չէին հրավիրել, վիրավորվում է: Երբ կախարդուհիները արքայադստերն ամեն տեսակի բարիքներ էին ցանկանում, հայտնվում է տասներկուերորդն ու կանխագուշակում արքայադստեր մահը 15 տարեկանում իլիկի ծակոցից: Տասնմեկերորդ կախարդուհին, որը ոչինչ չէր հասցրել ցանկանալ, ասում է, որ դա ոչ թե մահ կլինի, այլ 300 տարի տևող քուն:

Թագավորը, վախենալով, հպատակներին արգելում է ընդհանրապես մանել և հրամայում է թագավորությունում հավաքել այն ամենը, ինչը կապված է մանելու հետ: Նշանակված տարիքում աղջիկը, այնուամենայնիվ, մատն իլիկով ծակում է և քնում, նրա հետ քնում են նաև թագավորը, թագուհին և բոլոր հպատակները:

300 տարի անց նրան արթնացնում է արքայազնի համբույրը, նրա հետ արթնանում են և յուսները: Արքայազնն ամուսնանում է արքայադստեր հետ, և նրանք ապրու են երկար ու երջանիկ:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Спящая царевна // В. А. Жуковский Собр. соч. в 4-х тт. Т. 3 Примечания
  2. История русской поэзии, Том 1. ‎Институт русской литературы (Пушкинский дом) — Л.: Наука, 1968 — С. 258

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնած արքայադուստրը» հոդվածին։