«Արմավենազգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ (r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: mk:Палми)
Արմավենիների մեծ մասը ծառանման է, բունը սյունանման է՝ մինչև 60 մ բարձրությամբ, 80 սմ տրամագծով, հիմնականում` չճյուղավորված: Որոշ արմավենիներ ցողուն գրեթե չունեն. թփուտային են կամ փաթաթվող լիաններ: Մեծ մասի բունը ծածկված է թելիկներով, որոնք գոյանում են մեռած, թափված տերևների և կոթունների անոթաթելային խրձերից: Տերևները լինում են կտրտված [[փետրաձև]] (փյունիկյան, կոկոսյան արմավենիներ), [[երկփետրաձև]] (կարիոտա) և հովհարաձև (տրախիկարպուս, խամերոքս, լիվիստոնա և այլն): Փետրաձև տերևների երկարությունը մինչև 22 մ է, հովհարաձև տերևների թիթեղների տրամագիծը` մինչև 4մ, իսկ կոթունների երկարությունը՝ մինչև 5 մ: Տերևների երկարակեցությունը 1–7 տարի է: Պտուղները հաղարջի մեծությունից մինչև 25 կգ են:
==Օգտագործումը==
Արմավենիների գրեթե յուրաքանչյուր տեսակ որևէ օգուտ է տալիս մարդուն: Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ արմավներ[[արմավ]]ներ (խուրմա): Արաբական երկրների և Հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է: Մանր արմավներով ու դրանց կորիզներով կերակրում են ընտանի կենդանիներին: [[Օվկիանիա]]յի մոտ 10 հզ. կղզիների բնակիչներին կերակրում է հնդկընկույզի (կոկոսյան) արմավենին: Նրա չհասունացած [[ընկույզ]]ների միջուկը պարունակում է կաթ, որը քաղցրահամ և ծարավը հագեցնող հյութ է: Հասուն ընկույզների պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ: Ընկույզի պատյանն անվանում են կոյրա, իսկ չորացրած միջուկը՝ կոպրա, որից ստանում են կոկոսի յուղ: Ծովամերձ արևադարձային երկրներում կոյրան և կոպրան արտահանման հիմնական ապրանքներն են: Կոկոսյան արմավենուց ստացվում է նաև դիմացկուն ու թեթև փայտանյութ: <br />
Արմավենիների շատ տեսակների ծաղկաբույլի ցողունի կտրվածքից հոսում է քաղցր հյութ, որից պատրաստում են շաքար, մաթ կամ գինի: Յուղ ստանում են նաև աֆրիկյան յուղատու արմավենու մանր, ձիթապտղանման պտուղներից: Սագոյան արմավենիների բնի միջուկում պարունակվող օսլայաշատ զանգվածը մանրացնելով ստանում են ալյուր ([[Ինդոնեզիա]]յում և [[Մելանեզիա]]յում): Որոշ արմավենիներից պատրաստում են բուսական մոմ:
 
==Արտաքին հղումներ==
[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=84 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արմավենի]
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ