«Խաչածաղկավորներ»–ի խմբագրումների տարբերություն
չ . oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 9. | Տող 9. | ||
Հայտնի են խաչածաղկավորների ավելի քան 350 ցեղ, 3000 տեսակ։ Տարածված են հիմնականում հյուսիսային կիսագնդում։ [[ՀՀ]]-ում տարածված են 68 ցեղ, 179 տեսակ, որոնք հանդիպում են բոլոր բուսական համակեցություններում (կիսաանապատներից մինչև ալպիական գոտիներ)։ |
Հայտնի են խաչածաղկավորների ավելի քան 350 ցեղ, 3000 տեսակ։ Տարածված են հիմնականում հյուսիսային կիսագնդում։ [[ՀՀ]]-ում տարածված են 68 ցեղ, 179 տեսակ, որոնք հանդիպում են բոլոր բուսական համակեցություններում (կիսաանապատներից մինչև ալպիական գոտիներ)։ |
||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=16}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
{{Տաքսոնի նավարկում}} |
{{Տաքսոնի նավարկում}} |
Ընթացիկ տարբերակը 11:29, 24 Հուլիսի 2019-ի դրությամբ
Կաղամբազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) Burnett, 1835 |
Խաչածաղկավորների ընտանիք (լատին․՝ Brassicaceae կամ Cruciferae), ծածկասերմ բույսերի ընտանիք։ Միամյա, երկամյա կամ էլ բազմամյա խոտաբույսեր են, երբեմն կիսաթփեր՝ պարզ, բազմաձև տերևներով։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղիկները մանր են, երկսեռ՝ հավաքված ողկույզ ծաղկաբույլերում։ Ծաղկապատը քառանդամ է, պսակը կազմված է խաչաձև դասավորված չորս թերթիկներից (այստեղից՝ խաչածաղկավորներ անվանումը)։ Առէջները մեծ մասամբ 6-ն են, 2 շրջանով դասավորված, վարսանդը վերնադիր է։ Պտուղը պատիճ է կամ պատիճակ։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչածաղկավորների մեծ մասն ունի գործնական նշանակություն, օգտագործվում է որպես բանջարեղեն (օրինակ՝ կաղամբը, բողկը և այլն)։ Որոշ խաչածաղկավորներ (օրինակ. մանանեխը, գոնգեղը, սորուկը) պարունակում են տեխնիկական և սննդային նշանակություն ունեցող յուղեր։ Լրջաբույսը (Isatis) բարձրարժեք հումքային բույս է, որի տերևներից ստացվում է ինդիգո կապույտ ներկը։ Շահպրակը (Matthiola annua), գիշերային մանուշակը (Hesperis) կիրառվում են դեկորատիվ ծաղկաբուծության մեջ։ Խաչածաղկավորներից շատերը պարունակում են խիստ հոտավետ եթերայուղեր։ Ավլախոտը (Sisymbrium), հովվամաղախը (Capsella bursa-pastois), շնկոտեմը (Thlaspi) տարածված մոլախոտեր են և մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Խաչածաղկավորների մեծ մասը մեղրատու բույսեր են, որոշ մասը՝ դեղաբույսեր։
Հայտնի են խաչածաղկավորների ավելի քան 350 ցեղ, 3000 տեսակ։ Տարածված են հիմնականում հյուսիսային կիսագնդում։ ՀՀ-ում տարածված են 68 ցեղ, 179 տեսակ, որոնք հանդիպում են բոլոր բուսական համակեցություններում (կիսաանապատներից մինչև ալպիական գոտիներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 16)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչածաղկավորներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչածաղկավորներ» հոդվածին։ |
|
|