«Լայպցիգի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
|Կորուստներ2 =
}}
'''Լայպցիգի ճակատամարտ''' կամ '''Ազգերի ճակատամարտ''' ({{lang-ru|Битва народов}}, ''Բիտվա նարոդով'', {{lang-de|Völkerschlacht bei Leipzig}}; {{lang-fr|Bataille des Nations}}, {{lang-sv|Slaget vid Leipzig}}) 1813 թվականի հոկտեմբերի 16--ից 19-ը [[Սաքսոնիա]]յի, [[Լայպցիգ (քաղաք)|Լայպցիգ]] քաղաքում տեղի ունեցած ճակատամարտ: [[Ռուսաստան]]յի, [[Պրուսիա]]յի, [[Ավստրիա]]յի և [[Շվեդիա]]յի դաշնակցական բանակները Ռուսաստանի կայսր [[Ալեքսանդր I]]-ի և [[Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ]]ի գլխավորությամբ պարտության մատնեցին Ֆրանսիայի կայսր [[Նապոլեոն Բոնապարտ]]ի [[Առաջին ֆրանսիական կայսրություն|ֆրանսիական]] բանակին: Նապոլեոնի բանակում կռվում էին նաև [[Վարշավայի դքսություն|լեհ]] և իտալացի զինվորներ, ինպես նաև զինվորներ [[Հռենոսյան միություն]]ից: Ճակատամարտը 1813 թվականի [[Գերմանական արշավանք (Նապոլեոնական պատերազմներ)|Գերմանական արշավանքի]] կիզակետն էր, որում ներգրաված էին 600.000 զինվորական և 2.200 հատ հրետանի, ինչը այն դարձրեց Ամենամեծ ճակատամարտը Եվրոպայում մինչև [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը:
 
Առաջին անգամ ճակատամարտերում պարտություն կրած Նապոլեոնը ստիպված էև վերադառնալ Ֆրանսիա, մինչդեռ դաշնակիցները չէին ցանկանում հաղթանակը ձեռքի բաց թողնել և հաջորդ տարի ներխուժեցին Ֆրանսիա: Նապոլեոնը գահընկեց եղավ և արտաքսվեց [[Էլբա]] կղզի 1814 թվականի մայիսին:
 
== Նախապատմություն ==
Ֆրանսիայի կայսր [[Նապոլեոն Բոնապարտ]]ը փորձեց ռազմական ճնշում գործադրել [[Ալեքսանդր I]]-ի [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի]] վրա [[Ֆրանսիացիների ներխուժումը Ռուսաստան|ներխուժելով Ռուսաստան]] մոտ 650.000 զորքով, որը ստացել էր ''[[Գրանդե Արմի]]'' անվանում: Նապոլեոնին հաջողվեց նվաճել [[Մոսկվա]]ն 1812 թվականի վերջին արյունահեղ [[Բորոդինոյի ճակատամարտ]]ից հետո: Սակայն Ռուսաստանի ցարը հրաժարվեց անձնատուր լինել, անգամ երբ ֆրանսիացիները նվաճեցին քաղաքը, որը մինչ նվաճումը ռուսները այրել էին<ref>''With Napoleon in Russia, The Memoirs of General Coulaincourt,'' Chapter VI 'The Fire' pp. 109–07 Pub. William Morrow and Co 1945</ref>: Արշավանքը Նապոլեոնի համար աղետալի ավարտ ունեցավ, քանի որ ֆրանսիացիներին սպասվում էր ցուրտ ռուսական ձմեռը, հիվանդություններով, սովով և ռուս պարտիզաններով, ինչի հետևանքով ֆրանսիացիները զորքի մի մասը միայն կարողացավ վերադառնալ Ռուսաստանից: Նապոլեոնի վիճակը ավելի վատթարացավ, երբ 1813 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի միացյալ բանակները [[Արթուր Ուելսլի Վելինգթոն]]ի գլխավորությամբ պարտության մատնեցին ֆրանսիական զորքերին [[Պիրենեյան պատերազմ]]ի [[Վիտորիայի ճակատամարտ]]ում ներկայիս ֆրանս-իսպանական սահմանին: Այս պարտություններից հետո Ֆրանսիայի բանակները նահանջեցին Եվրոպայի բոլոր ռազմաճակատներից:
 
Չնայած քննադատություններին Ֆրանսիայում, Նապոլեոնին հաջողվեց վերակառուցել իր բանակը, միևնույն ժամանակ փնտրելով դաշնակիցներ կամ ցանկանում էր իր դեմ դուրս եկած դաշնակիցներից գոնե մեկ գերտերության դուրս մղել պատերազմից: Նա որոշեց [[Գերմանական արշավանք (Նապոլեոնական պատերազմներ)|վերադարձնել իր տիրույթները]] Գերմանիայում` տանելով երկու մարտավարական հաղթանակներ [[Լյուցենի ճակատամարտ (1813)|Լյուցեն]]ում մայիսի 2-ին և [[Բաուցենի ճակատամարտ|Բաուցեն]]ում մայիսի 20-21-ին ռուս-պրուսական զորքերի հանդեպ: Այս հաղթանակներից հետո կնքվեց կարճատև զինադադար: Դրանից հետո նա հաղթանակ տարավ նաև [[Դրեզդենի ճակատամարտ]]ում օգոստոսի 27-ին: Դրանից հետո դաշնակցային զորքերը [[Գեբհարդ Լեբերեխտ ֆոն Բլուչեր|Գերհարդ ֆոն Բլուչերի]], [[Կառլ XIV Յոհան|Շվեդիայի թագաժառանգ արքայազն Կառլ Ջոնի]], [[Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ]]ի և [[Կոմս Բեննինգսեն]]ի գլխավորությամբ ուղղորդվեցին համաձայն [[Տրախենբերգի պլան]]ի մարտավարությամբ, համաձայն որի նրանք խուսափում էին դեմ առ դեմ դուրս գալ Նապոլեոնին, փոխարենը ճակատամարտեր էին փնտրելու նրա մարշալների դեմ: Այս քաղաքականությունը հաղթանակներ բերեց [[Գրոսբերենի ճակատամարտ|Գրոսբերենում]], [[Կուլմի ճակատամարտ|Կուլմում]], [[Կատզբախի ճակատամարտ|Կատզբախում]] և [[Դեննեվիցի ճակատամարտ|Դեննեվիցում]]: Այս պարտություններից հետո Նապոլեոնը չկարողացավ հեշտությամբ շարունակել իր Դրեզդենի հաղթարշավը: Դժվարանցանելի մատակարարման ուղիները թույլ չտվեցին Նապոլեոնին ժամանակին վերականգնել իր բանակի կորուստները: Արդյունքում ճակատամարտի սկզբին դաշնակիցների զորքերի թիվը հասնում էր մեկ միլիոնի, փոխարենը Նապոլեոնի զորքերի թիվը մի քանի հարյուր հազար էր:
 
== Ճակատամարտից առաջ ==
Փորձելով Պրուսիային դուրս մղեկ պատերազմից որքան հնարավոր է շուտ, Նապոլեոնը ուղղարկեց Մարշալ [[Նիկոլա Օդինո]]յին վերցնել Բեռլինը 60.000 զորքով: Օդինոն պարտվեց [[Գրոսբերենի ճակատամարտ]]ում հենց Բեռլինի մոտ: Հյուսիսից պրուսական զորքի առաջխաղացման պատճառով Նապոլեոնը ստիպված էր նահանջել դեպի արևմուտք: Նա անցավ [[Էլբա]]ն բանակի մեծ մասի հետ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին և իր զորքը տեղակայցեվ Լայպցիգի մոտակայքում, որպեսզի պաշտպանի մատակարարման գծերը: Նա տեղակայեց իր բանակը քաղաքի շրջակայքում, սակայն կենտրոնացրեց իր զորքերը իր հրամանատարական կետի մոտ: Պրուսացիները մոտեցան Վարտենբուրգից, ավստրիացիները և ռուսները [[Դրեզդեն]]ից և շվեդները հյուսիսից:
 
== Ընդդիմադիր զորքեր ==
Ֆրանսիացիները ունեին մոտ 160.000 զիվոր մոտ 700 թնդանոթով<ref name=autogenerated1/>, գումարած 15.000 լեհեր, 10.000 իտալացիներ և 40.000 գերմանացիներ, որոնք պատկանում էին [[Հռենոսյան միություն|Հռենոսյան միության]]ը, ընդհանուր Նապոլեոնի կողմից մասնակցում էին 225.000 զինվոր<ref name="Chandler1020"/>: Դաշնակիցներն ունեին 380.000 զինվոր<ref name="Chandler1020"/> մոտ 1.500 թնդանոթով<ref name=autogenerated1/>, որը ներառում էր 145.000 ռուս, 115.000 ավստրիացի, 90.000 պրուսացի և 30.000 շվեդ: Սա դարձնում էր Լայպցիգը Նապոլեոնական պատերազմների խոշորագույն ճակատամարտը<ref>Stone, David R. (2006) ''A Military History of Russia: From Ivan the Terrible to the War in Chechnya''. Greenwood Publishing Group, p. 107. {{ISBN|0275985024}}</ref>` առաջ անցնելով [[Բորոդինոյի ճակատամարտ|Բորոդինոյից]], [[Վագրամի ճակատամարտ|Վագրամից]], [[Ենա-Աուերշտադտի ճակատամարտ|Ենա-Աուերշտադտից]], [[Ուլմի ճակատամարտ|Ուլմից]] և [[Դրեզդենի ճակատամարտ|Դրեզդեն]]ից:
 
Դաշնակցական զորքերը կազմավորված էին չորսաստիճան հրամանատարությունից: Բոհեմիայի ավստրիական բանակը գլխավորում էր Կառլ ֆոն Շվարցենբերգը, Սիլեսիայի պրուսական բանակը գլխավորում էր [[Գեբհարդ ֆոն Բլյուխեր]]ը, Լեհաստանի ռուսական բանակը գլխավորում էր Լևին Օգուստ Բեննիգսենը և հյուսիսում շվեդական բանակը գլխավորում էր Կառլ Ջոն Բերնադոտը:
 
== Նախապատրաստում ==
 
=== Նապոլեոնի պլաններ ===
[[Պատկեր:Napoleon i Poniatowski Lipsk.jpg|thumb|Նապոլեոնը և [[Յուզեֆ Պոնյատովսկի|Պոնյատովսկի]]ն Լայպցիգում, նկարվախ [[Յանուարի Սուխադովսկի|Յանուարի Սուխադովսկու]]:]]
 
Հյուսիսային ճակատը պետք է պաշտպաներին մարշալներ [[Միշել Նեյ]]ը և [[Օգյուստ դը Մարմոն]]ը, իսկ արևելյան ճակատը` մարշալ [[Ժակ Մակդոնալդ]]ը: Հրետանու պահեստայինները պետք է մնային Լայպցիգի մոտ, որոնք պետք է մատակարարեին Նապալեոնին ճակատամարտի ժամանակ: Պլայսեի և [[Վայսե Էլստեր]] գետերի կամուրջները պետք է պաշտպանեին հետևակը և փոքրաթիվ թնդանոթները: Հիմնական գումարտակը պետք է սպասեր պահեստայինների շարքում և ճակատամարտի ժամանակ պետք է շարժվեր Գալոյսի բարձրունքների ուղղությամբ: Գումարտակի հրամանատարն էր հրետանու մասնագետ [[Անտուան Դրուո]]ն: Ֆրանսիացիների արևմտյան ճակատը պետք է պաշտպանեին [[Յուզեֆ Պոնյատովսկի]]ն և մարշալ [[Պիեռ Օժերո]]ն:
 
=== Դաշնակիցների պլաններ ===
 
Դաշնակիցների երեք միապետներ ներկա էին մարտի դաշտում, այդ թվում Ռուսաստանի կայսր [[Ալեքսանդր I]]-ը, Պրուսիայի թագավոր [[Ֆրեդերիկ Վիլյամ III]]-ը և Ավստրիայի կայսր [[Ֆրանց II (Ավստրիայի կայսր)|Ֆրանց II]]-ը: Ցար Ալեքսանդր I-ը նաև դաշնակցային զորքերի գլխավոր հրամանատարն էր պարտերազմի արևելյան ռազմաճակատում, մինդեռ Ավստրիայի արքայազն Շվարցենբերգը գերմանական թատերաբեմում դաշնակցային զորքերի գլխավոր հրամանատարն էր<ref name="ReferenceA">(Esposito & Elting, "Military History and Atlas of the Napoleonic wars."</ref>: Ալեքսանդրի համար սա երկրորդ ճակատամարտն էր իր գլխավորությամբ [[Աուստեռլիցի ճակատամարտ]]ից հետո, որը տեղի էր ունեցել մոտ տասը տարի առաջ [[Երրորդ դաշնության պատերազմ]]ի շրջանակում: Սկզբնական շրջանում հրամանատարի վերաբերյալ կային փոքր անհամաձայնություններ, սակայն հետագայում բոլոր անհամաձայնությունները շտկվեցին:
 
Ճակատամարտի պլանը նախագծեցին մարշալներ [[Պյոտր Միխայլովիչ Վոլկոնսկի|Արքայազն Վոլկոնսկի]]ն Ռուսաստանից, [[Յոհան Քրիստոֆեր Տոլլ]]ը Շվեդիայից, [[Կառլ Ֆրեդրիխ ֆոն դեմ Կնեսեբեխ]]ը և [[Գերհարդ ֆոն Շարնհորստ]]ը Պրուսիայից: Երբ նախագծվեց առաջին պլանը Շվարցենբերգը ներկայացրեց այն միապետներին: Այնուամենայնիվ Ռուսաստանի կայսր Ալեքսանդրը բողոքեց դրա անտեղինության մասին: Ըստ Շվարցենբերգի հիմնական պլանի, երկրորդական գրոհը պետ է տեղի ունենար Լայպցիգի և Լինֆենուի միջև գտնվող կամրջի վրա, իսկ գլխավոր գրոհը` Պլայսե գետի ուղղությամբ Մերվելդտի, Հեսսեն-Համբուգի և պրուսական զորքերի գլխավորությամբ: Ալեքսանդրը պնդեց, որ դա աղետալի մարտավարություն է, քանի որ թույլ չի տա կոալիցիոն բանակը լիովին շրջապատել Նապոլեոնին կամ առնվազն վճռական հաղթանակ տանել, ինչը հնարավորություն կտա Նապոլեոնին կենտրոնանալ թուլացած հատվածների վրա և հնարավորություն կնձեռի նրանց վերադարձնել Գերմանիայում ռազմավարական նախաձեռնությունը: Դեպքերի հետագա զարգացումները ապացուցեցին, որ Ցարը ճիշտ էր:
 
== Ճակատամարտ ==
==Ճակատամար==
 
=== Հոկտմեբերի 16 ===
Դաշնակիցները սկսեցին գրոհով, սակայն առաջխաղացումը չնչիներ էր և ստիպված էին նահանջել: Նապալեոնը չունենալով բավարար ուժեր, չկարողացավ կտրել դաշնակիցները գծերը, արդյունքում լուրջ փոփոխություն տեղի չունեցավ:
 
==== Դոլիցի գործողություն ====
[[Պատկեր:Battle of Leipzig by Zauerweid.jpg|thumb|275px|Լայպցիգի ճակատամարտ]]
 
Ավստրիական II կորպուսը [[Մաքսիմիլիան ֆոն Մերֆելդ]]ի հրամանատարությամբ շրժվեց Կոնեվիցից Գաուտցի ուղղությամբ և փորձեց գրոհել ֆրանսիացիների դիրքը: Այս ընթացքում Նապոլեոնը ժամանեց մարտի դաշտ Երիտասարդ գվարդիայի և շոսյորենրի հետ: Մերֆելդը տեսնելով, որ իր առաջխաղացումը կանգնեցվում ֆրանսիական գումարտակի կողմից դիմեց ավստրիական հրետանու օգնությանը: Ինքը Մերֆելտը գերի ընկավ ֆրանսիացիներին, երբ փորձում էր ճեղքել սաքսո-լեհական գիծը Պլեյսե գետի ուղղությամբ: Փոխելով գրոհի ուղղությունը` ավստրիացիները սկսեցին գրոհել Դոլիցի ուղղությամբ, անցնելով երկու կամուրջ և վերցրեցին մեկ տուն և ջրաղաց: 24-րդ դասակը երկու գրոհ կազմակերպեց փոքր լեհական գառնիզոնի վրա և վերցրեց դիրքը: Սաքսոնների և լեհերի հակագրոհի փորձը դուրս մղեց ավստրիացիներին դիրքերից և անզիջում պայքարը շարունակվեց մինչև ավստրիացիները գործի դրեցին ծանր հրետանին և լեհերին դուրս մղեցին դիրքերից: Լեհերը մեծ կորուստները կրեցին պաշտպանության ժմանական և հրկիզեցին ջրաղացը, որը նրանք պաշտպանում էին<ref name=autogenerated2>[http://www.napolun.com/mirror/napoleonistyka.atspace.com/Leipzig_battle.htm Battle of Leipzig 1813 : Battle of Nations : Napoleon : Schlacht : Bataille]</ref>:
 
==== Մարկլեբերգի գործողություն ====
[[Պատկեր:Leipzig Battle.svg|thumb|300px|հոկտեմբերի 16-ի գործողություններ]]
 
Գեներալ [[Ֆրիդրիխ ֆոն Կլեյստ|Կլեյստ]]ը, շարժվելով Պլայսեի երկայնքով, հարձակվեց մարշալներ [[Յուզեֆ Պոնյատովսկի|Պոնյատովսկիշու]] և [[Պիեռ Օժերու|Օժերու]]յի վրա Մարկլեբերգ գյուղի մոտ: Ավստրիացիները վերականգնեցին կամուրջը և գրավեցին դպրոցի շենքը և մեկ ֆերմա: Ֆրանսիացիները հակագրոհեցին` հետ մղելով ավստրիացիներին դպրոցից դեպի գետ: Ֆրանսիացիների գրոհը ֆերմայի վրա ավարտվեց մեծ կորուստներով ֆրանսիացիների և լեհերի կողմից: Ռուսական 14-րդ դիվիզիան սկսեց մի շարք շրջանցիկ գրոհներ, որը ստիպեց լեհերին հեռանալ Մարկլեբերգից: Մարշալ Պոնյատովսկին կանգնեցրեց նահանջը և ռուսների առաջխաղացումը: Պոնյատովսկին սկսեց հրետանիով և հեծելազորով ճնշել պրուսական 12-րդ բրիգադին, մինչև նրանց օգնության հասան ռուս հուսարները: Մարշալ Պոնյատովսկին վերանվաճեց Մարկլեբերգը, սակայն հետ մղվեց երկու պրուսական գումարտակների կողմից: Ավստրիացիները դրանից հետո դիրքավորվեցին Մարկլեբերգում և դուրս մղեցին լեհերին ու ֆրանսիացիներին տարածքից շրջանցիկ գրոհով<ref name=autogenerated2 />:
 
==== Վաչաուի գործողություն ====
Ռուսական II հետևակային կորպուսը պրուսական 9-րդ բրիգադի աջակցությամբ հարձակվեց Լայպցիգի մոտ գտնվող Վաչաու բնակավայրի ուղությամբ: Ռուսները առաջ անցան` չիմանալով, որ ֆրանսիացիները նրանց սպասում են: Ֆրանսիացիները անակնկալի բերեցին նրանց` խոցելով թևից: Պրուսացիները մտան Վաչաու` մտնելով փողոցային կռիվների մեջ: Ֆրանսիական հրետանին դուրս մղեց պրուսացիներին Վաչաուից և վերադարձրեցին գյուղը{{sfn|Chandler|1966|p=927}}<ref name=autogenerated2 /><ref>William Cathcart (first edition 1850) ''[https://books.google.am/books?id=aO4aAAAAYAAJ Commentaries on the War in Russia and Germany in 1812 and 1813]'', London: J. Murray. Reissue: Demi-Solde Press, {{ISBN|1-891717-14-6}}.</ref>:
 
==== Լիբերվոլկվիցի գործողություն ====
[[Պատկեր:Leontiy korennoj.jpg|thumb|left|Ֆրանսիացի զինվորները փրկում են ռուս զինվոր Լեոնտիյ Կորեննոյի կյանքը իր արիության համար:]]
 
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Ռուսաստանի ճակատամարտեր]]

Նավարկման ցանկ