«Մասնակից:Syuzi Eranyan/Ավազարկղ5»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 20. Տող 20.
Գվենդոլինին համաշխարհային հռչակ է բերել «Գահերի խաղը» սերիալում Բրիեննա Տարտի կերտած կերպարը։ 2011 թվականի հուլիսին, դերասանուհին անցել է այդ դերի քասթինգը, HBO ալիքի նկարահանած հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի համար<ref>{{cite web|url=http://www.hollywoodreporter.com/live-feed/game-thrones-gwendoline-christie-joins-209311|title='Game of Thrones': Gwendoline Christie Joins for Season 2|publisher=hollywoodreporter.com|lang=en|accessdate=2013-09-28}}</ref>։
Գվենդոլինին համաշխարհային հռչակ է բերել «Գահերի խաղը» սերիալում Բրիեննա Տարտի կերտած կերպարը։ 2011 թվականի հուլիսին, դերասանուհին անցել է այդ դերի քասթինգը, HBO ալիքի նկարահանած հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի համար<ref>{{cite web|url=http://www.hollywoodreporter.com/live-feed/game-thrones-gwendoline-christie-joins-209311|title='Game of Thrones': Gwendoline Christie Joins for Season 2|publisher=hollywoodreporter.com|lang=en|accessdate=2013-09-28}}</ref>։


Բրիեննա Տարտը շատ բարձրահասակ, մկանուտ, ուժեղ կին է, որը վարպետորեն տիրապետում է սրին և երազում է դառնալ ասպետ։ Գրքերի բազմաթիվ ընթերցողների և հեռուստասերիալին հետևողների շրջանում, այս հերոսուհին շատ և սիրվել բազմաթիվ երկրպագուների և երկրպագուհիների կողմից։ Հետաքրքիր է այն փաստը, որ ֆան—կայքերում «Սառույցի և կրակի երգը» սերիալի երկրորդ սեզոնի նկարահանումներից առաջ, քննարկվել է Գվենդոլին Քրիսթիի թեկնածությունը, որտեղ նրան համարում էին Տարտայի Կույսի դերի գլխավոր հավակնորդներից մեկը, ինչպես անվանում են Բրիեննան Ջորջ Մարտինի գրքերում։ Հարցազրույցներից մեկում Գվենդոլինը, ասել է․
Բրիեննա Տարտը շատ բարձրահասակ, մկանուտ, ուժեղ կին է, որը վարպետորեն տիրապետում է սրին և երազում է դառնալ ասպետ։ Գրքերի բազմաթիվ ընթերցողների և հեռուստասերիալին հետևողների շրջանում, այս հերոսուհին շատ է սիրվել բազմաթիվ երկրպագուների և երկրպագուհիների կողմից։ Հետաքրքիր է այն փաստը, որ ֆան–կայքերում «Սառույցի և կրակի երգը» սերիալի երկրորդ սեզոնի նկարահանումներից առաջ, քննարկվել է Գվենդոլին Քրիսթիի թեկնածությունը, որտեղ նրան համարում էին Տարտայի Կույսի դերի գլխավոր հավակնորդներից մեկը, ինչպես անվանում են Բրիեննան Ջորջ Մարտինի գրքերում։ Հարցազրույցներից մեկում Գվենդոլինը, ասել է․


Ինձ ասացին, որ ինտերնետում ինչ-որ բան են քննարկում իմ դերի համար, ես նայեցի և որոշեցի կարդալ գրքերը։ Երբ ես իմացա մանրամասներն այդ կերպարի և դերի մասին, ես վառվեցի այն մարմնավորելու ցանկությամբ։ Ես գրել եմ Twitter-ում, որ ես կցանկանայի ստանալ այդ դերը․․․ Նախկինում ես երբեք չեմ արել այդպես, բայց ես այնպես էի տարվել, որ սկսեցի դիտել սերիալի առաջին սեզոնը․․․ Ես շատ էի ցանկանում մասնակցել դրան: Ինձ լիովին կլանել էր այդ դերը</nowiki><ref>{{cite web|url=http://westeros.ru/2012/04/gwendoline-christie-interview/|title=Из гимнастки в рыцаря — Гвендолин Кристи о Бриенне|publisher=westeros.ru|accessdate=2013-09-28}}</ref>։
Ինձ ասացին, որ ինտերնետում ինչ-որ բան են քննարկում իմ դերի համար, ես նայեցի և որոշեցի կարդալ գրքերը։ Երբ ես իմացա մանրամասներն այդ կերպարի և դերի մասին, ես վառվեցի այն մարմնավորելու ցանկությամբ։ Ես գրել եմ Twitter-ում, որ ես կցանկանայի ստանալ այդ դերը․․․ Նախկինում ես երբեք չեմ արել այդպես, բայց ես այնպես էի տարվել, որ սկսեցի դիտել սերիալի առաջին սեզոնը․․․ Ես շատ էի ցանկանում մասնակցել դրան: Ինձ լիովին կլանել էր այդ դերը</nowiki><ref>{{cite web|url=http://westeros.ru/2012/04/gwendoline-christie-interview/|title=Из гимнастки в рыцаря — Гвендолин Кристи о Бриенне|publisher=westeros.ru|accessdate=2013-09-28}}</ref>։

21:00, 22 Հուլիսի 2019-ի տարբերակ

Գվենդոլին Ֆիլիպպա Քրիսթի (անգլ.՝ Gwendoline Christie,) անգլիացի դերասանուհի։ Նա առավել հայտնի է իր` ֆանտաստիկ–դրամա «Գահերի խաղը» (2012–2019) սերիալում կերտած ռազմիկ Բրիեննա Տարտի, «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում» (2015) և «Աստղային պատերազմներ,վերջին Ջեդին» (2017) Զորավար Ֆասմայի կերպարներով։

Վաղ կյանք

Գվենդոլին Ֆիլիպպա Քրիսթին ծնվել է Արևմտյան Սուսեքս նահանգի Ուերտինգ քաղաքում, մայրը և հայրը աշխատել են վաճառքի և մարքեթինգի մեջ։ Նա մեծացել է Հարավային Դաունսի մոտ գտնվող գյուղակում[1]։ Մանուկ հասակում զբաղվել է մարմնամարզությամբ, բայց ողնաշարի վնասվածքից հետո սկսել է զբաղվել դերասանությամբ[2]։ Մոտավորապես 2002 թվականին աշխատել է Բրայթոն [3] քաղաքի Բուտիկներից մեկում։

2005 թվականին նա ավարտել է Լոնդոնի դրամատիկական կենտրոնը։ Քրիսթիին ասել են․ «Դու հավանաբար երբեք չես աշխատի, որովհետև դու չես տեսնում այն, ինչը տեսնում է դերասանների մեծամասնությունը», նրա բարձրահասակ կազմվածքի շնորհիվ, նրան նաև ասել են ․ «Դե, հաջողություն ձեզ», նրա գործակալի հայտարարությունից հետո, նա ցանկություն է հայտնել աշխատել էկրանի առջև։ «Օրլանդո» ֆիլմում, Թիլդա Սվինթոնի դերի մարմնավորումից ներշնչված, նա որոշել է շարունակել այդ նպատակի իրագործումը։ 2017 թվականին տված հարցազրույցում, նա մեջբերել է թե ինչ էր մտածում․ «Դե, նա ֆիլմում է, նա տարաշխարհիկ է, և միանշանակ դուրս տարածությունից։ ․․․Ես հասկացա, որ գուցե ինձ համար նույնպես տեղ կա»[4][5][6]։

Կարիերա

2002 թվականին, Քրիսթին գրավել է լուսանկարիչ Փոլլ Բորլանդի ուշադրութունը, ով 2002–2008 թվականներին, Քրիսթիին դարձրել է «Bunny» վերնագրով լուսանկարների շարքի գրառման նյութը։ Ըստ Քրիսթիի, նա հետո զգացել է, որ իր գրեթե մերկ լուսանկարները, օգնել են իրեն հաշտվել իր մարմնի հետ, և մարտահրավեր նետել կանացիության պատկերացումներին։ Այնուամենայնիվ, նա ավելի ուշ ասել է, որ ցնցվել է in retrospect that she had agreed to them։

Քրիսթիի դրամատիկական դպրոցի ուսուցիչը եղել է դերասան և հեղինակ Սիմոն Կելլոուն։ Նրա թատերական կարիերան ներառում է Շեքսպիրի «Ցիմբելին» պիեսում՝ Թոմ Հիդելսթոնի դիմաց, թագուհու կերպարի մարմնավորումը։

2007 թվականին Նաֆան Մելլորսի կողմից գրված և նկարահանված «Ժամանակը բժիշկ է» կարճամետրաժ ֆիլմը դարձել է Քրիսթիի դեբյուտային աշխատանքը։ Հետագա տարիներին, նա շարունակում է հայտնվել «Բրիտանիայի յոթ դարերը» սերիալում և «Մեր տունը» սերիալի առաջին չորս փորձնական կարճամետրաժ ֆիլմերում, որոնք թողարկվել են 2010 և 2011 թվականների միջև։ Նա նաև ներգրավված է եղել «Մեր տունը» սերիալի երկրորդական դերերում։

Գահերի խաղը

Գվենդոլինին համաշխարհային հռչակ է բերել «Գահերի խաղը» սերիալում Բրիեննա Տարտի կերտած կերպարը։ 2011 թվականի հուլիսին, դերասանուհին անցել է այդ դերի քասթինգը, HBO ալիքի նկարահանած հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի համար[7]։

Բրիեննա Տարտը շատ բարձրահասակ, մկանուտ, ուժեղ կին է, որը վարպետորեն տիրապետում է սրին և երազում է դառնալ ասպետ։ Գրքերի բազմաթիվ ընթերցողների և հեռուստասերիալին հետևողների շրջանում, այս հերոսուհին շատ է սիրվել բազմաթիվ երկրպագուների և երկրպագուհիների կողմից։ Հետաքրքիր է այն փաստը, որ ֆան–կայքերում «Սառույցի և կրակի երգը» սերիալի երկրորդ սեզոնի նկարահանումներից առաջ, քննարկվել է Գվենդոլին Քրիսթիի թեկնածությունը, որտեղ նրան համարում էին Տարտայի Կույսի դերի գլխավոր հավակնորդներից մեկը, ինչպես անվանում են Բրիեննան Ջորջ Մարտինի գրքերում։ Հարցազրույցներից մեկում Գվենդոլինը, ասել է․

Ինձ ասացին, որ ինտերնետում ինչ-որ բան են քննարկում իմ դերի համար, ես նայեցի և որոշեցի կարդալ գրքերը։ Երբ ես իմացա մանրամասներն այդ կերպարի և դերի մասին, ես վառվեցի այն մարմնավորելու ցանկությամբ։ Ես գրել եմ Twitter-ում, որ ես կցանկանայի ստանալ այդ դերը․․․ Նախկինում ես երբեք չեմ արել այդպես, բայց ես այնպես էի տարվել, որ սկսեցի դիտել սերիալի առաջին սեզոնը․․․ Ես շատ էի ցանկանում մասնակցել դրան: Ինձ լիովին կլանել էր այդ դերը</nowiki>[8]։

Հետաքրքիր փաստեր

Գվենդոլին Քրիսթին ունի 191 սանտիմետր բոյ։

Ես բավականին բարձրահասակ եմ, մոտավերապես 191 սանտիմետր։ Ես հաճախ եմ հանդիպում կանանց փողոցներում, որոնց հասակը մոտ 178 սանտիմետր է, և նրանք մոտենում են ինձ և ասում. «Որքան հաճելի է հանդիպել մի կնոջ, ով ինձանից ավելի բարձրահասակ է: Ես միշտ ինձ հսկա եմ զգում» [9]։

Ֆիլմագրություն

Տարի Վերնագիր Դեր Ռեժիսսոր Նշումներ
2009 «Դոկտոր Փարնասոսի երևակայությունը» Նորաձև գնորդ 2 Թերրի Գիլլիամ
2013 «Զրոյի թեորեմը» Կին առևտրականը
2015 «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2» Հրամանատար Լայմ Ֆրենսիս Լոուրենս
«Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում» Կապիտան Ֆազմա Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս
2016 «Բացարձակապես առասպելական» Ինքն իրեն Մանդի Ֆլետչեր
2017 «Աստղային պաերազմներ: Վերջին Ջեդին» Կապիտան Ֆազմա Ռայան Ջոնսոն
2018 «Ամենամութ հիշողությունները» Տիկին Ջեյնը Ջենիֆեր Յու Նելսոն
«Հյուսվածքում» Գվեն Պիտեր Ստրիկլենդ
«Ողջույն Մարվեն» Աննա Ռոբերտ Զեմեկիս
TBA «Դեյվիդ Կոպպերֆիլդի կյանքը» Ջեյն Մուրդսթոն Արմանդո Իաննուչչի Հետարտադրություն
«Ընկերը» Թերեզա Գաբրիելա Cowperthwaite Հետարտադրություն

Հեռուստատեսություն

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2010 «Բրիտանիայի յոթ դարերը» Օպերատոր Հեռուստատեսային կարճամետրաժ ֆիլմ
2012–2019 «Գահերի խաղը» Բրիեննա Տարտ 42 episodes
«Պետության հերոս» մրցանակ [10]
Առաջադրված– «Սատուրն մրցանակ հեռուստատեսության լավագույն կին դերասանուհու համար» (2013)
Առաջադրված– «Կինոդերասանների Գիլդիայի մրցանակը դրամատիկական սերիալում անսամբլի բացառիկ կատարման համար» (2013–15, 2017)
2012–2013 «Վիզարդս vs այլմոլորակայիններ» Լեքսի Այլմոլորակայինների 26 դրվագ
2017 «Լճի վերևում» Միրանդա Հիլմարսոն Miranda Hilmarson 6 դրվագ
2018 «Աստղային պատերազմներ դիմադրություն» Կախիտան Ֆազմա (ձայն) 3 դրվագ

Թատրոն

Տարի Վերնագր Դեր Նշումներ
2006 «Pravda» Սինդի Թատերական Փառատոն Չիչեստեր Քաղաքում
«Միրանդոլինա» Օրտենսիա Royal Exchange, Մանչեսթեր
2007 «Ցիմբելին» Թագուհի Բարբիքանի թատրոն
2009 «Նաթանիել Մելլորս» Սիր Բոս Լոնդոնի թատրոն
«Դավիթ Սավեր» Սուսաննա Դանջերֆիելդ Լիդս Գրանդ թատոն
«Նախաճաշ Թիֆանիի մոտ» Մագ Վիլդվուդ Ռոյալ Հայմարկետի թատրոն, Լոնդոն
2010 «Դոկտոր Ֆաուստ» Լյուսիֆեր Royal Exchange, Մանչեսթեր
2019 «Միջամառային գիշերվա երազ» Տիտանիա Կամուրջ թատրոն

Վիդեո խաղեր

Տարի Վերնագր Դեր Նշումներ
2016 «Լեգո աստղային պատերազմներ։ Ուժի արթնացում» Կապիտան Ֆազմա [11]
2017 Աստղային պատերազմներ ճակատամարտ II (2017 վիդեո խաղեր)

Կարճամետրաժ ֆիլմեր

Տարի Վերնագիր Դեր Ռեժիսոր Նշումներ
2007 «Ժամանակը բժիշկ է» The Tape Նաթանիել Մելլորս Կարճամետրաժ ֆիլմ
2010 «Մեր տունը», Դրվագ 1: 'Խաղեր' «Տիկնիկ» Նաթանիել Մելլորս Կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսերի օգնական, և քասթինգի, Տարազ, Թատերական գույք, և դիմահարդարում համար պատասխանատու
«Մեր տունը», դրվագ 4: 'Ներքին խնդիրներ' «Տիկնիկ» Նաթանիել Մելլորս Կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսերի օգնական և քասթինգի, տարազի, թատերական գույքի, և դիմահարդարման համար պատասխանատու
2011 «Մեր տունը», Դրվագ 2 «Տիկնիկ» Նաթանիել Մելլորս Կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսերի օգնական և քասթինգի, տարազի, թատերական գույքի, և դիմահարդարման համար պատասխանատու
«Մեր տունը», Դրվագ: 'Հիմարության բուժում' «Տիկնիկ» Նաթանիել Մելլորս Կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսերի օգնական և քասթինգի համար պատասխանատու
2016 Հագուստը Կինը Բարնաբի Ռոպեր Կարճամետրաժ ֆիլմ


Արտաքին հղումներ

  1. «Game of Thrones: Gwendoline Christie Interview». 11 April 2012. Վերցված է 12 April 2012-ին.
  2. Lashր, Jolie (17 April 2012). «'Game of Thrones' – Gwendoline Christie Talks Digging Deep To Play Brienne». Access Hollywood. Վերցված է 17 April 2012-ին.
  3. Walker, Esther (29 June 2008). «How We Met: Gwendoline Christie & Polly Borland». The Independent. Վերցված է 8 July 2011-ին.
  4. «Top of the Lake: China Girl's Gwendoline Christie tells how she was inspired by Tilda Swinton». news.com.au. August 20, 2017. Վերցված է March 5, 2018-ին.
  5. «She Slays!». Vogue. April 9, 2015. Վերցված է March 5, 2018-ին.
  6. «Game of Thrones star Gwendoline Christie owes it to Tilda Swinton». The Sunday Post. August 27, 2017. Վերցված է 17 April 2012-ին.
  7. «'Game of Thrones': Gwendoline Christie Joins for Season 2» (անգլերեն). hollywoodreporter.com. Վերցված է 2013-09-28-ին.
  8. «Из гимнастки в рыцаря — Гвендолин Кристи о Бриенне». westeros.ru. Վերցված է 2013-09-28-ին.
  9. ««Игры престолов»: Гвендолин Кристи о работе над ролью Бриенны Тарт». rollingstone.ru. Վերցված է 2013-09-28-ին.
  10. «Empire Hero Award». Empire. Bauer Consumer Media. 2015. Վերցված է 1 April 2015-ին.
  11. McGillan, Graeme (4 May 2016). «'Lego Star Wars: The Force Awakens' Writer Talks New Mythology and Celebrity Voices». The Hollywood Reporter. Վերցված է 9 December 2016-ին.