«Գագիկ Ա»–ի խմբագրումների տարբերություն
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Գագիկ Ա. (արեւմտահայերէն)}} |
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը |
||
Տող 25. | Տող 25. | ||
== Գահակալությունը == |
== Գահակալությունը == |
||
Հաջորդել է եղբորը՝ [[Սմբատ Բ]]–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ [[Բագրատունյաց Հայաստան]]ը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է [[Բագրատունիներ]]ի թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և [[Դվին]]ը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել [[Տայք]]ի [[Դավիթ Կյուրոպաղատ]]ի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին [[Ատրպատական]]ի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել [[Ծաղկոտն]] գավառը։ Գագիկ Ա–ի, [[Կարս]]ի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ [[998|998 թ]] |
Հաջորդել է եղբորը՝ [[Սմբատ Բ]]–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ [[Բագրատունյաց Հայաստան]]ը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է [[Բագրատունիներ]]ի թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և [[Դվին]]ը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել [[Տայք]]ի [[Դավիթ Կյուրոպաղատ]]ի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին [[Ատրպատական]]ի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել [[Ծաղկոտն]] գավառը։ Գագիկ Ա–ի, [[Կարս]]ի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ [[998|998 թ]]վականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու [[Գանձակ]]ի ամիրա Փադլունի զորքերը։ |
||
[[1000]] թվականին, երբ [[Տայք]]ի գրավումից հետո բյուզանդական կայսր [[Վասիլ II]]–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, [[Կարս]]ի և [[Սյունիք]]ի թագավորները։ [[1001 թվական]]ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք [[Բագրատունյաց Հայաստան]]ի թագավորության սահմանները տարածվել են [[Կուր]] գետից մինչև [[Ապահունիք]], [[Շամքոր]]ից մինչև [[Վաղարշակերտ]]։ |
[[1000]] թվականին, երբ [[Տայք]]ի գրավումից հետո բյուզանդական կայսր [[Վասիլ II]]–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, [[Կարս]]ի և [[Սյունիք]]ի թագավորները։ [[1001 թվական]]ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք [[Բագրատունյաց Հայաստան]]ի թագավորության սահմանները տարածվել են [[Կուր]] գետից մինչև [[Ապահունիք]], [[Շամքոր]]ից մինչև [[Վաղարշակերտ]]։ |
||
Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև [[Վասպուրական]] |
Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև [[Վասպուրական]]ի [[Ծաղկոտն]] և [[Կոգովիտ]] գավառները: |
||
== Տնտեսություն == |
== Տնտեսություն == |
||
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են [[Անի]]ն, [[Դվին]]ը, [[Կարս]]ը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ [[Պահլավունիներ]] |
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են [[Անի]]ն, [[Դվին]]ը, [[Կարս]]ը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ [[Պահլավունիներ]]ի: Նրանց ջանքերի արդյունքն են [[Բջնի]]ն, [[Ամբերդ (ամրոց)|Ամբերդ]]ը, [[Մարմաշեն (Շիրակի մարզ)|Մարմաշեն]]ը: |
||
== Գագիկ Ա-ի արձանը == |
== Գագիկ Ա-ի արձանը == |
23:20, 20 Հուլիսի 2019-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)
Գագիկ Ա | |
---|---|
Շահնշահ հայոց, վրաց և աղվանից | |
Գագիկ Ա-ի արձանը գտնված Անիում | |
Իշխանություն | 990 – 1020 |
Թագադրում | 990 |
Լրիվ անուն | Գագիկ Ա Բագրատունի |
Տիտղոսներ | Բագրատունյաց Հայաստանի թագավոր |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | 1020 |
Անի | |
Ազգություն | Հայ |
Նախորդ | Սմբատ Բ Տիեզերակալ |
Սմբատ Բ Տիեզերակալ | |
Հաջորդող | Հովհաննես-Սմբատ Աշոտ Դ |
Ուղեկից | Կատրանիդե |
Հետնորդ | Հովհաննես-Սմբատ |
Տոհմ | Բագրատունիներ |
գերիշխան | |
Հայր | Աշոտ Ողորմած |
Մայր | Խոսրովանույշ |
Երեխաներ | Խուշուշ Բագրատունի, Հովհաննես-Սմբատ, Աշոտ, Աբաս |
Հավատք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Գագիկ Ա (ծն. թվ. անհայտ - 1020), Հայոց արքա (990-1020), Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու երկրորդ որդին, Հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի կրտսեր, իսկ Լոռիի արքա Գուրգեն Ա Բագրատունու ավագ եղբայրը: Սերվում էր Բագրատունիների թագավորական հարստությունից։
Գահակալությունը
Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998 թվականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։
1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։
Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:
Տնտեսություն
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների: Նրանց ջանքերի արդյունքն են Բջնին, Ամբերդը, Մարմաշենը:
Գագիկ Ա-ի արձանը
Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։
Նրա կնոջ՝ Կատրամիդեի հովանավորությամբ 1001 թվականին կառուցվել է Անիի Կաթողիկե եկեղեցին: Ճարտարապետը Տրդատն էր:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|