«Անժելյուս (նկար)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 3. Տող 3.


== Պատմություն ==
== Պատմություն ==
«Անժելյուս» ստեղծագործությունը պատվիրել է [[Ամերիկացիներ|ամերիկացի]] նկարիչ Թոմաս Էփլթոնը, ով հիացել էր Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող «<nowiki/>[[Հասկեր հավաքողները]]<nowiki/>» կտավով:
«Անժելյուս» ստեղծագործությունը պատվիրել է [[Ամերիկացիներ|ամերիկացի]] նկարիչ Թոմաս Էփլթոնը, ով հիացել էր Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող «[[Հասկեր հավաքողները]]» կտավով:


Աշխատանքն իր անվանումը ստացել է կաթոլիկ «Angelus Domini» աղոթքի առաջին բառից, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Աստծո հրեշտակ»: Այս աղթքը [[Կաթոլիկություն|կաթոլիկ]] հավատացյալները արտասանում են օրական երեք անգամ: Էփլթոնը անհայտ հանգամանքներում չի գնում նկարը, չնայած, որ պատվիրատուն նա էր: Երկու տարի նկարի ստեղծումից հետո Միլլեն նկարը հանում է վաճառքի: [[1860]] թվականի վերջերին «Անժելյուս» ստեղծագործությունը վաճառվեց, որի համար վճարեցին ընդամենը հազար [[Ֆրանսիական ֆրանկ|ֆրանկ]] գումար:
Աշխատանքն իր անվանումը ստացել է կաթոլիկ «Angelus Domini» աղոթքի առաջին բառից, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Աստծո հրեշտակ»: Այս աղթքը [[Կաթոլիկություն|կաթոլիկ]] հավատացյալները արտասանում են օրական երեք անգամ: Էփլթոնը անհայտ հանգամանքներում չի գնում նկարը, չնայած, որ պատվիրատուն նա էր: Երկու տարի նկարի ստեղծումից հետո Միլլեն նկարը հանում է վաճառքի: [[1860]] թվականի վերջերին «Անժելյուս» ստեղծագործությունը վաճառվեց, որի համար վճարեցին ընդամենը հազար [[Ֆրանսիական ֆրանկ|ֆրանկ]] գումար:

22:43, 20 Հուլիսի 2019-ի տարբերակ

Անժելյուս
տեսակգեղանկար
նկարիչԺան Ֆրանսուա Միլլե
տարի1858[1]
բարձրություն55,5 սանտիմետր
լայնություն66 սանտիմետր
ստեղծման երկիր Ֆրանսիա
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերՕրսե թանգարան, John Waterloo Wilson?[2], Eugène Secrétan?[3][4] և Alfred Chauchard?
պատվիրատուThomas Gold Appleton?
մակագրությունmillet
կայք
Ծանոթագրություններ
 L'Angélus by Jean-François Millet Վիքիպահեստում

«Անժելյուս» (ֆր.՝ L’Angélus), ֆրանսիացի գեղանկարիչ, բարբիզոնյան դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող նկարներից: Յուղաներկով կտավը ստեղծվել է 1857-ից 1859 թվականներն ընկած ժամանակահատվածում: Այսօր «Անժելյուս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Օրսե թանգարանում[6]:

Պատմություն

«Անժելյուս» ստեղծագործությունը պատվիրել է ամերիկացի նկարիչ Թոմաս Էփլթոնը, ով հիացել էր Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող «Հասկեր հավաքողները» կտավով:

Աշխատանքն իր անվանումը ստացել է կաթոլիկ «Angelus Domini» աղոթքի առաջին բառից, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Աստծո հրեշտակ»: Այս աղթքը կաթոլիկ հավատացյալները արտասանում են օրական երեք անգամ: Էփլթոնը անհայտ հանգամանքներում չի գնում նկարը, չնայած, որ պատվիրատուն նա էր: Երկու տարի նկարի ստեղծումից հետո Միլլեն նկարը հանում է վաճառքի: 1860 թվականի վերջերին «Անժելյուս» ստեղծագործությունը վաճառվեց, որի համար վճարեցին ընդամենը հազար ֆրանկ գումար:

Նկարագիր

Ժան Ֆրանսուա Միլլեն «Անժելյուս» ստեղծագործության մեջ պատկերել է գյուղացու և նրա կնոջը՝ մայրամուտի պահին: Նրանք կանգնած դիրքով են պատկերված: Գլուխները խոնարհած են, քանի որ հորիզոնում պատկերված Շալի եկեղեցու զանգակատնից լսում են զանգերի ղողանջը. նրանք աղոթում են երեկոյան աղոթքը: Ոտքերի մոտ կարտոֆիլի զամբյուղ է զետեղված: Նկարի պարզությունն ու բարեպաշտական մթնոլորտը հիացրել են հանդիսատեսին: Շուտով գրեթե ամեն մի ֆրանսիացու տանը հայտնվեց այս կտավի վերատպությունը: 1889 թվականին, երբ «Անժելյուս» ստեղծագործությունը կրկին հանվեց վաճառքի, դրան տիրելու համար պայքարեցին ամերիկյան առևտրային կոնսորցիումն ու ֆրանսիացի մեկենաս Անտուան Պրուստը, ով կտավը ցանկանում էր նվիրել Լուվրին: Արդյունքում, կտավը գնեց ամերիկյան կողմը, և Միլլեին վճարեցին այդ ժամանակների համար ռեկորդային գումար՝ 580 000 ֆրանկ: Նկարը պատրաստում են օվկիանոսային ճամփորդության: Սակայն մի քանի շաբաթ անց Լուվրին նվիրված ամսագրի հրատարակչին՝ Ալֆրեդ Շոշարուին հաջողվում է համոզել և վերագնել կտավը 800 000 ֆրանկով: Հասարակությունը այս արարքը որակեց որպես ազգասիրական ժեստ՝ իսկական քաղաքացուն հարիր: Համաձայն մեկենասի կտակի` «Անժելյուս» ստեղծագործությունը պիտի Լուվրում մնա մինչև 1909 թվականը: Այսօր Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող նկարը զարդարում է փարիզյան Օրսե թանգարանի սրահներից մեկը:

Հետազոտություններ

«Անժելյուս» ստեղծագործության մեծ սիրահարն էր իսպանացի նկարիչ, սյուրռեալիզմի վարպես Սալվադոր Դալին[7]: Վերջինիս սովորած դպրոցի դասասենյակի պատին փակցրած էր Միլլեի հենց այս ստեղծագործությունը: Նա այնքան է տարվում այս նկարով, որ սեփական կտավն է ստեղծում՝ սյուրռեալիզմի ոճով: Դալիին հատկապես հետաքրքրում էր աղոթող գյուղացիների չափազանց մեծ թախիծը: Նա դիմեց Լուվրի ղեկավարությանը և խնդրեց, որպեսզի կտավի ռենտգեն հետազոտություն անցկացնեն: Նրա խնդրանքը չմերժեցին: Ռենտգեն հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ամուսնական զույգը կարտոֆիլի բերքի համար չի աղոթում, այլ փոքր երեխայի թաղման համար, որը նկարված էր կարտոֆիլի զամբյուղի փոխարեն: Այսպիսով, նկարում պատկերված գյուղացիների անասելի տրտմության պատճառը բացահայտվեց:

Գրականություն

  • Dario Durbé, Anna M. Damigella: Corot und die Schule von Barbizon. Pawlak, Herrsching 1988, ISBN 3-88199-430-0
  • André Ferigier: Jean-François Millet. Die Entdeckung des 19. Jahrhunderts. Skira-Klett-Cotta, Stuttgart 1979, ISBN 3-88447-047-7
  • Ingrid Hessler: Jean-François Millet. Landschaftsdarstellung als Medium individueller Religiosität. Dissertation, Universität München 1983
  • Estelle M. Hurll: Jean François Millet. A Collection of Fifteen Pictures and a Portrait of the Painter, with Introduction and Interpretation, New Bedford, MA, 1900. [Mögliche Neuauflage:] ISBN 1-4142-4081-3
  • Lucien Lepoittevin: Jean François Millet − Au-delà de l´Angélus. Editions de Monza. Paris 2002, ISBN 978-2-908071-93-1
  • Lucien Lepoittevin: Jean François Millet — Images et Symboles. Éditions ISOÈTE Cherbourg 1990, ISBN 2-905385-32-4
  • Alexandra R. Murphy (Hrsg.): Jean-François Millet, drawn into the light. Museum of Fine Arts, Boston, Mass. 1999, ISBN 0-87846-237-6
  • Alfred Sensier: La vie et l'œuvre de Jean-François Millet. Editions des Champs, Bricqueboscq 2005, ISBN 2-910138-17-8 (neue Auflage des Werks von 1881)
  • Andrea Meyer: Deutschland und Millet. Deutscher Kunstverlag, Berlin und München 2009. ISBN 978-3-422-06855-1

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելյուս (նկար)» հոդվածին։