«Գուրգեն (Բաղդասար Մալյան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 26. Տող 26.
== Գրականություն ==
== Գրականություն ==
* [[Միքայել Վարանդյան|Միքայէլ Վարանդեան]], [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|Հ. Յ. Դաշնակցութեան]] պատմութիւն, [[Երևան]], 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
* [[Միքայել Վարանդյան|Միքայէլ Վարանդեան]], [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|Հ. Յ. Դաշնակցութեան]] պատմութիւն, [[Երևան]], 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
* [[Կարո Սասունի|Կարօ Սասունի]] «Պատմութիւն [[Տարօն]]<nowiki/>ի աշխարհի», [[Պէյրութ]], 1957, 1252 էջ:
* [[Կարո Սասունի|Կարօ Սասունի]] «Պատմութիւն [[Տարօն]]ի աշխարհի», [[Պէյրութ]], 1957, 1252 էջ:
* Բդէեան Սարգիս և Միսաք «Հարազատ պատմութիւն [[Տարօն]]<nowiki/>ոյ», խմբ. Աղան Տարօնեցի, [[Գահիրէ]], 1962, 676 էջ:
* Բդէեան Սարգիս և Միսաք «Հարազատ պատմութիւն [[Տարօն]]ոյ», խմբ. Աղան Տարօնեցի, [[Գահիրէ]], 1962, 676 էջ:
* [[Լեւոն Չորմիսեան|Չորմիսեան Լեւոն]], «Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան», Բ. հատ. (1878–1908 թթ.), Պէյրութ, 1974, 572 էջ:
* [[Լեւոն Չորմիսեան|Չորմիսեան Լեւոն]], «Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան», Բ. հատ. (1878–1908 թթ.), Պէյրութ, 1974, 572 էջ:
* [[Ռուբէն Տէր Մինասեան|Ռուբէն]] «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Բ. հատ., [[Թեհրան]], 1982, 326 էջ:
* [[Ռուբէն Տէր Մինասեան|Ռուբէն]] «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Բ. հատ., [[Թեհրան]], 1982, 326 էջ:
* Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Գ. հատ., Թեհրան, 1982, 373 էջ:
* Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Գ. հատ., Թեհրան, 1982, 373 էջ:
* [[Հայկական հարց հանրագիտարան]], [[Երևան]], 1996, էջ 108:
* [[Հայկական հարց հանրագիտարան]], [[Երևան]], 1996, էջ 108:
* [[Աշոտ Ներսիսյան (պատմաբան)|Աշոտ Ներսիսյան]] «Ազգային–ազատագրական պայքարը [[Տարոն (գավառ)|Տարոն]]<nowiki/>ում 1894–1908 թթ.», Երևան, 1999, 132 էջ:
* [[Աշոտ Ներսիսյան (պատմաբան)|Աշոտ Ներսիսյան]] «Ազգային–ազատագրական պայքարը [[Տարոն (գավառ)|Տարոն]]ում 1894–1908 թթ.», Երևան, 1999, 132 էջ:
* [[Համլետ Գևորգյան (պատմաբան)|Գևորգյան Համլետ]] «Էջեր հայոց ազատամարտի», Երևան, 2005, 299 էջ, 2-րդ հրտ., [[Երևան]], 2010, 363 էջ:
* [[Համլետ Գևորգյան (պատմաբան)|Գևորգյան Համլետ]] «Էջեր հայոց ազատամարտի», Երևան, 2005, 299 էջ, 2-րդ հրտ., [[Երևան]], 2010, 363 էջ:



21:42, 20 Հուլիսի 2019-ի տարբերակ

Գուրգեն
Ծնվել է1873
ԾննդավայրՎերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1899 թվականի ապրիլի 24
Մահվան վայրՕսմանյան կայսրություն, Մշո դաշտ, գյուղ Ցրոնք
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մայրենի լեզուհայերեն, ռուսերեն
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունռազմական գործիչ
Գործունեությունազատագրական պայքար
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն

Գուրգեն, իրական անուն՝ Բաղդասար Մալյան (1873 թվական, Վերին Ագուլիս (Գողթան գավառում) - 1899 թվականի ապրիլի 24, գյուղ Ցրոնք (Մշո գավառում), հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ, ֆիդայի։

Կենսագրություն

Գուրգենը (Բաղդասար Մալյան) ծնվել է 1873 թվականին Գողթն գավառի Վերին Ագուլիս քաղաքում: Կրթությունը ստացել է Վերին Ագուլիսի քաղաքային դպրոցում: 1894-1895 թվականներին ծառայել է ռուսական բանակի Նոր Բայազետի զորագնդում: 1895 թվականին, լքելով պարտադիր զինվորական ծառայությունը, գալիս է Թավրիզ և զինվորագրվում ՀՅԴ Ատրպատականի «Վրեժ» Կենտրոնական կոմիտեին: 1896 թվականի սեպտեմբերին Գուրգենը Բուլղարացի Պետոյի (Պետրոս Սերեմջյան) մարտախմբի կազմում մեկնում է Վան, մասնակցում Վանի «պըզտիկ» կռիվներին: Գուրգենն այնուհետև, ճանապարհին կռիվներ մղելով, 1896 թվականի վերջին անցնում է Սալմաստ, որտեղ որոշ ժամանակ աշխատում է որպես խոհարար:

1897 թվականի գարնանը Գուրգենը ՀՅԴ «Վրեժ» Կենտրոնական կոմիտեի հանձնարարությամբ մեկնում է Կովկաս և մի քանի ամիս անց վերադառնում՝ իր հետ Սալմաստ բերելով զենքով և ռազմամթերքով բեռնավորված կամավորների նոր խումբ: Գուրգենը Սալմաստում զբաղվում է Խանասորի արշավանքին նախապատրաստվող կամավորների մի մասի զինավարժությամբ և խոհարարությամբ:

Այդ ժամանակ Խանասորի արշավանքին զուգահեռ պատրաստվում էր երկու խումբ ուղարկել Երկիր: 1897 թվականի հունիսի 18-ին գիշերվա ժամը 12:00-ից հետո Վազգենի (Տիգրան Տերոյան) և Գուրգենի առաջնորդած 40 հոգուց բաղկացած խումբը, դուրս գալով Սալմաստի շրջանի Փայաջուկ գյուղից, Խոյի ուղղությամբ շարժվում է դեպի սուրբ Թադեոս առաքյալի վանք: Ճանապարհին՝ Բերկրիում և Սպահան լճի մոտ խումբը կռվի է բռնվում քրդական անկանոն զորքերի և աշիրեթների հետ, բայց կարողանում է անկորուստ դուրս գալ կռվից և, շարունակելով իր ճանապարհը, հասնել Վան:

Շուտով Գուրգենը, բաժանվելով Վազգենի խմբից, 10 հայդուկներով մեկնում է Խլաթ և միանում Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան) խմբին: Գուրգենը Խլաթի շրջանում զարկ է տալիս ՀՅԴ կոմիտեներ և ենթակոմիտեներ կազմակերպելու և ընդհանուր ապստամբության կազմակերպման գործին:

1897 թվականի դեկտեմբերին Գուրգենի նախաձեռնությամբ Բիթլիսում կազմակերպվում և իրագործվում է թուրքական հայատյաց պաշտոնյա Հիլմի բեկի ահաբեկումը: Այս դեպքից շատ չանցած՝ 1897 թ. վերջին Գուրգենն ու Սերոբը Խլաթից անցնում են Տարոն ու Սասուն:

Սասունում հանգրվանելու առաջին իսկ օրից Գուրգենը կապեր է հաստատում Տարոնում գործող ՀՅԴ Դուրան – Բարձրավանդակի (Մուշ - Սասուն) Կենտրոնական կոմիտեի անդամների՝ Հրայր – Դժոխքի, Վարդան վարդապետի, Տատրակի (Գեղամ Տեր-Կարապետյան) հետ, նամակագրություն պահպանում Մշո բանտում գտնվող Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովիանյան) հետ:

Գուրգենի նախաձեռնությամբ հաջողվում է ՀՅԴ կոմիտեներ ստեղծել նաև Բիթլիսում և Բիթլիսի շրջանի հայաբնակ գյուղերում: Բիթլիսի հեղափոխական կազմակերպությունների աշխատանքն առավել միասնական և արդյունավետ կազմակերպելու նպատակով Գուրգենը հիմնում է ՀՅԴ Սալնո ձորի կենտրոնական կոմիտեությունը, որն ներառում էր Խլաթի և Բիթլիսի շրջանները:

1898 թվականին կայացած ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովը Գուրգենին ընտրում է ՀՅԴ Դուրան – Բարձրավանդակի կենտրոնական կոմիտեի անդամ, որով նրա գործունեությունն ավելի է ընդլայնվում: Այժմ նրա պարտականությունների մեջ էր մտնում նաև ՀՅԴ մի քանի կենտրոնական կոմիտեների գործունեության համադրումը:

1899 թվականի գարունը բացվելուն պես Գուրգենը մի փոքրիկ խմբով Սասունից իջնում է Բիթլիս և Մուշ՝ կազմակերպական գործերն ավելի խորացնելու և ընդլայնելու նպատակով: Չնայած Սև-քարեցի Սաքոյի և Աղբյուր Սերոբի դեմ լինելուն՝ Գուրգենը որոշում է Սասուն սպիտակ վառոդ փոխադրելու համար 1-2 օրով իջևանել Մշո դաշտի Ցրոնք գյուղում: Մատնության հետևանքով 1899 թվականի ապրիլի 24-ին Գուրգենն իր 7 հայդուկներով Ցրոնք գյուղի մարագներում պաշարվում է թուրքական զորքերի կողմից, որոնք շուտով հրդեհում են մարագը: Տեղի ունեցած անհավասար կռվում իր 7 հայդուկների հետ զոհվում է նաև Գուրգենը: Իսկ թշնամու զոհերի թիվը կազմում է 23 հոգի:

Թուրքերը կտրում են Գուրգենի գլուխը, իսկ հայդուկների մարմինները սայլերի վրա փոխադրում են Մուշ և հանձնում Մուշի հայոց հոգևոր առաջնորդ Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանին: Վերջինս հայ ֆիդայիների մարմիններն ամփոփել է տալիս Մուշի սուրբ Մարինե թաղամասի Կողի հայկական գերեզմանատանը:

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։