«Մեն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-եւ +և)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-եւ +և))
Անտառները զբաղեցնում են Մեն նահանգի 84 %-ը։ Այս ցուցանիշը չունի հավասարը ԱՄՆ մյուս նահանգների հետ համեմատած: Ամենատարածված ծառերն են` փշատերև ծառերը, կարմիր և սպիտակ եղևնին, մայրի, մոլեխինդին և սպիտակ սոճին: Հյուսիսային և հյուսիսարևելյան մասում աճում են [[եղևնի]]ները և մայրին, իսկ հարավ արևմտյան մասում աճում է սպիտակ սոճի: Սաղարթախիտ ծառերից առավել տարածված է [[հաճարենի]]ն, սպիտակ և դեղին կեչին, շաքարե և դեղին թխկի, բարդի, սպիտակ կաղնի, սև [[ուռենի]], սև ու սպիտակ հացենի և ամերիկյան կնձնի: Ծաղիկների ու թփերի մեծ մասը աճում է նահնգին բնորոշ հյուսիսային ջերմային գոտում:
 
Անտառային նահանգում ապրում են` եղջերու, սև արջ, [[լուսան]], [[կուղբ]], [[ջրասամույր]], ջրաքիս, [[կզաքիս]], [[աքիս]], [[Աղվեսներ|կարմիր աղվես]], մոխրագույն և սպիտակ [[նապաստակ]], կարմիր եւև մոխրագույն [[Սկյուռներ|սկյուռ]], շերտասկյուռ, և մացառախոզ: Նահանգի լճերում և գետերում ապրում են սովորական պերկես, կարմրախայտ, գայլաձուկ և սաղմոն: Ափամերձ ջրերում ապրում են `փոկեր և ծովային խոզեր, ինչպես նաև բազմաթիվ ձկներ, որոնք բնորոշ են Հյուսիսային Ատլանտիկային:
 
Նահանգը նաև բնակավայր է բազմաթիվ թռչունների համար, ինչպիսիք են` ճայերը, փափկասուն բադերը, կանադական սագերը:

Նավարկման ցանկ