«Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 53. | Տող 53. | ||
*2018 թվականի հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն<ref>{{Cite web|url=http://www.president.nkr.am/am/news/archive/|title=Նախագահ Սահակյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր|last=|first=|date=2018-06-06|website=http://www.president.nkr.am|publisher=|accessdate=}}</ref>, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու: |
*2018 թվականի հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն<ref>{{Cite web|url=http://www.president.nkr.am/am/news/archive/|title=Նախագահ Սահակյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր|last=|first=|date=2018-06-06|website=http://www.president.nkr.am|publisher=|accessdate=}}</ref>, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու: |
||
*Համարվում է 2020թ-ին կայանալիք նախագահական ընտրությունների հավանական թեկնածու: |
*Համարվում է 2020թ-ին կայանալիք նախագահական ընտրությունների հավանական թեկնածու: |
||
*Արայիկ Հարությունյանի անունը կապվում է մի շարք [ |
*Արայիկ Հարությունյանի անունը կապվում է մի շարք [https://armtimes.com/hy/article/158668?fbclid=IwAR0ZTsRZZJwoR5E_qH2qfBv6GWCMUuxBlH-4z8fsTfiRfupT7O4Vkyk3Qqw խոշոր կոռուպցիոն սկանդալների հետ]: Նա Արցախի ամենահայտնի օլիգարխներից է: Դեռևս իր կարիերայի սկզբից զբաղվել է գործարարությամբ: Օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի հետ մի շարք համատեղ բիզնեսներ ունի: Համարվում է Արցախի խոշոր հողատերերից մեկը: Պետական բարձր պաշտոնը օգտագործել է անձնական հարստացման համար: |
||
== Կոչումներ և պարգևներ == |
== Կոչումներ և պարգևներ == |
17:06, 19 Հուլիսի 2019-ի տարբերակ
Արայիկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Արցախ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1990) և Արցախի պետական համալսարան (1998) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու (2013) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Արցախի Հանրապետության Նախագահ, Արցախի հանրապետության վարչապետ և Արցախի Հանրապետության Պետական նախարար |
Կուսակցություն | Ազատ Հայրենիք |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ամուսնացած է, ունի երեք զավակ։ |
Arayik Harutyunyan Վիքիպահեստում |
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան, Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
- 1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։
- 1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։
- 2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
Գործունեություն
- 1992 թվականին Արայիկ Հարությունյանը անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին։
- 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։
- 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
- 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
- 2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
- 2005- 2007 Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր:
- 2007- 2009թթ - Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
- Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։
- Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
- ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։
- 2017թ-ին որպես վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:
- Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:
- 2018 թվականի հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1], ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:
- Համարվում է 2020թ-ին կայանալիք նախագահական ընտրությունների հավանական թեկնածու:
- Արայիկ Հարությունյանի անունը կապվում է մի շարք խոշոր կոռուպցիոն սկանդալների հետ: Նա Արցախի ամենահայտնի օլիգարխներից է: Դեռևս իր կարիերայի սկզբից զբաղվել է գործարարությամբ: Օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի հետ մի շարք համատեղ բիզնեսներ ունի: Համարվում է Արցախի խոշոր հողատերերից մեկը: Պետական բարձր պաշտոնը օգտագործել է անձնական հարստացման համար:
Կոչումներ և պարգևներ
Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ ԼՂՀ նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի:
Ծանոթագրություններ
- ↑ «Նախագահ Սահակյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր». http://www.president.nkr.am. 2018-06-06.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=