«Աղասի Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն
չ 5.77.146.41 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Kareyac մասնակցի վերջին տարբերակին։ Պիտակ՝ Հետշրջում |
No edit summary |
||
Տող 7. | Տող 7. | ||
Ծնվել է [[Վրացական ԽՍՀ]] [[Աբասթուման]] ավանում։ Սովորել է [[Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա]]յում (1942), [[Թբիլիսիի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետում, [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստա-թատերական]] և [[Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ|ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում]] (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «[[Գրական թերթ (շաբաթաթերթ)|Գրական թերթի»]] արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է [[Եռանկյունի (Ֆիլմ)]] կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։ |
Ծնվել է [[Վրացական ԽՍՀ]] [[Աբասթուման]] ավանում։ Սովորել է [[Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա]]յում (1942), [[Թբիլիսիի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետում, [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստա-թատերական]] և [[Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ|ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում]] (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «[[Գրական թերթ (շաբաթաթերթ)|Գրական թերթի»]] արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է [[Եռանկյունի (Ֆիլմ)]] կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։ |
||
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «[[Հայրիկ (ֆիլմ)|Հայրիկ»]] գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» [[պատմվածք]]ի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ [[Վանո Խոջաբեկյան]]ի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։ 2004 |
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «[[Հայրիկ (ֆիլմ)|Հայրիկ»]] գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» [[պատմվածք]]ի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ [[Վանո Խոջաբեկյան]]ի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։ 2004 թվականին «Նորք» ամսագրի թիվ 1 համարում լույս տեսավ, նույն թվականին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվեց նրա՝ «Չարենցի Ուղղիչ տունը, իմպրովիզ 11 դրվագով» փաստագրական (ավելի ստույգ՝ կենսագրական) դրաման: «Իմպրովիզ» բառն արդեն հուշում է, որ նրա հեղինակը, հիմնվելով երկարամյա ստեղծագործական փորձի, վարպետության, սուր դիտողականության վրա, ստեղծել Է դրամատիկական գործ: Կար արդեն աղբյուրը՝ Չարենցի «Երևանի Ուղղիչ տնից» վիպակը, և Այվազյանը հիմնականում հավատարիմ Է մնացել փաստագրական նյութին: Այվազյանը վերակերտել Է բանտային իրականությունը՝ համաձայն սեփական մտահղացման և գեղարվեստական միջոցների սեփական զինանոցի: ժանրային փոփոխությունը միևնույն նյութի մշակման և մեկնաբանության հարցում ստեղծագործողին թույլ է տվել ավելի մեծ ազատություն: Դրամատիկական երկին հատուկ ժանրային առանձնահատկությամբ Այվազյանի «Չարենցի Ուղղիչ տունը» կառուցվում է գործող անձանց մենախոսությունների և երկխոսությունների հիման վրա: Ուստի կերպարները բնութագրվում են ոչ թե հեղինակային պատումի, ուղղակի գնահատականի, այլ սեփական խոսքի և գործողության միջոցով: Անշուշտ, մեծ է Այվազյանի պիեսի դերը Չարենցի կյանքի և ստեղծագործության վերաիմաստավորման և վերագնահատման հարցում: |
||
[[Ռուսերեն]] լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» ([[Մոսկվա]], 1975), «Փառահամար» ([[Երևան]], 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), [[լիտվերեն]]՝ «Վիպակների ժողովածու» ([[Վիլնյուս]], 1979), [[բուլղարերեն]]՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» ([[Վառնա]], 1981) գրքերը։ |
[[Ռուսերեն]] լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» ([[Մոսկվա]], 1975), «Փառահամար» ([[Երևան]], 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), [[լիտվերեն]]՝ «Վիպակների ժողովածու» ([[Վիլնյուս]], 1979), [[բուլղարերեն]]՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» ([[Վառնա]], 1981) գրքերը։ |
||
Տող 40. | Տող 40. | ||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
* [[Հայկ Խաչատրյան]], Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 41-42։ |
* [[Հայկ Խաչատրյան]], Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 41-42։ |
||
* [[Հայկական համառոտ հանրագիտարան]], հատ. 1, Երևան, 1990: |
* [[Հայկական համառոտ հանրագիտարան]], հատ. 1, Երևան, 1990: |
||
* [http://www.gaiff.am/am/tribute/2005/burninglantern/ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքում] |
* [http://www.gaiff.am/am/tribute/2005/burninglantern/ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքում] |
||
== Արտաքին հղումներ == |
|||
== Հղումներ == |
|||
* [https://garoun.am/?tag=%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BD%D5%AB-%D5%A1%D5%B5%D5%BE%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6 Աղասի Այվազյանը «Գարունի» կայքում] |
* [https://garoun.am/?tag=%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BD%D5%AB-%D5%A1%D5%B5%D5%BE%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6 Աղասի Այվազյանը «Գարունի» կայքում] |
||
Տող 52. | Տող 51. | ||
* [http://granish.org/authors/aghasi-ayvazyan/ Աղասի Այվազյանը Գրանիշ գրական համայնքում] |
* [http://granish.org/authors/aghasi-ayvazyan/ Աղասի Այվազյանը Գրանիշ գրական համայնքում] |
||
* [http://armenianhouse.org/aivazyan/aivazyan-ru.html Այվազյանի կենսագրությունը և ստեղծագործությունները ռուսերեն լեզվով։] |
* [http://armenianhouse.org/aivazyan/aivazyan-ru.html Այվազյանի կենսագրությունը և ստեղծագործությունները ռուսերեն լեզվով։] |
||
⚫ | |||
{{Արտաքին հղումներ}} |
|||
⚫ | |||
{{DEFAULTSORT:Այվազյան, Աղասի}} |
{{DEFAULTSORT:Այվազյան, Աղասի}} |
||
22:16, 4 Հուլիսի 2019-ի տարբերակ
Աղասի Այվազյան | |
---|---|
Պատկեր:Աղասի Այվազյան.jpg | |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ[3] |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 2007[2] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող, նկարիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, խմբագիր և արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1945)[3], Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1948)[3] և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1953) |
Ուշագրավ աշխատանքներ | Եռանկյունի, Հայրիկ և Как дома, как дела? |
Աշխատավայր | Գրական թերթ և Հայֆիլմ |
Պարգևներ | |
Աղասի Այվազյան Վիքիքաղվածքում | |
Աղասի Այվազյան Վիքիդարանում | |
Aghasi Ayvazyan Վիքիպահեստում |
Աղասի Սիմոնի Այվազյան (սեպտեմբերի 7, 1925[1][2][3][…], Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ[3] - նոյեմբերի 21, 2007[2], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Եռանկյունի» կինոնկարի սցենարի համար), Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1983 թվականի դափնեկիր («Եռանկյունին» գրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է Եռանկյունի (Ֆիլմ) կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։ 2004 թվականին «Նորք» ամսագրի թիվ 1 համարում լույս տեսավ, նույն թվականին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվեց նրա՝ «Չարենցի Ուղղիչ տունը, իմպրովիզ 11 դրվագով» փաստագրական (ավելի ստույգ՝ կենսագրական) դրաման: «Իմպրովիզ» բառն արդեն հուշում է, որ նրա հեղինակը, հիմնվելով երկարամյա ստեղծագործական փորձի, վարպետության, սուր դիտողականության վրա, ստեղծել Է դրամատիկական գործ: Կար արդեն աղբյուրը՝ Չարենցի «Երևանի Ուղղիչ տնից» վիպակը, և Այվազյանը հիմնականում հավատարիմ Է մնացել փաստագրական նյութին: Այվազյանը վերակերտել Է բանտային իրականությունը՝ համաձայն սեփական մտահղացման և գեղարվեստական միջոցների սեփական զինանոցի: ժանրային փոփոխությունը միևնույն նյութի մշակման և մեկնաբանության հարցում ստեղծագործողին թույլ է տվել ավելի մեծ ազատություն: Դրամատիկական երկին հատուկ ժանրային առանձնահատկությամբ Այվազյանի «Չարենցի Ուղղիչ տունը» կառուցվում է գործող անձանց մենախոսությունների և երկխոսությունների հիման վրա: Ուստի կերպարները բնութագրվում են ոչ թե հեղինակային պատումի, ուղղակի գնահատականի, այլ սեփական խոսքի և գործողության միջոցով: Անշուշտ, մեծ է Այվազյանի պիեսի դերը Չարենցի կյանքի և ստեղծագործության վերաիմաստավորման և վերագնահատման հարցում:
Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), «Փառահամար» (Երևան, 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), լիտվերեն՝ «Վիպակների ժողովածու» (Վիլնյուս, 1979), բուլղարերեն՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գրքերը։
Երկերի մատենագիտություն
- Անձրևը (նովելներ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1959, 123 էջ։
- Ճանապարհորդություն իր շուրջը (հումորեսկների ժողովածու), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1963, 130 էջ։
- Ընտանիքի հայրը («Եռանկյունին», «Գետի մեր մասը», «Ընտանիքի հայրը», «Զարմացած, սիրահարված, մոլորված զբոսաշրջիկը», «Կռվարարները»), Երևան, «Հայաստան», 1968, 144 էջ։
- Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Աղասի Այվազյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և նրա «Իմ տան հին իրերը», «Ծեր Եպրակսին և նրա տարեց տղան», «Չորս բարի պատ», «Ոտավորը», «Կռվարարներ» պատմվածքներ), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
- Փառահամար (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 136 էջ։
- Սինյոր Մարտիրոսի արկածները (վիպակ, պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 200 էջ։
- Լեռնուք (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 31 էջ։
- Եռանկյունին (վիպակներ և պատմվածքներ), «Սովետական գրող», 1983, 456 էջ։
- Դիպլիպիտո (պատմվածքներ և պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 232 էջ։
- Օբեյկտիվ-18, Երևան, «Սովետական գրող», 1986, 120 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, 1987:
- Թթի ամիսը (պատմվածքներ և թատրոն), «Խորհրդային գրող», 1989, 246 էջ։
- Երկրի վրայի զբաղմունքը, Երևան, 1993, 142 էջ:
- Ամերիկյան աջաբսանդալ (պատմվածքներ), Երևան, 1997, 160 էջ:
- Դիպլիպիտո (Պիեսներ), Երևան, 1999, 184 էջ:
- Թատրոն: Պիեսներ, Երևան, 1999, 182 էջ:
- Ալիբի (էսսեներ, պատմվածքներ), Երևան, 2000, 183 էջ:
- Ընտիր երկեր, Երևան, 2001, 240 էջ:
- Պոեմ վասն շենքի և շինության, Երևան, 2002, 152 էջ:
- Տռիփ (պատմվածքներ, էսսեներ, հոդվածներ), Երևան, 2003, 270 էջ:
- Եղած-չեղածը մի կյանք (հուշագրություն), Երևան, 2005, 351 էջ:
- Մեղքով հղացածը (պատմվածքներ, պիեսներ), Երևան, 2006, 294 էջ:
- Պիեսներ, Երևան, 2009, 624 էջ:
- Խորքի խորությունը (նովելներ), Երևան, 2010, 181 էջ:
Աղբյուրներ
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 41-42։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 1, Երևան, 1990:
- «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքում
Արտաքին հղումներ
- Աղասի Այվազյանը «Գարունի» կայքում
- Աղասի Այվազյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում
- Աղասի Այվազյանը դասարան․ամ կայքում
- Աղասի Այվազյանը Գրանիշ գրական համայնքում
- Այվազյանի կենսագրությունը և ստեղծագործությունները ռուսերեն լեզվով։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղասի Այվազյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղասի Այվազյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղասի Այվազյան» հոդվածին։ |
|
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.limis.lt/personaliju-zodynas/-/personFastSearch/view/209602176
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ https://boghossianprize.am/hy/485
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 2007 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 21-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- 21-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ գեղանկարիչներ
- Հայ խմբագիրներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ