«Ալեքսանդր Դեմյանենկո»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 27. | Տող 27. | ||
}} |
}} |
||
'''Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն''' ([[ռուսերեն]]՝ Александр Сергеевич Демьяненко, {{ԱԾ}}), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, [[ |
'''Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն''' ([[ռուսերեն]]՝ Александр Сергеевич Демьяненко, {{ԱԾ}}), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, [[ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ]]: Դեմյանենկոյի կերտած ամենահայտնի և հաջողված կերպարներից է համարվում բարի ու ազնիվ [[Շուրիկ]]ի կերպարը, որով նա հայտնի դարձավ խորհրդային հանդիսատեսին։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
10:44, 4 Հուլիսի 2019-ի տարբերակ
Ալեքսանդր Դեմյանենկո ռուս.՝ Александр Сергеевич Демьяненко | |
---|---|
Պատկեր:Aleksandr Demyanenko.jpg | |
Ծնվել է | Մայիսի 30, 1937 |
Ծննդավայր | Սվերդլովսկ, Սվերդլովսկի շրջան, ԽՍՀՄ |
Մահացել է | Օգոստոսի 22, 1999 (62 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն |
Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1959) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1958-1999 |
Ժանրեր | Կատակերգություն |
Ընտրանի | "Կովկասի գերուհին", "Շուրիկի արկածները", "Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը" |
Ամուսին(ներ) | Լյուդմիլա Ֆիմյանենկո |
Երեխա(ներ) | ԱՆժելիկա Նևոլինա |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0218849 |
ԿինոՊոիսկ | ID 284624 |
Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն (ռուսերեն՝ Александр Сергеевич Демьяненко, մայիսի 30, 1937[1][2], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - օգոստոսի 22, 1999[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[3]), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ: Դեմյանենկոյի կերտած ամենահայտնի և հաջողված կերպարներից է համարվում բարի ու ազնիվ Շուրիկի կերպարը, որով նա հայտնի դարձավ խորհրդային հանդիսատեսին։
Կենսագրություն
Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն ծնվել է 1937 թվականի մայիսի 30-ին Սվերդլովսկում և դեռ վաղ մանկությունից հետաքրքրվում էր թատրոնով: Դրանում մեծ դեր է խաղացել նրա հայրը, ով ավարտել էր ԳԻՏԻՍ-ը, աշխատել էր օպերային թատրոնում, իսկ ավելի ուշ դերասանական վարպետություն էր դասավանդել Կոնսերվատորիայում։
Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսանդր Դեմյանենկոն փորձել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիա ընդունվելու քննություններ հանձնել, սակայն հուզմունքը չհաղթահարելու պատճառով ձախողել է այն։ Սակայն մեկ տարի հետո նա մեկնել է Մոսկվա և անմիջապես ընդունվել ԳԻՏԻՍ։ Ավարտելով այն՝ որոշ ժամանակ աշխատել է Մայակովսկու թատրոնում։ Այնուհետև տեղափոխվել է Լենինգրադ և ողջ կյանքն անցկացրել այդ քաղաքում։
Նկարահանվել է «Օպերացիա և Շուրիկի մյուս արկածները», «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կինոնկարներում, որոնք ընդգրկված են ռուսական կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդում։
Դեմյանենկոն, ով կյանքի վերջին տարիներին տառապում էր ալկոհոլիզմով և ապրում չքավորության մեջ, մահացել է 1999 թվականի օգոստոսի 22-ին, սրտի կաթվածից։
Տարեգրություն
- 1946 - 1952 թթ - Սովորել է Սվերդլովսկի երաժշտական դպրոցում
- 1954 թ. - Ձախողել է արվեստի դպրոցի ընդունելության քննությունները
- 1955-1959 թթ. - Սովորել է Մոսկվայի թատրոնի ակադեմիայում
- 1965 թ. - Թողարկվում է Շուրիկի մասնակցությամբ ամենաառաջին դասական ֆիլմը՝ «Օպերացիա Ի-ն, և Շուրիկի մյուս արկածները»
- 1966 թ. - Շուրիկի կերպարը հանդես է գալիս «Կովկասի գերուհին» ֆիլմում
- 1999 թ. - Դեմյանենկոն, ով կյանքի վերջին տարիներին տառապում էր ալկոհոլիզմով և ապրում չքավորության մեջ, մահանում է սրտի կաթվածից
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դեմյանենկո» հոդվածին։ |
|
- ↑ 1,0 1,1 1,2 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Deutsche Nationalbibliothek Record #128925736 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Մայիսի 30 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Օգոստոսի 22 մահեր
- 1999 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռուս դերասաններ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Կատակերգուներ
- Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի դերասաններ