«Օբյեկտիվ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ տառասխալներ
չ →‎Ֆոկուսային հեռավորոթյամբ: Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 31. Տող 31.
====Ֆոկուսային հեռավորոթյամբ====
====Ֆոկուսային հեռավորոթյամբ====
* '''Ֆիկսված:''' Ցանկացած օբյեկտիվ, որի ֆոկուսային հեռավորությունը չի փոխվում, կրճատ անվանում են «ՖԻԿՍ»:
* '''Ֆիկսված:''' Ցանկացած օբյեկտիվ, որի ֆոկուսային հեռավորությունը չի փոխվում, կրճատ անվանում են «ՖԻԿՍ»:
* '''Փոփոխական:''' Այն օբյեկտիվները, որոնց ֆոկուսային հեռավորությունը փոխվում է, անվանում են փոփոխական (այսինքն՝ «տրանսֆակատոր» կամ «զում»):
* '''Փոփոխական:''' Այն օբյեկտիվները, որոնց ֆոկուսային հեռավորությունը փոխվում է, անվանում են փոփոխական (այսինքն՝ «տրանսֆակատոր» կամ «զում»):
[[File:Zoom prinzip.gif|thumb|200px|Զում օբյեկտիվ]]
[[File:Zoom prinzip.gif|thumb|200px|Զում օբյեկտիվ]]



20:21, 29 հունվարի 2012-ի տարբերակ

Օբյեկտիվը օպտիկական ոսպնյակներից (հայելիներ, պրիզմաներ և այլն) համակարգ է, որը պրոյեկտում է պատկերը հարթության վրա:

Օբյեկտիվը մոտիկից

Օբյեկտիվները օգտագործվում են կինո և ֆոտո նկարահանման ժամանակ, պրոյեկցող սարքերի, մանրադիտակների և հեռադիտակների մեջ:

Օբյեկտիվների հատկանիշները

  • Ըստ ֆոկուսաին հեռավորության (և ֆոկուսաին հեռավորությունը փոխելու հնարավորությամբ)
  • Օբյեկտիվի տեսողական անկյունը
  • Լուսաուժ
  • Լուսանցքի մաքսիմալ հարաբերականությամբ
  • Օպտիկական շեղումներով (աբերացիաներով)
  • Թույլատրելի ընդունակությամբ
  • Օբյեկտիվի միացման ձևը ֆոտոխցիկին

Ֆոտոօբյեկտիվների տեսակները

Կցված օբյեկտիվ: Լուսանկարչական և օպերատորական ժարգոնում օգտագործվող «կիտային», այսինքն «KIT» բառից, ինչը թարգմանաբար անգլերենից նշանակում է կոմպլեկտի մեջ: Հաճախ այն լինում է 42 մինչ 58 մմ, ինչն ամենամոտն է մարդու աչքին:

Օբյեկտիվի տեսակները ըստ կառուցվածքի

  • Մոնոկլ: Պարզ օբյեկտիվ՝ բաղկացած մեկ հավաքող ոսպնյակից:
  • Պերեսկոպ: Սիմետրիկ օբյեկտիվ՝ բաղկացած երկու հավաքող ոսպնյակից:
  • Տրիպլետ: Անաստիգմատի ամենապարզագույն տեսակը, որը կազմված է երեք իրար ոչ ամրացված ոսպնյակներից: Այն կազմված է երկու հավաքող և մեկ ցրող ոսպնյակից, որը գտնվում է հավաքողների մեջտեղում:
  • Ռետռոֆոկուսային: Օբյեկտիվի տեսակ, որը տարբերվում է նրանով, որ դիմացի օպտիկական հարթությունից մինչ ետին օպտիկական հարթություն ավելի մեծ ֆոկուսային տարածություն է:
  • Տելեօբյեկտիվ: Օբյեկտիվների տեսակ (որպես կանոն երկարաֆոկուս), որոնց դիմացի օպտիկական հարթությունից մինչ ետին օպտիկական հարթություն փոքր ֆոկուսային հարթություն է:
  • Հայելաոսպնյակային: Օբյեկտիվ, որը պարունակում է ինչպես ոսպնյակներ, այնպես էլ հայելիներ: Հաճախ այսպիսի տեխնոլոգիայով կառուցում են երկարաֆոկուս օբյեկտիվները՝ դրանց չափը փոքրացնելու համար:
  • Հայելային: Օբյեկտիվի կազմի մեջ են մտնում միայն հայելիներ: Հայելիներ չունեն դիսպերսիա և նման օբյեկտիվները ավելի շատ օգտագործվում են գիտական լաբորատորիաներում:

Օբյեկտիվի աբերացիաներ

  • Ախրոմատ: Օբյեկտիվ մինիմալ խրոմատիկ աբերացիայով:
  • Ապլանտ: Սիմետրիկ օբյեկտիվ՝ բաղկացած երկու ախրոմատիկ ոսպնյակներից:
  • Անաստիգմատ: Օբյեկտիվ, որի մոտ զգալիորեն փոքրացված է աստիգմատիզմը և այլ մնացած աբերացիաները:
  • Ապոխռոմատ: Անաստիգմատ, որի մոտ ավելի լավ է ուղղված խրոմատիկ աբերացիան:

Ֆոկուսային հեռավորոթյամբ

  • Ֆիկսված: Ցանկացած օբյեկտիվ, որի ֆոկուսային հեռավորությունը չի փոխվում, կրճատ անվանում են «ՖԻԿՍ»:
  • Փոփոխական: Այն օբյեկտիվները, որոնց ֆոկուսային հեռավորությունը փոխվում է, անվանում են փոփոխական (այսինքն՝ «տրանսֆակատոր» կամ «զում»):
Զում օբյեկտիվ


Օբյեկտիվի տեսակները ըստ օգտագործման

  • Պորտրետային: Օգտագործվում է մասնավորապես պորտրետներ նկարելիս: Նպատակն է փոխանցել պատկերը՝ առանց աղավաղելու (շեղելու):
  • Մակրո օբյեկտիվ: Նպատակը հատուկ նկարահանումն է փոքր հեռավորություններից:
  • Երկարաֆոկուս: Օբյեկտիվ, որը օգտագործվում է հատուկ հեռավոր օբյեկտներ նկարելու համար:
  • Ռեպռոդուկցիոն: Օգտագործվում է գծագրեր և նման այլ սխեմաներ (օրինակ՝ ճարտարապետական հատակագիծ) նկարելու համար:
  • Շիֆթ: Օբյեկտիվ (անգլերեն shift-ի շեղումով) օգտագործում են ճարտարապետություն նկարելու համար, զերծ է պահում գծերի շեղումներից:
  • Թիլթ: Օբյեկտիվ (անգլերեն tilt-ի շեղումով) օգտագործվում է գեղարվեստական էֆեկտ ստանալու համար (կադրի որոշ մասերը գտնվում են ոչ ֆոկուսի մեջ):
  • Ստենոպ: (Պինհոլ, կամերա օբսկուռայի օբյեկտիվը) օգտագործվում է բնապատկեր նկարելիս, երբ օգտագործվում է բարձր պահաժամ:
  • Սոֆթ: (անգլերենից soft-փափուկ) նույնպես գեղարվեստական էֆեկտ ստանալու համար:
  • Սուպերզում: Նման օբյեկտիվների նկարի որակը համեմատաբար վատն է, բայց նրանք թույլ են տալիս բավականաչափ մոտեցնել պատկերը:
  • ՈՒլտրազում: Սուպերզումի ավելի ուժեղ տարբերակը:
  • Գիպերզում: ՈՒլտրազումի ավելի ուժեղ տարբերակը:

Նույն օբյեկտի դիտարկումը տարբեր օբյեկտիվներով

1.Սուպեր լայնանկյուն օբյեկտիվ . 2. Լայնանկյուն օբյեկտիվ. 3. Սովորական օբյեկտիվ . 4. [Տելեօբյեկտիվ]. 5. Սուպեր տելեօբյեկտիվ