«Միքայել Չամչյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Միքայէլ Չամչեան}}
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Միքայէլ Չամչեան}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Միքայել վարդապետ Չամչյան''' ({{ԱԾ}}), հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ է եղել։
'''Միքայել վարդապետ Չամչյան''' ({{ԱԾ}}), հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ է եղել։
Տող 45. Տող 44.


{{DEFAULTSORT:Չամչյան, Միքայել}}
{{DEFAULTSORT:Չամչյան, Միքայել}}

[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Հայ լեզվաբաններ]]
[[Կատեգորիա:Հայ լեզվաբաններ]]

14:04, 24 Հունիսի 2019-ի տարբերակ

Միքայել Չամչյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4 (15), 1738
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1823 (84 տարեկան)
ԿրթությունՄխիթարյան վարժարաններ
Մասնագիտությունպատմաբան և լեզվաբան
 Mikayel Chamchian Վիքիպահեստում

Միքայել վարդապետ Չամչյան (դեկտեմբերի 4 (15), 1738, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1823), հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ Մխիթարյան միաբանության անդամ է եղել։

Կենսագրություն

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում, ապա՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին։ 1762 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։ 1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» (3 հատոր, 1784-1786 թվականներին) աշխատությունը։ Մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ։ «Մեկնութիւն սաղմոսաց» (10 հատոր, 1815-1823 թվականներին) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է։ Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ...» ծավալուն դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թվականին, Կալկաթայում)։ Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով՝ բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրել է խորհրդակցություններ, պատրաստել «Հրաւէր սիրոյ» հատուկ շրջաբերականը, սակայն նախաձեռնությունը դատապարտել են թե' Էջմիածինը, թե' Վատիկանը։

Մահացել է 1823 թվականին Կոստանդնուպոլսում[1]։

Աշխատություններ

Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» աշխատության տիտղոսաթերթը
Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» գրքերը

Գրականություն

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Չամչյան» հոդվածին։