«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
== Կենսագրություն ==
 
Աստվածաբան-մեկնիչ, քերական, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ։ Ծննդյան տարին հավանորեն ընկնում է 660-ական թվականների մեջ։ Եղել է Սյունիքից, [[Դվին|Դվինի]] ավագ երեցի որդին։ Նախնական կրթությունը ստացել է կաթողիկոսարանի դպրանոցում, այնուհետև աշակերտել նախ՝ Մաքենյաց վանքի վանահայր Սողոմոնին, ապա Սյունիքի վարդապետարանում՝ Մովսես Քերթող եպիսկոպոսին։ Թերևս վերջինից էլ ստացել է վարդապետության աստիճանը։ Մովսես եպիսկոպոսի մահվանից հետո տեղափոխվել է Դվին և որպես ուսուցիչ` գործել կաթողիկոսարանի դպրանոցում։ Մի առիթով վիճել է Սմբատ Բագրատունի ասպետի հետ և իր հայացքների համար հալածվել նրանից։ Գիտակցելով իմաստասիրական գիտության մեջ իր անկատար լինելը՝ ուղևորվել է Կ.ՊոլիսԿոստանդնուպոլիս, խորացրել իր իմացությունը աստվածաբանության, մատենագրության մեջ, յուրացրել երաժշտական արվեստը, հունարեն և լատիներեն լեզուները։ Ուսման նպատակով եղել է նաև Հռոմում և Աթենքում։ Դեռևս Կ.ՊոլսումԿոստանդնուպոլիսում Սյունեցին եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին։ Գրական-թարգմանչական աշխատանքը շարունակել է նաև հայրենիքում։ Սյունյաց եպիսկոպոս դարձած նշանավոր եկեղեցականը սպանվել է 735 թ. Եղեգնաձորի Մոզն ավանում, քնած ժամանակ, մի կնոջ ձեռքով, որին անառակ վարքի համար քարոզի ժամանակ հանդիմանել էր։ Թաղված է Թանահատի վանքում։
 
== Աշխատություններ ==
48 103

edits

Նավարկման ցանկ