«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
⚫ | Աստվածաբան-մեկնիչ, քերական, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ։ Ծննդյան տարին հավանորեն ընկնում է 660-ական թվականների մեջ։ Եղել է Սյունիքից, [[Դվին|Դվինի]] ավագ երեցի որդին։ Նախնական կրթությունը ստացել է կաթողիկոսարանի դպրանոցում, այնուհետև աշակերտել նախ՝ Մաքենյաց վանքի վանահայր Սողոմոնին, ապա Սյունիքի վարդապետարանում՝ Մովսես Քերթող եպիսկոպոսին։ Թերևս վերջինից էլ ստացել է վարդապետության աստիճանը։ Մովսես եպիսկոպոսի մահվանից հետո տեղափոխվել է Դվին և որպես ուսուցիչ` գործել կաթողիկոսարանի դպրանոցում։ Մի առիթով վիճել է Սմբատ Բագրատունի ասպետի հետ և իր հայացքների համար հալածվել նրանից։ Գիտակցելով իմաստասիրական գիտության մեջ իր անկատար լինելը՝ ուղևորվել է Կ.Պոլիս, խորացրել իր իմացությունը աստվածաբանության, մատենագրության մեջ, յուրացրել երաժշտական արվեստը, հունարեն և լատիներեն լեզուները։ Ուսման նպատակով եղել է նաև Հռոմում և Աթենքում։ Դեռևս Կ.Պոլսում Սյունեցին եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին։ Գրական-թարգմանչական աշխատանքը շարունակել է նաև հայրենիքում։ Սյունյաց եպիսկոպոս դարձած նշանավոր եկեղեցականը սպանվել է 735 թ. Եղեգնաձորի Մոզն ավանում, քնած ժամանակ, մի կնոջ ձեռքով, որին անառակ վարքի համար քարոզի ժամանակ հանդիմանել էր։ Թաղված է Թանահատի վանքում։ |
||
⚫ | Աստվածաբան-մեկնիչ, քերական, թարգմանիչ, բանաստեղծ և |
||
== Աշխատություններ == |
== Աշխատություններ == |
||
Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս Արեոպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք |
Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս Արեոպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։ |
||
Աղբյուր Hayeren.Hayastan.Com |
18:53, 30 Հունիսի 2007-ի տարբերակ
Կենսագրություն
Աստվածաբան-մեկնիչ, քերական, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ։ Ծննդյան տարին հավանորեն ընկնում է 660-ական թվականների մեջ։ Եղել է Սյունիքից, Դվինի ավագ երեցի որդին։ Նախնական կրթությունը ստացել է կաթողիկոսարանի դպրանոցում, այնուհետև աշակերտել նախ՝ Մաքենյաց վանքի վանահայր Սողոմոնին, ապա Սյունիքի վարդապետարանում՝ Մովսես Քերթող եպիսկոպոսին։ Թերևս վերջինից էլ ստացել է վարդապետության աստիճանը։ Մովսես եպիսկոպոսի մահվանից հետո տեղափոխվել է Դվին և որպես ուսուցիչ` գործել կաթողիկոսարանի դպրանոցում։ Մի առիթով վիճել է Սմբատ Բագրատունի ասպետի հետ և իր հայացքների համար հալածվել նրանից։ Գիտակցելով իմաստասիրական գիտության մեջ իր անկատար լինելը՝ ուղևորվել է Կ.Պոլիս, խորացրել իր իմացությունը աստվածաբանության, մատենագրության մեջ, յուրացրել երաժշտական արվեստը, հունարեն և լատիներեն լեզուները։ Ուսման նպատակով եղել է նաև Հռոմում և Աթենքում։ Դեռևս Կ.Պոլսում Սյունեցին եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին։ Գրական-թարգմանչական աշխատանքը շարունակել է նաև հայրենիքում։ Սյունյաց եպիսկոպոս դարձած նշանավոր եկեղեցականը սպանվել է 735 թ. Եղեգնաձորի Մոզն ավանում, քնած ժամանակ, մի կնոջ ձեռքով, որին անառակ վարքի համար քարոզի ժամանակ հանդիմանել էր։ Թաղված է Թանահատի վանքում։
Աշխատություններ
Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս Արեոպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։