«Ընձառյուծ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Ընձառիւծ}}
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Ընձառիւծ}}{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}'''Ընձառյուծ''', '''հովազ, ինձ''' ({{lang-lat|Panthere pardus}}), [[կատվազգիներ]]ի ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է [[ՀՀ Կարմիր գիրք|ՀՀ կարմիր գրքում]]։
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}'''Ընձառյուծ''', '''հովազ, ինձ''' ({{lang-lat|Panthere pardus}}), [[կատվազգիներ]]ի ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է [[ՀՀ Կարմիր գիրք|ՀՀ կարմիր գրքում]]։

== Ստուգաբանություն և անվանում ==
== Ստուգաբանություն և անվանում ==
Հնում կարծում էին որ ընձառյուծը հանդիսանում է [[առյուծ]]ի և հովազի հիբրիդ։ Այս իր արտացոլումն է գտել ընձառյուծի անգլերեն անվան մեջ, որտեղ ''Leopard'' բառը ծագում է հին հունարեն ''λέων'' (leōn, առյուծ) և ''πάρδος'' (pardos, արու հովազ) բառերից։ Վերջինս հունարեն է մտել [[սանսկրիտ]]ից՝ pṛdāku («օձ, առյուձ, հովազ»)։

[[Տեսակ]]ի ներկայիս անվանումը (''Panthere pardus'') գալիս է հունարենից [[լատիներեն]] անցած πάνθηρ (pánthēr) բառից։ Վերջինս, ենթադրվում էր, որ ծագել էր παν «pan» («բոլոր») և θηρ («կենդանի») բառերից։ Սակայն ավելի հավանական է, որ այն կապ ունի [[հնդիրանական լեզուներ|հնդիրականակ]] «պանդարաբ» բառի հետ, որը նշանակում է «սպիտակադեղնավուն, գունատ»<ref>Monier-Williams Sir Monier. pṝdāku // A Sanskrit-English Dictionary. — Delhi: Banarsidass, 1976. - P. 647. - ISBN 0842602860.</ref><ref>Online Etymology Dictionary. Douglas Harper. վերցված է օգոստոսի 24, 2011.</ref>

Տող 21. Տող 21.

===Հայաստանում===
===Հայաստանում===
[[Հայաստան]]ում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ [[Հոլոցեն]]ից։ 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով<ref>Khorozyan, I. (2003) ''The Persian leopard in Armenia: research and conservation.'' Proceedings of Regional Scientific Conference “Wildlife Research and Conservation in South Caucasus”, 7–8 October 2003, Yerevan, Armenia: 161–163</ref>։ Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատի։ Ներկայումս ընձառյուծը տարածված է [[Խոսրովի անտառ]] արգելոցում, որ գտնվում է [[Երևան]]ից հարավ-արևելք, [[Գեղամա լեռնաշղթա]]յի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թվականի հոկտեմբերից մինչև 2002 թվականի հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել<ref>Khorozyan, I., Malkhasyan, A. (2002) ''Ecology of the leopard (Panthera pardus) in Khosrov Reserve, Armenia: implications for conservation.'' Scientific Reports of the Zoological Society “La Torbiera” 6: 1–41</ref>։ Ընձառյուծները տարածված են նաև [[Մեղրիի լեռնաշղթա]]յի մոտակայքում, [[Հայաստան]]ի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել։

== Պահպանություն ==
== Պահպանություն ==
Գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է [[Բնության պահպանության միջազգային միություն|ԲՊՄՄ]] Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ:
Գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է [[Բնության պահպանության միջազգային միություն|ԲՊՄՄ]] Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ:

Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ²: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ²։ Մշտապես բնակվում է միայն «[[Խոսրովի անտառ արգելոց|Խոսրովի անտառ]]» արգելոցում և [[Նռնաձոր]]ից դեպի հյուսիս գտնվող տեղամասում:

Վտանգման հիմնական գործոնն է որսագողության ու մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած արեալի մասնատվածությունը:
Վտանգման հիմնական գործոնն է որսագողության ու մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած արեալի մասնատվածությունը:
Տող 57. Տող 57.
[[Կատեգորիա:Կաթնասուններ]]
[[Կատեգորիա:Կաթնասուններ]]
[[Կատեգորիա:Գիշատիչներ]]
[[Կատեգորիա:Գիշատիչներ]]
[[Կատեգորիա:Կատվազգիներ]]
[[Կատեգորիա:Հովազներ]]
[[Կատեգորիա:Հովազներ]]

10:52, 24 Հունիսի 2019-ի տարբերակ

Ընձառյուծ
Ընձառյուծ
Ընձառյուծ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ենթակարգ Feliformia
Ընտանիք Կատվազգիներ (Felidae)
Ենթաընտանիք Մեծ կատուներ (Pantherinae)
Ցեղ Հովազներ (Panthera)
Տեսակ Ընձառյուծ (P. pardus)
Միջազգային անվանում
Panthera pardus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ընձառյուծ, հովազ, ինձ (լատին․՝ Panthere pardus), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է ՀՀ կարմիր գրքում։

Ստուգաբանություն և անվանում

Հնում կարծում էին որ ընձառյուծը հանդիսանում է առյուծի և հովազի հիբրիդ։ Այս իր արտացոլումն է գտել ընձառյուծի անգլերեն անվան մեջ, որտեղ Leopard բառը ծագում է հին հունարեն λέων (leōn, առյուծ) և πάρδος (pardos, արու հովազ) բառերից։ Վերջինս հունարեն է մտել սանսկրիտից՝ pṛdāku («օձ, առյուձ, հովազ»)։

Տեսակի ներկայիս անվանումը (Panthere pardus) գալիս է հունարենից լատիներեն անցած πάνθηρ (pánthēr) բառից։ Վերջինս, ենթադրվում էր, որ ծագել էր παν «pan» («բոլոր») և θηρ («կենդանի») բառերից։ Սակայն ավելի հավանական է, որ այն կապ ունի հնդիրականակ «պանդարաբ» բառի հետ, որը նշանակում է «սպիտակադեղնավուն, գունատ»[1][2]

Արտաքին հատկանիշներ

Մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը հասնում է 165 սմ-ի, պոչինը՝ 75-110 սմ-ի, իսկ քաշը՝ 60 կգ-ի։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով։ Կան նաև լրիվ սև մորթով հովազներ (հանդիպում է Ճավա կղզում)։ Ականջները կարճ են ու կլորավուն։ Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով։

Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։

Տարածված է Հարավային Ամերիկայի հյուսիսային կեսում և Ասիայի որոշ շրջաններում։ ՀՀ է անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտում, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում։ Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։ Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, նաև ձկներով ու լեշերով։ Ուժեղ և ճարպիկ կենդանի է, որսի վրա հարձակվում է գաղտագողի դարանակալելով։

Բազմացումը

Ունենում է 1-4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6-8) ամիս։ Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1-1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն։ Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի։

Տարածվածություն

Ընձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկա կղզում։ Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից։

Հայաստանում

Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ Հոլոցենից։ 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով[3]։ Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատի։ Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի անտառ արգելոցում, որ գտնվում է Երևանից հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թվականի հոկտեմբերից մինչև 2002 թվականի հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել[4]։ Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել։

Պահպանություն

Գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ:

Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ²: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ²։ Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում և Նռնաձորից դեպի հյուսիս գտնվող տեղամասում:

Վտանգման հիմնական գործոնն է որսագողության ու մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած արեալի մասնատվածությունը:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում[5]:

Պատկերներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Monier-Williams Sir Monier. pṝdāku // A Sanskrit-English Dictionary. — Delhi: Banarsidass, 1976. - P. 647. - ISBN 0842602860.
  2. Online Etymology Dictionary. Douglas Harper. վերցված է օգոստոսի 24, 2011.
  3. Khorozyan, I. (2003) The Persian leopard in Armenia: research and conservation. Proceedings of Regional Scientific Conference “Wildlife Research and Conservation in South Caucasus”, 7–8 October 2003, Yerevan, Armenia: 161–163
  4. Khorozyan, I., Malkhasyan, A. (2002) Ecology of the leopard (Panthera pardus) in Khosrov Reserve, Armenia: implications for conservation. Scientific Reports of the Zoological Society “La Torbiera” 6: 1–41
  5. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.