«Գագիկ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Գագիկ Ա. (արեւմտահայերէն)}}
Տող 1. Տող 1.
{{այլ կիրառումներ|Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)}}
{{այլ կիրառումներ|Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)}}

{{Արևմտահայերեն|Գագիկ Ա. (արեւմտահայերէն)}}
{{Տեղեկաքարտ միապետ
{{Տեղեկաքարտ միապետ
| անուն = Գագիկ Ա
| անուն = Գագիկ Ա
Տող 30. Տող 30.


Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև [[Վասպուրական]]<nowiki/>ի [[Ծաղկոտն]] և [[Կոգովիտ]] գավառները:
Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև [[Վասպուրական]]<nowiki/>ի [[Ծաղկոտն]] և [[Կոգովիտ]] գավառները:

<br />


== Տնտեսություն ==
== Տնտեսություն ==
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են [[Անի]]ն, [[Դվին]]ը, [[Կարս]]ը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ [[Պահլավունիներ]]<nowiki/>ի: Նրանց ջանքերի արդյունքն են [[Բջնի]]<nowiki/>ն, [[Ամբերդ (ամրոց)|Ամբերդ]]<nowiki/>ը, [[Մարմաշեն (Շիրակի մարզ)|Մարմաշեն]]<nowiki/>ը:
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են [[Անի]]ն, [[Դվին]]ը, [[Կարս]]ը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ [[Պահլավունիներ]]<nowiki/>ի: Նրանց ջանքերի արդյունքն են [[Բջնի]]<nowiki/>ն, [[Ամբերդ (ամրոց)|Ամբերդ]]<nowiki/>ը, [[Մարմաշեն (Շիրակի մարզ)|Մարմաշեն]]<nowiki/>ը:



== Գագիկ Ա-ի արձանը ==
== Գագիկ Ա-ի արձանը ==

10:02, 24 Հունիսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)
Գագիկ Ա
Շահնշահ հայոց, վրաց և աղվանից
Գագիկ Ա-ի արձանը գտնված Անիում
Իշխանություն9901020
Թագադրում990
Լրիվ անունԳագիկ Ա Բագրատունի
ՏիտղոսներԲագրատունյաց Հայաստանի թագավոր
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝1020
Անի
ԱզգությունՀայ
ՆախորդՍմբատ Բ Տիեզերակալ
Սմբատ Բ Տիեզերակալ
ՀաջորդողՀովհաննես-Սմբատ
Աշոտ Դ
ՈւղեկիցԿատրանիդե
ՀետնորդՀովհաննես-Սմբատ
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրԱշոտ Ողորմած
ՄայրԽոսրովանույշ
ԵրեխաներԽուշուշ Բագրատունի, Հովհաննես-Սմբատ, Աշոտ, Աբաս
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Գագիկ Ա (ծն. թվ. անհայտ - 1020), Հայոց արքա (990-1020), Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու երկրորդ որդին, Հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի կրտսեր, իսկ Լոռիի արքա Գուրգեն Ա Բագրատունու ավագ եղբայրը: Սերվում էր Բագրատունիների թագավորական հարստությունից։

Գահակալությունը

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998 թվականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։

1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։

Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:

Տնտեսություն

Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների: Նրանց ջանքերի արդյունքն են Բջնին, Ամբերդը, Մարմաշենը:

Գագիկ Ա-ի արձանը

Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։

Նրա կնոջ՝ Կատրամիդեի հովանավորությամբ 1001 թվականին կառուցվել է Անիի Կաթողիկե եկեղեցին: Ճարտարապետը Տրդատն էր:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։