«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 2. Տող 2.
{{Արևմտահայերեն|Պապ Թագաւոր}}
{{Արևմտահայերեն|Պապ Թագաւոր}}
{{Տեղեկաքարտ Միապետ
{{Տեղեկաքարտ Միապետ
|անուն=Պապ
|անուն= Պապ
|տիտղոս=Մեծ Հայքի Արքա
|տիտղոս=Մեծ Հայքի Արքա
|պատկեր= [[Պատկեր:General (Sparapet) Mushegh Mamikonian (right), the King Pap and Armenian cavalry soldiers. Miniature from the 16th century..jpg|250px]]
|պատկեր=
|կալանք= [[371]] թվականին, [[Ձիրավի ճակատամարտ]]ում [[Սասանյան Պարսկաստան|Պարսից]] [[Շապուհ Բ]]-ին հաղթանակած [[Մեծ Հայք|Հայոց արքա]] [[Պապ Արշակունի]]ն (ձախից), [[սպարապետ]] [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանը]] (աջից) և հայոց [[այրուձի]]ն. [[16-րդ դար]]ի մանրանկար:

|կալանք=
|իշխանություն= [[368]] ([[370]]) – [[374]]
|իշխանություն= [[368]] ([[370]]) – [[374]]
|հայր=[[Արշակ Բ]]
|հայր=[[Արշակ Բ]]
Տող 16. Տող 15.
|թագուհի=
|թագուհի=
}}
}}
'''Պապ''' (մոտ [[353]]-[[374]]), հայոց [[Արշակունիներ|Արշակունի]] թագավոր [[370]] թվականից։ 17 տարեկանում հաջորդել է հորը` հայոց արքա [[Արշակ Բ]]–ին։ Մայրն էր [[Անդովկ Սյունի|Սյունյաց Անդոկ]] մեծ իշխանի դուստրը՝ [[Փառանձեմ]] թագուհին։ Պապը գահին հաստատվել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] օժանդակությամբ։ Գործակցելով [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանի]] հետ՝ [[371]] թվականին [[Ձիրավի ճակատամարտ]]ում պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։
'''Պապ Արշակունի''' ({{ԱԾ}}), [[Մեծ Հայք]]ի արքա (370-374), [[Արշակ Բ]] և [[Սյունիքի իշխանություն|Սյունյաց]] [[Անդովկ Սյունի]] մեծ իշխանի դուստր՝ [[Փառանձեմ]] թագուհու որդին, [[Արշակունիներ]]ի թագավորական տոհմից։ 17 տարեկանում հաջորդել է հորը` հայոց արքա [[Արշակ Բ]]–ին։ Պապը գահին հաստատվել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] օժանդակությամբ։ Գործակցելով [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանի]] հետ՝ [[371]] թվականին [[Ձիրավի ճակատամարտ]]ում պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։


Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։
Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։

14:43, 23 Հունիսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պապ թագավոր (այլ կիրառումներ)
Պապ
Մեծ Հայքի Արքա
371 թվականին, Ձիրավի ճակատամարտում Պարսից Շապուհ Բ-ին հաղթանակած Հայոց արքա Պապ Արշակունին (ձախից), սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը (աջից) և հայոց այրուձին. 16-րդ դարի մանրանկար:
Իշխանություն368 (370) – 374
Ծնվել է՝353
Մահացել է՝374
Երկիր Մեծ Հայք
Ազգությունհայ
ՆախորդԱրշակ Բ
ՀաջորդողՎարազդատ
ՏոհմԱրշակունիներ
գերիշխան
ՀայրԱրշակ Բ
ՄայրՓառանձեմ Սյունի
ԵրեխաներԱրշակ Գ և Վաղարշակ

Պապ Արշակունի (353 - 374), Մեծ Հայքի արքա (370-374), Արշակ Բ-ի և Սյունյաց Անդովկ Սյունի մեծ իշխանի դուստր՝ Փառանձեմ թագուհու որդին, Արշակունիների թագավորական տոհմից։ 17 տարեկանում հաջորդել է հորը` հայոց արքա Արշակ Բ–ին։ Պապը գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ։ Գործակցելով Մուշեղ Մամիկոնյանի հետ՝ 371 թվականին Ձիրավի ճակատամարտում պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։

Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։

Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի[1]։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։

Մեծ Հայքի թագավորությունը Արշակունյաց օրոք՝ 66-385 թթ. սահմաններով

Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը, Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։

Նախարարների որոշ շրջանում ևս Պապի նկատմամբ դժգոհություններ են սկսում առաջանալ արտաքին քաղաքականության հարցերում։ Պապը այն գահակալներից չէր, որ խաղալիք լիներ հռոմեացիների ձեռքին։ Նա արտաքին քաղաքականության ասպարեզում, հատկապես իր գահակալության վերջին տարիներին, աշխատել է միանգամայն ինքնուրույն լինել։ Փավստոսի մոտ ականարկներ կան այն մասին, որ Պապը փորձել է նույնիսկ բանակցությունների մեջ մտնել Շապուհի հետ։ Պապն աշխատել է նաև երկրից դուրս հանել հռոմեական կայազորը, որոնց հրամանատար Տերենտիոսը ամեն կերպ միջամտում էր երկրի ներքին կյանքին[2]։

Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղեսը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական զինվորական ուժից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել[3][4][5]։

Գրականություն

  • Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր II, Երևան, 1984 թ., էջ 102-106։
  • Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թ.։
  • Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Երևան, 2001 թ.։
  • Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, Երևան, 1947 թ.։
  • Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1977 թ.։
  • Եղիազար Մուրադեան, Քննական Պատմութիւն Արշակ Երկրորդի և անոր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, Արաքս տպարան, 1900 թ.։
  • Ստեփան Զորյան, Պապ թագավոր, ակադեմիկոս Սուրեն Երեմյանի պատմական ակնարկ-հոդվածով, Երևան, 1944 թ.։
  • Գևորգ Հովհաննիսյան, Հայոց Տերերը, Երևան, 2012 թ.։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Հայ ռազմական արվեստի պատմություն
  2. Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան 1975:
  3. Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր երկրորդ, Երևան, 1984 թ., էջ 102-106:
  4. Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թ.:
  5. https://archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n51/mode/2up