«Քլորոպլաստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ այլ լեզուներով հղումներ
չ պատկերի ավելացում
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Plagiomnium affine laminazellen.jpeg|200px|thumb|right|քլորոպլաստ]]
Քլորոպլաստները օրգանոիդներ են, որոնք հայտնաբերվել են բուսական բջիջներում և այլ էուկարիոտ օրգանիզմներում, որոնք կատարում են ֆոտոսինթեզ: Քլորոպլաստները կլանում են լուսային էներգիան` վերածելով ԱԵՖ-ի, որը էներգիայի հիմնական աղբյուրն է հանդիսանում: Սինթեզում են նաև ՆԱԴ և ՆԱԴH միացություններ, որոնք մասնակցում են ֆոտոսինթեզին:

Քլորոպլաստները կանաչ են, քանի որ նրանք պարունակում են քլորոֆիլ պիգմենտը: Քլորոպլաստ բառը առաջացել է հունարեն քլորոս բառից, որը նշանակում է կանաչ, և պլաստիս բառից, նշանակում է փոփոխվող: Քլորոպլաստները պատկանում են պլաստիդներ կոչվող օրգանոիդների դասին:

19:29, 27 հունվարի 2012-ի տարբերակ

քլորոպլաստ

Քլորոպլաստները օրգանոիդներ են, որոնք հայտնաբերվել են բուսական բջիջներում և այլ էուկարիոտ օրգանիզմներում, որոնք կատարում են ֆոտոսինթեզ: Քլորոպլաստները կլանում են լուսային էներգիան` վերածելով ԱԵՖ-ի, որը էներգիայի հիմնական աղբյուրն է հանդիսանում: Սինթեզում են նաև ՆԱԴ և ՆԱԴH միացություններ, որոնք մասնակցում են ֆոտոսինթեզին: Քլորոպլաստները կանաչ են, քանի որ նրանք պարունակում են քլորոֆիլ պիգմենտը: Քլորոպլաստ բառը առաջացել է հունարեն քլորոս բառից, որը նշանակում է կանաչ, և պլաստիս բառից, նշանակում է փոփոխվող: Քլորոպլաստները պատկանում են պլաստիդներ կոչվող օրգանոիդների դասին:

Էվոլուցիոն ծագումը

Քլորոպլաստաները բուսական բջիջների բազմաթիվ օրգանոիդներից մեկն են: Ընդհանուր առմամբ, ըստ էնդոսիմբիոզի տեսության, նրանք ծագել են ցիանոբակտերիաներից: Այդ տեսությունը առաջադրվել է Մերեժկովսկիի կողմից 1903 այն բանից հետո, երբ Շիմբերը 1883-ին հայտնաբերել է, որ քլորոպլաստները շատ նման են ցիանոբակտերիաներին: Քլորոպլաստները առաջացել են ուղղակի կամ անուղղակի կերպով էնդոսիմբիոտիկ եղանակով: Քլորոպլաստները իրենց կառուցվածքով շատ նման են միտոքոնդրիումներին, բայց նրանք գոյություն ունեն միայն բույերում և էուկարիոտ բակտերիաներում: Քլորոպլաստը շրջապատված է երկթաղանթ մեմբրանով, որի մեջ կա միջմեմբրանային տարածություն` որում կա ցանց: Քլորոպլստն ունի իր սեփական ԴՆԹ-ն, որոնք կոդավորում են վերօքս սպիտակուցներ, որոնք ֆոտոսինթեզի ժամանակ տեղափոխում են էլեկտրոններ: Կանաչ բույսերի մոտ քլորոպլաստները շրջապատված են երկշերտ լիպիդային թաղանթով: Դրանք կարծես թե համապատասխանում են հնագույն ցիանոբակտերիաների արտաքին և ներքին թաղանթներին: Քլորոպլաստներն ունեն սեփական գենոմը, որը զգալիորեն տարբերվում է ազատ կենսակերպ վարող ցիանոբակտերիաների գենոմից: Պլաստիդների գենոմը կազմված է 60-100 գեներից, իսկ ցիանոբակտերիաներն ունեն ավելի քան 1500 գեն: Պլաստիդների մոտ բացակայող գեները կոդավում են կորիզը: Շատ ջրիմուռների մոտ քլորոպլաստները զարգացել են էնդոսիմբիոզի երկրորդ ձևից, ըստ որի էուկարիոտ բջիջը կուլ է տվել այլ էուկարիոտ բջջի, որը պարունակում էր քլորոպլաստ, և ձևավորվել են երեք, չորս մեմբրանային թաղանթներով քլորոպլաստներ: