«Հովտաշուշան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դեղաբույսեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}
{{Տաքսոտուփ
'''Հովտաշուշան''' ({{lang-lat|''Convalaria''}}), [[հովտաշուշանազգիներ]]ի ընտանիքի [[բույս]]։
| name = Հովտաշուշան
| image file = Convallaria-oliv-r2.jpg
| image title = Հովտաշուշան
| image descr = Մայիսյան հովտաշուշան
| regnum = Բույսեր
| divisio = [[Ծածկասերմեր]]
| classis = [[Միաշաքիլավորներ]]
| ordo = [[Բարդածաղկավորներ]]
| familia = [[Հովտաշուշանազգիներ]]
| genus = '''Հովտաշուշան'''
| latin = ''Convallaria majalis''
|author = [[L.]], 1753
| commons = Convallaria majalis
| wikispecies = Convallaria
|grin = 11280
| range map = Convallaria majalis range.png
|range map width = 300px
}}
'''Հովտաշուշան''' ({{lang-lat|''Convalaria''}}), [[հովտաշուշանազգիներ]]ի ընտանիքի [[բույսեր]]ի ցեղ։


== Կենսաբանական նկարագիր ==
== Կենսաբանական նկարագիր ==

09:55, 15 Հունիսի 2019-ի տարբերակ

Հովտաշուշան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Nolinoideae
Ցեղ Հովտաշուշան (Convallaria)
L., 1753

Հովտաշուշան (լատին․՝ Convalaria), հովտաշուշանազգիների ընտանիքի բույս։

Կենսաբանական նկարագիր

Հովտաշուշան մայիսյան։ Բուսաբանական նկարազարդումը Վ. Թոմի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքի, 1885

Բազմամյա խոտաբույսեր են՝ 2-3 արմատամերձ, էլիպսաձև տերևներով։ Կոճղարմատը սողացող է։ Ծաղկակրի բարձրությունը մինչև 20 սմ է։ Տերևներն արմատամերձ են, լայն օվալաձև, նշտարաձև, հակադիր ձվաձև, զուգահեռաջիղ, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը միակողմանի նուրբ ողկույզ է, ծաղիկները՝ կանոնավոր, սպիտակ, զանգականման, հաճելի բուրմունքով։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը, եռաբուն գնդաձև, կարմիր հատապտուղ է։ Սերմերը բաց դեղնավուն են։

Ծաղկի բանաձև՝ [1]:

Տարածում

Տարածված են, Կովկասում, Չինաստանում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում։

Վայրի վիճակում տարածված է Հայաստանում, Կովկասում, Փոքր Ասիայում, Եվրոպայում և առատորեն ծաղկում է լուսավոր անտառներում։ Դեկորատիվ առանձնահատկություններից բացի ունի նաև բուժիչ հատկություններ։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ։ Հովտաշուշանը խոնավասեր է, պահանջկոտ է ոչ միայն հողի նաև օդի խոնավությաննկատմամբ։ Ջերմասեր է։

Հովտաշուշանը աճում է սոճու անտառներում, անտառների եզրերին և դաշտերում։ Այն վաղուց է մշակվել, ստացման համար մշակել են տարբեր սորտեր։

Հայաստանում

Հովտաշուշանի պտուղները խոշոր պլանով

ՀՀ հյուսիսային շրջանների անտառներում երբեմն հանդիպում է մայիսյան հովտաշուշանը կամ ծովաշուշանը (C. majalis), որի ծաղիկները մանր են, սպիտակ՝ խմբված ողկույզներում։ Խոնավասեր է, ջերմասեր։ Բազմանում է սերմերով, կոճղարմատներով։ Մշակության մեջ հայտնի են հովտաշուշանի բազմաթիվ՝ վարդագույն, լիաթերթ, խոշոր ծաղիկներով, խայտաբղետ տերևներով ևն տարատեսակներ։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնին և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են սրտի սուր և քրոնիկական, լյարդի, աչքի և այլ հիվանդությունների ժամանակ, նաև. որպես միզամուղ ու լեղամուղ միջոց։ Բույսի բոլոր օրգանները թունավոր են։

Բժշկության մեջ

Բույսի բոլոր մասերը, նույնիսկ ծաղկամանի ջուրը, թունավոր են, սակայն հատկապես այդ թույների շնորհիվ է, որ բույսն օգտագործվում է բժշկության մեջ։ Կարևոր է իմանալ, որ՝ ի տարբերություն շատ այլ բույսերի, հովտաշուշանի թույները չեն կուտակվում օրգանիզմում։ 16­-18­-րդ դարերում հովտաշուշանը բժշկության խորհրդանիշ էր համարվում, օրինակ, քչերին է հայտնի, որ Ն. Կոպեռնիկոսը եպիսկոպոս Վինդերոդեի մոտ ոչ միայն անձնական քարտուղարի, այլ նաև բժշկի պաշտոն էր զբաղեցնում։ Պահպանվել է նրա դիմանկարը, որի վրա պատկերված են նաև հովտաշուշաններ։ Նման օրինակները բազմաթիվ են։

Դասակարգում

  • Convallaria majalis L. var. keiskei (Miq.) Makino - Convallaria keiskei. Աճում է Հեռավոր Արևելքում, Հեռավոր Արեւելքում։
  • Convallaria majalis L. var. majalis, տարածված են Եվրոպայում։
  • Convallaria majalis L. var. transcaucasica (Utkin ex Grossh.) Knorring
  • Convallaria majalis L. var. montana (Raf.) H.E.Ahles - Հովտաշուշան լեռնային [syn. Convallaria montana Raf.] ԱՄՆ-ի արևելքում (անգլ.՝ American lily-of-the-valley)։ Ամերիկյան բուսաբանությունում[2]:

Ծանոթագրություններ

  1. Ботаника: учебник для студ. образоват. учреждений сред. проф. образования/ [А.С. Родионова и др.]. — М: Издательский центр "Академия", 2006. — С. 260. — 288 с. — ISBN 5-7695-2245-3
  2. См., например, на сайте ITIS

Գրականություն

  • Ландыш майский — статья из Большой советской энциклопедии (Проверено 10 октября 2009)
  • Ландыш // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. (Проверено 22 февраля 2009)
  • Вавилова Л.П. Опыт выращивания и выгонки ландыша // Интродукция и приёмы культуры цветочно-декоративных растений. — М.: Наука, 1997. — 168 с.
  • Губанов И. А. и др. 345. Convallaria majalis L. — Ландыш майский // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 455. — ISBN 8-87317-091-6.
  • Жизнь растений. В 6-ти т. Т. 6. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1982. — С. 163—164.
  • Кнорринг О. Э. Род 293. Ландыш — Convallaria L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1935. — Т. IV. — С. 467—468. — 760 + XXX с. — 5175 экз.
  • Poucher, W. A. Perfumes, cosmetics and soaps. — vol. 2. — London : Chapman and Hall Ltd. — 1959(անգլ.)
  • Rath, Gernot; Orzechowski G; Dr. Madaus & Co. Die Convallaria majalis, ihr Weg durch die Geschichte. — Köln. — 1959(գերմ.)

Արտաքին հղումներ

  • Ландыш на сайте USDA NRCS(անգլ.)
  • Рубинина А. (05.10.2006). «Ландыши». Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  • Ландыш в Энциклопедии декоративных садовых растений
  • Ландыш на сайте НарМед
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։