«Տարոն Մարգարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 18. Տող 18.
2003 թ. նշանակվել է <nowiki/>[[ՀՀ բնապահպանության նախարարություն|ՀՀ բնապահպանության նախարարության]] կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ։ 2005 թ.-ին՝ 27 տարեկանում, ընտրվել է Երևան քաղաքի <nowiki/>[[Ավան վարչական շրջան|Ավան համայնքի]] ղեկավար, 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում:
2003 թ. նշանակվել է <nowiki/>[[ՀՀ բնապահպանության նախարարություն|ՀՀ բնապահպանության նախարարության]] կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ։ 2005 թ.-ին՝ 27 տարեկանում, ընտրվել է Երևան քաղաքի <nowiki/>[[Ավան վարչական շրջան|Ավան համայնքի]] ղեկավար, 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում:


Նրա պաշտոնավարման տարիներին Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք<ref>{{Cite web|url=http://www.panorama.am/am/news/2007/12/26/community/1359851|title=ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԵՆ ԱՎԱՆԸ, ԱՐՄԱՎԻՐՆ ՈՒ ՄԵՂՐԱՇԵՆԸ|last=|first=|date=|website=www.panorama.am|publisher=|accessdate=2016-12-29}}</ref>: 2009 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա նույն տարում ընտրվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ<ref>{{Cite web|url=https://www.yerevan.am/am/mayor/|title=yerevan.am {{!}} Քաղաքապետ|website=www.yerevan.am|accessdate=2016-12-29}}</ref>:
Նրա պաշտոնավարման տարիներին Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք<ref>{{Cite web|url=http://www.panorama.am/am/news/2007/12/26/community/1359851|title=ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԵՆ ԱՎԱՆԸ, ԱՐՄԱՎԻՐՆ ՈՒ ՄԵՂՐԱՇԵՆԸ|last=|first=|date=|website=www.panorama.am|publisher=|accessdate=2016-12-29}}</ref>: 2009 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա նույն տարում ընտրվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ<ref name="yerevan.am {{!}} Քաղաքապետ">{{Cite web|url=https://www.yerevan.am/am/mayor/|title=yerevan.am {{!}} Քաղաքապետ|website=www.yerevan.am|accessdate=2016-12-29}}</ref>:


=== Երևանի քաղաքապետ ===
=== Երևանի քաղաքապետ ===
Տող 27. Տող 27.
Ամփոփելով 2013 թ.-ի մայիսի 5-ին կայացած ընտրության արդյունքները՝ [[ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով|ՀՀ ԿԸՀ-ն]] հայտարարեց, որ Երևանի ավագանու անդամներ են ընտրվել<ref>{{Cite news|url=https://b24.am/mobile/other/42203.html|title=ՀՀԿ-Ն ՀԱՂԹԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ|access-date=2016-12-29}}</ref>` Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ<ref>{{Cite web|url=http://www.times.am/?l=am&p=24803|title=Times.am {{!}} ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները|last=|first=|date=|website=www.times.am|publisher=|accessdate=2016-12-29}}</ref>։
Ամփոփելով 2013 թ.-ի մայիսի 5-ին կայացած ընտրության արդյունքները՝ [[ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով|ՀՀ ԿԸՀ-ն]] հայտարարեց, որ Երևանի ավագանու անդամներ են ընտրվել<ref>{{Cite news|url=https://b24.am/mobile/other/42203.html|title=ՀՀԿ-Ն ՀԱՂԹԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ|access-date=2016-12-29}}</ref>` Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ<ref>{{Cite web|url=http://www.times.am/?l=am&p=24803|title=Times.am {{!}} ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները|last=|first=|date=|website=www.times.am|publisher=|accessdate=2016-12-29}}</ref>։


Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին նաև ակտիվացել են Երևան քաղաքի միջազգային կապերը այլ մայրաքաղաքների ու քաղաքների հետ՝ քույր ու գործընկեր քաղաքների հետ պարբերաբար փոխայցեր կազմակերպելով։ Երևանն ունի 24 քույր քաղաք:<ref>{{Cite journal|date=2016-12-27|title=Երևան|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6&oldid=4774345|journal=Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան|language=hy}}</ref> Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ։
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին նաև ակտիվացել են Երևան քաղաքի միջազգային կապերը այլ մայրաքաղաքների ու քաղաքների հետ՝ քույր ու գործընկեր քաղաքների հետ պարբերաբար փոխայցեր կազմակերպելով։ Երևանն ունի 24 քույր քաղաք<ref>{{Cite journal|date=2016-12-27|title=Երևան|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6&oldid=4774345|journal=Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան|language=hy}}</ref>։ Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ։


2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց<ref name="հրաժարական"/>։
2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց<ref name="հրաժարական"/>։
Տող 36. Տող 36.
Տարոն Մարգարյանը քաղաքացիների քննադատության թիրախում հաճախ է հայտնվել նաև տրանսպորտի չլուծված խնդրի, տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում<ref>{{Cite web|url=http://www.aravot.am/2013/07/21/268435/|title=Շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան (տեսանյութ)|website=Առավոտ - Նորություններ Հայաստանից|accessdate=2016-12-29}}</ref>: 2013 թվականին տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու որոշումը, սակայն, կասեցվել է քաղաքապետի համապատասխան ուղերձից հետո<ref>{{Cite news|url=http://www.panarmenian.net/arm/news/177072/|title=Երևանի քաղաքապետ. Ուղեվարձն ապրիլի 1-ից չի թանկանա|newspaper=PanARMENIAN.Net|access-date=2016-12-29}}</ref>:
Տարոն Մարգարյանը քաղաքացիների քննադատության թիրախում հաճախ է հայտնվել նաև տրանսպորտի չլուծված խնդրի, տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում<ref>{{Cite web|url=http://www.aravot.am/2013/07/21/268435/|title=Շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան (տեսանյութ)|website=Առավոտ - Նորություններ Հայաստանից|accessdate=2016-12-29}}</ref>: 2013 թվականին տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու որոշումը, սակայն, կասեցվել է քաղաքապետի համապատասխան ուղերձից հետո<ref>{{Cite news|url=http://www.panarmenian.net/arm/news/177072/|title=Երևանի քաղաքապետ. Ուղեվարձն ապրիլի 1-ից չի թանկանա|newspaper=PanARMENIAN.Net|access-date=2016-12-29}}</ref>:


2013թ.-ից ի վեր Տարոն Մարգարյանը քննադատության<ref>{{Cite web|url=http://lurer.com/?p=94159&l=am|title=Աղբահանությունը «Ավելի լավ Երևանում» (տեսանյութ)|last=|first=|date=|website=lurer.com|publisher=|accessdate=2016-12-29}}</ref> է արժանացել նաև Երևան քաղաքում աղբահանության ոլորտում տարիներ շարունակ առկա խնդիրների համար<ref>{{Cite web|url=http://life.panorama.am/hy/news/2014/06/11/yerevan/171186|title=Ինչպես է կատարվում աղբահանությունը Երևանում - Life Panorama|last=|first=|date=|website=life.panorama.am|publisher=|accessdate=2016-12-29}}</ref>, սակայն հիմնախնդիրը<ref>{{Cite web|url=http://www.civilnet.am/news/2013/10/18/%D5%A1%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%B8%D5%BE%D5%AB%D5%B6-%D5%AF/188326|title=Աղբահանությունը Երևանում հիմնովին կփոխվի|website=www.civilnet.am|accessdate=2016-12-29}}</ref> լուծվել է միջազգային մրցույթի իրականացմամբ, որում հաղթած լիբանանյան [[Sanitek Armenia|«Սանիթեք»]] ընկերությունը ստանձնել է Երևան քաղաքի աղբահանության իրականացման պարտավորությունը<ref>{{Cite news|url=https://mediamax.am/am/news/yerevan/15131/|title=«Սանիթեք»-ն աղբահանություն կանի ամբողջ Երեւանում|newspaper=mediamax.am|access-date=2016-12-29}}</ref>: «Սանիթեք» ընկերության աշխատանքի մեկնարկով Երևան քաղաքում հին աղբամանները փոխարինվել են նոր աղբամաններով<ref>{{Cite news|url=http://hetq.am/arm/news/66639/saniteq-y-dimum-e-erevani-bnakchutyany-mi%D5%9B-ayreq-axbamannery.html|title=«Սանիթեք»-ը դիմում է Երևանի բնակչությանը. մի՛ այրեք աղբամանները - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ|access-date=2016-12-29}}</ref>, աղբահանությունը սկսել է իրականացվել ժամանակակից տեխնիկական միջոցներով 24 ժամյա աշխատանքային ռեժիմով: Որպես աղբահանության հիմնախնդրի երկրորդ փուլի մեկնարկ քննարկվում է նոր աղբավայրի կառուցման հարցը:<ref>{{Cite news|url=http://hetq.am/arm/news/70445/erevanum-nor-axbavayr-karucelu-hamar-hatkacvel-e-hoxamas.html|title=Երեւանում նոր աղբավայր կառուցելու համար հատկացվել է հողամաս - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ|access-date=2016-12-29}}</ref>
2013թ.-ից ի վեր Տարոն Մարգարյանը քննադատության<ref>{{Cite web|url=http://lurer.com/?p=94159&l=am|title=Աղբահանությունը «Ավելի լավ Երևանում» (տեսանյութ)|last=|first=|date=|website=lurer.com|publisher=|accessdate=2016-12-29}}</ref> է արժանացել նաև Երևան քաղաքում աղբահանության ոլորտում տարիներ շարունակ առկա խնդիրների համար<ref>{{Cite web|url=http://life.panorama.am/hy/news/2014/06/11/yerevan/171186|title=Ինչպես է կատարվում աղբահանությունը Երևանում - Life Panorama|last=|first=|date=|website=life.panorama.am|publisher=|accessdate=2016-12-29}}</ref>, սակայն հիմնախնդիրը<ref>{{Cite web|url=http://www.civilnet.am/news/2013/10/18/%D5%A1%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%B8%D5%BE%D5%AB%D5%B6-%D5%AF/188326|title=Աղբահանությունը Երևանում հիմնովին կփոխվի|website=www.civilnet.am|accessdate=2016-12-29}}</ref> լուծվել է միջազգային մրցույթի իրականացմամբ, որում հաղթած լիբանանյան [[Sanitek Armenia|«Սանիթեք»]] ընկերությունը ստանձնել է Երևան քաղաքի աղբահանության իրականացման պարտավորությունը<ref>{{Cite news|url=https://mediamax.am/am/news/yerevan/15131/|title=«Սանիթեք»-ն աղբահանություն կանի ամբողջ Երեւանում|newspaper=mediamax.am|access-date=2016-12-29}}</ref>: «Սանիթեք» ընկերության աշխատանքի մեկնարկով Երևան քաղաքում հին աղբամանները փոխարինվել են նոր աղբամաններով<ref>{{Cite news|url=http://hetq.am/arm/news/66639/saniteq-y-dimum-e-erevani-bnakchutyany-mi%D5%9B-ayreq-axbamannery.html|title=«Սանիթեք»-ը դիմում է Երևանի բնակչությանը. մի՛ այրեք աղբամանները - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ|access-date=2016-12-29}}</ref>, աղբահանությունը սկսել է իրականացվել ժամանակակից տեխնիկական միջոցներով 24 ժամյա աշխատանքային ռեժիմով: Որպես աղբահանության հիմնախնդրի երկրորդ փուլի մեկնարկ քննարկվում է նոր աղբավայրի կառուցման հարցը<ref>{{Cite news|url=http://hetq.am/arm/news/70445/erevanum-nor-axbavayr-karucelu-hamar-hatkacvel-e-hoxamas.html|title=Երեւանում նոր աղբավայր կառուցելու համար հատկացվել է հողամաս - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ|access-date=2016-12-29}}</ref>։


Տարոն Մարգարյանի պաշտոնավարման առաջին տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող բնակիչների կողմից, ովքեր բարձրաձայնել են իրենց խնդրի մասին քաղաքապետարանի և կառավարության շենքերի առջև:<ref>4-րդ կարգի վթարային հանրակացարանի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանի գործելաոճից</ref> 2015թ.-ի դեկտեմբեր ամսին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող բնակիչներին հանձնել է նոր բնակարանների բանալիներ:<ref>{{Cite web|url=https://news.am/arm/news/304431.html|title=Ամբողջությամբ լուծվել է Երեւանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը. քաղաքապետ|website=news.am|accessdate=2016-12-29}}</ref><ref>{{Cite web|url=http://hraparak.am/?p=89658&l=am/minchev+tareverj+klucvi+mayraqaxaqi+vtarayin+shenqeri+bnakichneri+verabnakecman+xndiry|title=Մինչև տարեվերջ կլուծվի մայրաքաղաքի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը|website=hraparak.am|accessdate=2016-12-29}}</ref>Վերջինս 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող ընտանիքների վերաբնակեցման ծրագրի վերջին փուլն էր: Վերաբնակեցման ամբողջ ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ 650 ընտանիքներին նոր բնակարաններ են հանձնվել: Վերաբնակեցվել են հետևյալ հասցեներում բնակվող վթարային շենքերի բնակիչները՝ 4- Բաղրամյան 4-րդ նրբանցք հ.15, Բրյուսով փող. հ. 66 հանրակացարան, Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/5 և 10/2 հանրակացարանները:
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման առաջին տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող բնակիչների կողմից, ովքեր բարձրաձայնել են իրենց խնդրի մասին քաղաքապետարանի և կառավարության շենքերի առջև<ref>4-րդ կարգի վթարային հանրակացարանի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանի գործելաոճից</ref>։ 2015թ.-ի դեկտեմբեր ամսին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող բնակիչներին հանձնել է նոր բնակարանների բանալիներ:<ref>{{Cite web|url=https://news.am/arm/news/304431.html|title=Ամբողջությամբ լուծվել է Երեւանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը. քաղաքապետ|website=news.am|accessdate=2016-12-29}}</ref><ref>{{Cite web|url=http://hraparak.am/?p=89658&l=am/minchev+tareverj+klucvi+mayraqaxaqi+vtarayin+shenqeri+bnakichneri+verabnakecman+xndiry|title=Մինչև տարեվերջ կլուծվի մայրաքաղաքի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը|website=hraparak.am|accessdate=2016-12-29}}</ref> Վերջինս 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող ընտանիքների վերաբնակեցման ծրագրի վերջին փուլն էր: Վերաբնակեցման ամբողջ ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ 650 ընտանիքներին նոր բնակարաններ են հանձնվել: Վերաբնակեցվել են հետևյալ հասցեներում բնակվող վթարային շենքերի բնակիչները՝ 4- Բաղրամյան 4-րդ նրբանցք հ.15, Բրյուսով փող. հ. 66 հանրակացարան, Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/5 և 10/2 հանրակացարանները:


Տարոն Մարգարյանը մի շարք լրատվամիջոցների քննադատության թիրախում է հայտնվել նաև<ref>{{Cite web|url=https://news.am/arm/news/326917.html|title=Թիկունքում էլ շատ աշխատանք կա անելու. Տարոն Մարգարյան|website=news.am|accessdate=2016-12-29}}</ref> բանակում ծառայած չլինելու համար<ref>{{Cite news|url=http://www.lragir.am/index.php/arm/0/society/59586/80230|title=Տարոն Մարգարյանի հպարտությունը|newspaper=Lragir.am|access-date=2016-12-29}}</ref>: Վերջինս, սակայն, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից մինչև համալսարանն ավարտելը արդեն 3 երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված<ref>{{Cite web|url=https://www.yerevan.am/am/mayor/|title=yerevan.am {{!}} Քաղաքապետ|website=www.yerevan.am|accessdate=2016-12-29}}</ref>:  
Տարոն Մարգարյանը մի շարք լրատվամիջոցների քննադատության թիրախում է հայտնվել նաև<ref>{{Cite web|url=https://news.am/arm/news/326917.html|title=Թիկունքում էլ շատ աշխատանք կա անելու. Տարոն Մարգարյան|website=news.am|accessdate=2016-12-29}}</ref> բանակում ծառայած չլինելու համար<ref>{{Cite news|url=http://www.lragir.am/index.php/arm/0/society/59586/80230|title=Տարոն Մարգարյանի հպարտությունը|newspaper=Lragir.am|access-date=2016-12-29}}</ref>: Վերջինս, սակայն, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից մինչև համալսարանն ավարտելը արդեն 3 երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված<ref name="yerevan.am {{!}} Քաղաքապետ"/>:  


== Պարգևներ ==
== Պարգևներ ==
Տող 75. Տող 75.
== Հասարակական գործունեություն և բարեգործություն ==
== Հասարակական գործունեություն և բարեգործություն ==


2005թ.-ից ֆուտբոլի ֆեդերացիայի  գործկոմի անդամ և Մասսայական ‎ֆուտբոլի կոմիտեի նախագահ է:<ref>{{Cite web|url=http://www.ffa.am/hy/committees|title=Կոմիտեներ|website=www.ffa.am|accessdate=2016-12-29}}</ref>
2005թ.-ից ֆուտբոլի ֆեդերացիայի  գործկոմի անդամ և Մասսայական ‎ֆուտբոլի կոմիտեի նախագահ է<ref>{{Cite web|url=http://www.ffa.am/hy/committees|title=Կոմիտեներ|website=www.ffa.am|accessdate=2016-12-29}}</ref>։


2010 թվականին  ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012 թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում, ապա նաև 2014 թ. փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում՝ վերընտրվել է:
2010 թվականին  ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012 թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում, ապա նաև 2014 թ. փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում՝ վերընտրվել է:

11:46, 4 Հունիսի 2019-ի տարբերակ


Տարոն Մարգարյան
Երևան Երևանի քաղաքապետ
Ստանձնեց պաշտոնը՝նոյեմբերի 15, 2011
Լքեց պաշտոնը՝հուլիսի 9, 2018[1]
Կուսակցություն՝Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Նախորդող՝Կարեն Կարապետյան
Ծննդյան օր՝ ապրիլի 17, 1978(1978-04-17) (46 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հայր՝Անդրանիկ Մարգարյան
Պարգևներ՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ Անանիա Շիրակացու մեդալ «Անդրանիկ Օզանյան» մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Տարոն Անդրանիկի Մարգարյան (ապրիլի 17, 1978(1978-04-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ կուսակցական[2], պետական, քաղաքական գործիչ, ՀՀ մայրաքաղաք Երևանի 11-րդ քաղաքապետ: 2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից[1]:

Պատանեկություն

Քաղաքական-պետական գործունեություն

Թաղապետություն և վաղ կարիերա

2001-2003թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ։

2003 թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ։ 2005 թ.-ին՝ 27 տարեկանում, ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար, 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում:

Նրա պաշտոնավարման տարիներին Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք[3]: 2009 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա նույն տարում ընտրվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[4]:

Երևանի քաղաքապետ

Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երևան քաղաքի ավագանու կողմից[5]՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին[6]։

2013 թվականին գլխավորել է Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը[7]՝ 2013 թ. «Ավելի լավ Երևան» կարգախոսով[8]։

Ամփոփելով 2013 թ.-ի մայիսի 5-ին կայացած ընտրության արդյունքները՝ ՀՀ ԿԸՀ-ն հայտարարեց, որ Երևանի ավագանու անդամներ են ընտրվել[9]` Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ[10]։

Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին նաև ակտիվացել են Երևան քաղաքի միջազգային կապերը այլ մայրաքաղաքների ու քաղաքների հետ՝ քույր ու գործընկեր քաղաքների հետ պարբերաբար փոխայցեր կազմակերպելով։ Երևանն ունի 24 քույր քաղաք[11]։ Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ։

2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց[1]։

Հասարակական կարծիք 

Տարոն Մարգարյանի ղեկավարման տարիներին առավել հաճախ քննադատության պատճառ են դարձել ճարտարապետական խնդիրները, մասնավորապես հին շենքերի քանդման դեպքերը, որոնցից կարելի է առանձնացնել Կենտրոնական ծածկած շուկայի (Փակ շուկա) կամ թիվ 1 տպարանի շենքի քանդումը[12]՝ պայթեցման եղանակով: Վերջին դեպքում թեև կառույցի մասնավորեցումն ու շինարարության թույլտվությունը առկա է եղել մինչ Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալը[13], սակայն հանրությունը քաղաքապետարանին քննադատել է պայթեցումն ամեն գնով չկանխելու համար[14]:

Տարոն Մարգարյանը քաղաքացիների քննադատության թիրախում հաճախ է հայտնվել նաև տրանսպորտի չլուծված խնդրի, տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում[15]: 2013 թվականին տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու որոշումը, սակայն, կասեցվել է քաղաքապետի համապատասխան ուղերձից հետո[16]:

2013թ.-ից ի վեր Տարոն Մարգարյանը քննադատության[17] է արժանացել նաև Երևան քաղաքում աղբահանության ոլորտում տարիներ շարունակ առկա խնդիրների համար[18], սակայն հիմնախնդիրը[19] լուծվել է միջազգային մրցույթի իրականացմամբ, որում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը ստանձնել է Երևան քաղաքի աղբահանության իրականացման պարտավորությունը[20]: «Սանիթեք» ընկերության աշխատանքի մեկնարկով Երևան քաղաքում հին աղբամանները փոխարինվել են նոր աղբամաններով[21], աղբահանությունը սկսել է իրականացվել ժամանակակից տեխնիկական միջոցներով 24 ժամյա աշխատանքային ռեժիմով: Որպես աղբահանության հիմնախնդրի երկրորդ փուլի մեկնարկ քննարկվում է նոր աղբավայրի կառուցման հարցը[22]։

Տարոն Մարգարյանի պաշտոնավարման առաջին տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող բնակիչների կողմից, ովքեր բարձրաձայնել են իրենց խնդրի մասին քաղաքապետարանի և կառավարության շենքերի առջև[23]։ 2015թ.-ի դեկտեմբեր ամսին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող բնակիչներին հանձնել է նոր բնակարանների բանալիներ:[24][25] Վերջինս 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող ընտանիքների վերաբնակեցման ծրագրի վերջին փուլն էր: Վերաբնակեցման ամբողջ ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ 650 ընտանիքներին նոր բնակարաններ են հանձնվել: Վերաբնակեցվել են հետևյալ հասցեներում բնակվող վթարային շենքերի բնակիչները՝ 4- Բաղրամյան 4-րդ նրբանցք հ.15, Բրյուսով փող. հ. 66 հանրակացարան, Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/5 և 10/2 հանրակացարանները:

Տարոն Մարգարյանը մի շարք լրատվամիջոցների քննադատության թիրախում է հայտնվել նաև[26] բանակում ծառայած չլինելու համար[27]: Վերջինս, սակայն, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից մինչև համալսարանն ավարտելը արդեն 3 երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված[4]:  

Պարգևներ

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016),
  • ԼՂՀ  Նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (2016թ.),
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝  բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալ» (2016թ),
  • «Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալ (2016թ.),
  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ (2015թ.),
  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալ (2015թ.),
  • Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ոսկե մեդալ(2015թ.),
  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ «Համագործակցության համար» մեդալ(2015թ.),
  • ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալ (2015թ),
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ (2015թ.),
  • Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից՝ «Ավետիք Իսահակյան» հուշամեդալ(2015թ.),
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալ (2014թ.),
  • ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի անվան» հուշամեդալ (2014թ.),
  • ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Պաշտպանության բանակ» հուշամեդալ (2014թ.),
  • Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալ,
  • ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ(2013թ.), «Անանիա Շիրակացի» մեդալ (2008թ.),
  • ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներ,
  • ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալ (2011թ.),
  • Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալ (2008թ.),
  • Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ,
  • Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ,
  • Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան,
  • «Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալ` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:

Ընտանիք և անձնական կյանք

Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միակ որդին ամուսնացած է Գոհար Սարգսյանի հետ, ով ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի քույրն է: Ունի 6 զավակ՝ 5 որդի և 1 դուստր: Ընտանիքը հիմնականում հանրային գործունեություն չի ծավալում, իսկ կինը՝ Գոհար Սարգսյանը ամեն տարի մայրության և գեղեցկության տոնին այցելում է ծննդատներ և նվերներ բաժանում մայրացած կանանց[28]:

Ֆինանսական կարողություն

Համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ 2016 թվականի դրությամբ Տարոն Մարգարյանն ունի 250 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո[29]: Ըստ տարբեր աղբյուրների, Տարոն Մարգարյանը բնակվում է Ավան վարչական շրջանում գտնվող իր առանձնատանը[30]:

Հասարակական գործունեություն և բարեգործություն

2005թ.-ից ֆուտբոլի ֆեդերացիայի  գործկոմի անդամ և Մասսայական ‎ֆուտբոլի կոմիտեի նախագահ է[31]։

2010 թվականին  ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012 թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում, ապա նաև 2014 թ. փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում՝ վերընտրվել է:

2012 թվականից ԵՃՇՊՀ խորհրդի նախագահն է։ Նույն համալսարանում էլ սահմանել է «Անդրանիկ Մարգարյանի անվան» կրթաթոշակ, որը շնորհվում է ամեն տարի: 2014 թվականից հանդիսանում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ[32] և այդ առիթով կառուցել է արդեն թվով 11 նոր շախմատի դպրոցներ Երևանի բոլոր վարչական շրջաններում[33]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Պաշտոնական. Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել». Վերցված է 2018-07-09-ին.
  2. «Տարոն Մարգարյան». Հայաստանի Հանրապետական կուսակցության կայք. Վերցված է 3 Ապրիլ 2019-ին.
  3. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԵՆ ԱՎԱՆԸ, ԱՐՄԱՎԻՐՆ ՈՒ ՄԵՂՐԱՇԵՆԸ». www.panorama.am. Վերցված է 2016-12-29-ին.
  4. 4,0 4,1 «yerevan.am | Քաղաքապետ». www.yerevan.am. Վերցված է 2016-12-29-ին.
  5. «Երևանի 54-րդ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է». Արմենպրես. Վերցված է 2016-12-29-ին.
  6. «Կարեն Կարապետյանը հաստատել է, որ հրաժարական է տալիս Երևանի քաղաքապետի պաշտոնից». mediamax.am. Վերցված է 2016-12-29-ին.
  7. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Վերցված է 2016-12-29-ին.
  8. «Ավելի Լավ Երևան - Նախընտրական ծրագիր» (PDF).
  9. «ՀՀԿ-Ն ՀԱՂԹԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ». Վերցված է 2016-12-29-ին.
  10. «Times.am | ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները». www.times.am. Վերցված է 2016-12-29-ին.
  11. «Երևան». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2016-12-27.
  12. «Պայթեցնելով քանդվել է Երևանի կենտրոնում գտնվող նախկին տպարանը». PanARMENIAN.Net. Վերցված է 2016-12-29-ին.
  13. «Արեյանը վստահեցնում է՝ տպարանի շենքը պայթեցման եղանակով քանդելու թույլտվություն չեն տվել». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016-12-29-ին.
  14. «Քաղաքապետարանը տեղյակ չի եղել. Տ. Մարգարյանը՝ տպարանի շենքի պայթեցման մասին /վիդեո/». 1in.am. Վերցված է 2016-12-29-ին.
  15. «Շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան (տեսանյութ)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016-12-29-ին.
  16. «Երևանի քաղաքապետ. Ուղեվարձն ապրիլի 1-ից չի թանկանա». PanARMENIAN.Net. Վերցված է 2016-12-29-ին.
  17. «Աղբահանությունը «Ավելի լավ Երևանում» (տեսանյութ)». lurer.com. Վերցված է 2016-12-29-ին.
  18. «Ինչպես է կատարվում աղբահանությունը Երևանում - Life Panorama». life.panorama.am. Վերցված է 2016-12-29-ին.
  19. «Աղբահանությունը Երևանում հիմնովին կփոխվի». www.civilnet.am. Վերցված է 2016-12-29-ին.
  20. ««Սանիթեք»-ն աղբահանություն կանի ամբողջ Երեւանում». mediamax.am. Վերցված է 2016-12-29-ին.
  21. ««Սանիթեք»-ը դիմում է Երևանի բնակչությանը. մի՛ այրեք աղբամանները - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016-12-29-ին.
  22. «Երեւանում նոր աղբավայր կառուցելու համար հատկացվել է հողամաս - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016-12-29-ին.
  23. 4-րդ կարգի վթարային հանրակացարանի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանի գործելաոճից
  24. «Ամբողջությամբ լուծվել է Երեւանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը. քաղաքապետ». news.am. Վերցված է 2016-12-29-ին.
  25. «Մինչև տարեվերջ կլուծվի մայրաքաղաքի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը». hraparak.am. Վերցված է 2016-12-29-ին.
  26. «Թիկունքում էլ շատ աշխատանք կա անելու. Տարոն Մարգարյան». news.am. Վերցված է 2016-12-29-ին.
  27. «Տարոն Մարգարյանի հպարտությունը». Lragir.am. Վերցված է 2016-12-29-ին.
  28. «Տարոն Մարգարյանի կինն այցելել է ծննդատներ». Վերցված է 2016-12-29-ին.
  29. «Հայտարարագրերի ռեեստր - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով». www.ethics.am. Վերցված է 2016-12-29-ին.
  30. «Հայ պաշտոնյաների շքեղ առանձնատները (ֆոտոշարք) - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը». blognews.am. Վերցված է 2016-12-29-ին.
  31. «Կոմիտեներ». www.ffa.am. Վերցված է 2016-12-29-ին.
  32. «Տարոն Մարգարյանը՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016-12-29-ին.
  33. «Հայաստանի Շախմատային Ֆեդերացիա». chessfed.am. Վերցված է 2016-12-29-ին.